#41 (856) 20.10.2010 – 27.10.2010
Լեռնաշխարհի գյուղերից մեկում ավարտվել էր հացահատիկի բերքահավաքը։ Տներից մեկում լսվում էր որդեկորույս մոր կոծը.
-Իմ անո՛ւշ բալա, գարնանը ցանեցիր, գնացիր հայրենի սահմանները պաշտպանելու, ինչո՞ւ չեկար, ի՞նչ գնդակ էր, որ քեզ գտավ։ Քո ցանած արտը կանաչեց, տե՛ս, ինչ բերք ենք ստացել։
Ամուսնու զոհվելուց հետո բոլորը զարմացել էին Լալայի հանդարտ պահվածքից։ Ամբողջ օրը լուռ էր, սակայն պատահում էր, որ մեկ էլ ժպիտ էր նկատվում դեմքին, ժպտում ու ընդառաջ էր գնում անտեսանելի մեկին։ Շաբաթը մեկ լվացք էր անում, ձեռքերով ամուր տրորում, քամում էր ամուսնու շորերը, մաքրաջրում, փռում պարանին։ Հետո արդուկում էր տաբատը, վերնաշապիկը, մաքրում կոշիկները, դնում դռան կողքը։ Ամուսինը սիրում էր առավոտյան մի բաժակ թեյ խմել։ 40 առավոտ սեղանին դրված սառը թեյի բաժակը փոխարինում էր նորով։ Հարազատներն սկսել էին կասկածել՝ գուցե Լալան խելագարվել է։
Հոկտեմբերը մեր հանրապետությունում ֆուտբոլային էր։ Ամսի ութին եւ տասներկուսին երկրի ազգային հավաքականը Եվրո-2012-ի ընտրական փուլում տպավորիչ եւ շատ կարեւոր հաղթանակներ տարավ Սլովակիայի եւ Անդորայի հավաքականների նկատմամբ, իսկ հոկտեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի ունեցավ «ՀՀ վարչապետի գավաթ-2010» մրցաշարի եզրափակիչը։ Հիշեցնենք, որ ֆուտբոլային այս առաջնությունն անցկացվում է երկրորդ անգամ։ Անցած տարի վճռորոշ խաղում պաշտպանության նախարարության թիմը խոշոր՝ 5։0 հաշվով հաղթեց արտակարգ իրավիճակների վարչության թիմին եւ նվաճեց պատվավոր մրցանակը։ Այս անգամ մեր ֆուտբոլիստների հետ եզրափակիչում գավաթի համար պայքարելու իրավունք էր ստացել հանրապետության գլխավոր դատախազության թիմը։
Ես հայկական բանակի զինվոր եմ, սերժանտ Աղասի Մարգարյանն եմ: Ծնվել եմ 1985թ. Շիրակի մարզի Գուսանասար գյուղում: 2002թ. դպրոցն ավարտել եւ ընդունվել եմ ԵՊՀ պատմության ֆակուլտետ, հետո մագիստրատուրա: Ուսումս շարունակել եմ ռուս- հայկական սլավոնական համալսարանի քաղաքագիտության տեսության ամբիոնի ասպիրանտուրայում: Մագիստրոսական աշխատանքս «Այլախոհական շարժումը ԽՍՀՄ ազգային հանրապետություններում 1960-80-ական թթ.» թեմայով էր, առավել խորացված դրան անդրադարձել եմ ասպիրանտուրայում: Թող անհամեստություն չթվա, բայց մասնագետները բարձր կարծիք են հայտնել իմ կատարած աշխատանքի մասին եւ գերազանց գնահատել: Ճիշտն ասած, կրթությունը մեր ընտանիքի համար առանձնահատուկ նշանակություն ունի: Հայրս` Հենրիկ Մարգարյանը, մեր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն է, հայոց լեզու եւ գրականություն է դասավանդում: Մայրս` Համեստ Գասպարյանը, հանրահաշիվ, երկրաչափություն առարկաների ուսուցչուհի է: Դե նրանց երեխաներն էլ հաստատ չսովորող չէին լինի:
Խաչը, որ երկրային ամենահզոր թագավորության՝ Հռոմեական կայսրության մեջ անարգագույն մահվան գործիքներից մեկն էր, ընտրվեց Երկնային Արքայության Տիրակալի կողմից՝ իբրեւ հարության, փրկության ու հավիտենական կյանքի խորհրդանիշ։ Սա է պատճառը, որ յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյա հարգանքի ու սիրո գերագույն տուրք է մատուցում Ս. Խաչին՝ այն դարձնելով իր կյանքի մշտական ուղեկիցը։ Խաչի նշանով է դրոշմվում նոր ծնված ու մկրտվող երեխան, խաչն է հովանի լինում նորապսակներին, խաչակնքումով է վավերացվում Տիրոջ կենդանի ներկայությունը, խաչի նշանի ներքո է գերեզման մտնում քրիստոնյան՝ հարության ու փրկության հույսով։
Հայրենական Մեծ պատերազմ շրջանից զորակոչվել է 4501 հոգի, որոնցից 2318-ը զոհվեցին ահեղ մարտերում:
Պատերազմի սկզբին շրջանը պաշտպանության ֆոնդին նվիրեց ոսկե եւ արծաթե իրեր, փոխառության պարտատոմսեր, մթերք: 1941թ. շրջանի կոմերիտականները «Հայաստանի կոմերիտմիություն» տանկային շարասյան կառուցման ֆոնդին նվիրեցին 10.000 ռուբլի եւ 20.000 ռուբլու փոխառության պարտատոմսեր: