#44 (859) 10.11.2010 – 17.11.2010
Այս տարի նկարչուհի Արմինե Կալենցը կտոներ իր ծննդյան 90-ամյակը։
Ես բախտ եմ ունեցել 2000թ. անձամբ շնորհավորելու նկարչուհու 80-ամյակը եւ զրուցելու նրա հետ հոբելյանի առիթով։ Միացնում եմ ձայնագրությունը, ու սենյակը լցվում է Արմինե Կալենցի նուրբ, թավշյա ձայնով. «Սիրում եմ իմ այգին, սիրում եմ բնության ամառային գույները, հաճախ եմ նկարում բնության մեջ, ուր ջնջվում են բոլոր սահմաններն, ու ըմբոշխնում եմ անպարագրելի ազատության երանելի պահերը»…
Արտաշատի սահմանապահ ջոկատն ստեղծվել է 1955թ. օգոստոսի 15-ին՝ մինչ այդ մեր խորհրդային հանրապետությունում գոյություն ունեցող սահմանապահ միավորումներում կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1956թ. հուլիսի 3-ի որոշման համաձայն` ջոկատը հոկտեմբերի 28-ին ստացել է Մարտական դրոշ: Նույն թվականից սկսած` հունիսի 25-ը նշվում է որպես զորամասի օր: Հիսունհինգ տարիների ընթացքում ուղեկալները հաջողությամբ են կատարել իրենց առջեւ դրված խնդիրները` բացահայտելով, շատ դեպքերում նաեւ կանխելով սահմանախախտումները:
Նոյեմբերի 6-ին ուսումնական զորամասերից մեկում հանդիսավորությամբ նշվեց ազգային բանակի հետախուզական զորքերի եւ ստորաբաժանումների տասնութերորդ տարեդարձը։ Միջոցառմանը մասնակցում էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի եւ ԳՇ պետի տեղակալներ, վարչությունների պետեր, Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանատների զինվորական կցորդներ, մայրաքաղաքի եւ Կոտայքի մարզի տարբեր դպրոցների մանկավարժներ, աշակերտներ, հյուրեր։
Ձեռք բերելով ազատ ու անկախ ապրելու իրավունք եւ ձգտելով դառնալ միջազգային հանրության վստահելի անդամ ու գործընկեր, մեր երկիրը՝ ժողովուրդն ու իշխանությունները, մշտապես ջանքեր են գործադրում, որ մեր տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում հաստատվի կայուն խաղաղություն, երկրների եւ ժողովուրդների միջեւ վիճահարույց հարցերը կարգավորվեն ոչ թե ուժի, սպառնալիքի, այլ երկխոսության, փոխադարձ հարգանքի, միջազգային օրենքների եւ իրավունքների միջոցով։