Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#45 (860) 17.11.2010 – 24.11.2010

ՈԳԻ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Դուք տեսե՞լ եք, թե ինչպես է այրվում հողը, որին նախապապերիդ աճյունն է խառնված, Դուք նայե՞լ եք մարտադաշտում մեռնող զինվորի աչքերին, ուր ապրելու տենչ կա, վրեժի կոչ, հայրենիքը փրկելու հրաման… Երբ առաջին անգամ իմ զենքը կրակեց, ու ես հասկացա, որ այդ կրակոցը խլեց ինչ-որ մեկի կյանքը, հոգումս ինչ-որ սոսկալի բան կատարվեց (բառերով չես բացատրի)։ Ես բժշկից ռազմիկ դարձա։ Դրժեցի Հիպոկրատի երդումը ու նոր երդումով զինվորագրվեցի հայրենիքին։

ՍԿՍՎԵԼ Է ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼԸ

Բանակի բուժծառայության շենքային պայմանների բարելավումը ծրագրի կարեւորագույն ուղղություններից մեկն էր։ Մենք խնդիր ունեինք բուժծառայության բոլոր կառույցների ու ստորաբաժանումների շենքային պայմանները համապատասխանեցնելու որոշակի չափանիշների։ Ծրագրում ընդգրկված էին ինչպես զորամասերի բուժկետերը, այնպես էլ հոսպիտալային ցանցը։ Երեք տարվա ընթացքում կառուցեցինք նոր շենքեր եւ հիմնովին վերանորոգեցինք այն կառույցները, որոնք չէին համապատասխանում սահմանված չափորոշիչներին։ Եթե նախկինում շքեղ նորակառույցների կողքին կարող էիր հանդիպել անմխիթար պայմանների, անբարեկարգ շինությունների, եռամյա ծրագրի ավարտին այդ տարբերությունը գրեթե վերացվել է, եւ արձանագրվել է բուժծառայության շենքային պայմանների նոր որակ ամբողջ բանակի համար։

ԲԱՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Օրերս Արաբկիրի զինկոմիսարիատից բանակ ճանապարհեցին զինակոչիկների առաջին խմբաքանակը: Զինկոմիսարիատի շրջակա տարածքում հավաքվել էին հիմնականում երիտասարդներ` զինակոչիկներն ու նրանց ճանապարհող ընկեր-բարեկամները: Տղաների տրամադրությունը բարձր էր. նրանք կատակում էին, ծիծաղում, եւ կողքից դիտողին կարող էր թվալ, թե առաջիկա երկու տարվա հետ կապված ոչ մի մտահոգություն չունեն:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերջերս խոսելով զորակոչի կազմակերպման միջոցառումների մասին, վստահեցրել է, որ կարվի ամեն ինչ` զորակոչը յուրաքանչյուր հայ ընտանիքի համար տոնական դարձնելու, ինպես նաեւ բանակում բացասական երեւույթները կանխելու, դեպքերին ու պատահարներին արագ արձագանքելու եւ դրական լուծումներ տալու համար։