#51 (866) 29.12.2010 – 5.01.2011
1993-ի Ամանորը եղբորս՝ Ռոլանդ Քելեշյանի հետ դիմավորեցինք Լաչինում։ Մտքով մայրիկի հետ էինք՝ ո՞նց դիմավորեց, տանը վառելիք կա՞, հո չի՞ մրսում,- վերհիշում է Ռոմիկ Մխիթարյանը։ -Մայրիկի բնավորությունը գիտեինք՝ երբեք չէր բողոքում, երբեք չէր փորձում իր զավակներին ինչ-որ «չնչին հոգս պատճառել», որովհետեւ հպարտանում էր, որ իր զավակները լծված են Արցախի ազատագրման գործին։ (Պիտի ասեմ, որ մայրս միշտ մեզ հիշեցնում էր մեր ազգակցական կապը Զորավար Անդրանիկի հետ)։
Անօրեն թուրքն էր տիրել մայր հողին,
Ինչ սրտով պետք է մտնենք անկողին,
Մամ ջան, չտխրես, շատ չմտածես,
Գնում ենք կռիվ ախպերս ու ես։
1988թ. դեկտեմբեր ամիսն էր։ Ջոկատի տղաներով առաջին անգամ դուրս եկանք սահման։ Հրամանատարը եղբայրս էր՝ Ռոլանդ Քելեշյանը։ Մեր ավագ եղբայրը՝ Ժանը, շտաբի պետն էր, ես՝ տեղակալը։ Պատմական Նախիջեւանի միակ հայաբնակ գյուղը՝ Զնաբերդը, հայաթափվել էր։ Բնակիչները ապաստանել էին Նախիջեւանի սահմանամերձ բնակավայրերում։ (Այժմ այդ գյուղերից մեկը կոչվում է Նոր Զնաբերդ)։ Խաղաղ բնակչությունն ահուսարսափի մեջ էր, որովհետեւ թուրքն անցել էր հարձակման…
Ամանորի այս օրը ուզում եմ շնորհավորել մեր զինվորներին, որոնք մարտական հերթապահություն են իրականացնում եւ նրանց, ովքեր պատվով կատարելով իրենց ծառայությունը, Ամանորը դիմավորում են հայրենի հարկի տակ։ Դիմում եմ իմ զինվորներին. Սիրելիներս, Դուք զինվոր եք ողջ կյանքի համար։ Ապրեք ձեր կյանքը հպարտորեն, որովհետեւ դուք բարձունքից տեսնում եք մեր հայրենիքի սահմանները։ Կանգնեցեք այդ սահմաններին տղամարդավարի, հպարտ, աչալուրջ։ Հողի տերը նա է, ով կարոտով ու գուրգուրանքով է վերաբերվում նրան։
Տարեմուտը՝ Նոր տարին, այսօր տոնում են եւ՛ քրիստոնյաները, եւ՛ այլադավանները: Տարեմուտը զուտ տարին տարիով փոխելու տոն չէ, այլ հոգեւոր խորհուրդ ունի: Նախկինում Տարեմուտը տոնվում էր նիսանի 1-ին՝ մարտի 22-ին՝ Ադամի ստեղծվելու օրը՝ ինչպես ամիսների սկիզբ: Այդ պատճառով «նիսան»-ը թարգմանվում է կազմություն եւ լինելություն: Այդ օրը մարդիկ միմյանց շնորհավորում էին եւ ընծաներ մատուցում։ Այդպես Տարեմուտն ավանդաբար տոնվել է մինչեւ Բաբելոնի աշտարակաշինությունը, որից հետո այն պահպանվեց միայն Եբերի ընտանիքում, ումից եւ ավանդվեց հրեաներին:
Մեզ համար ամենակարեւոր իրադարձությունները, թերեւս, երկուսն էին` ՀՀ-ում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետը երկարաձգելու եւ դրանց կարգավիճակը փոխելու վերաբերյալ օգոստոսի 20-ին ստորագրված հայ-ռուսական արձանագրությունը, ռազմատեխնիկական ոլորտում հայ-ռուսական համագործակցության ու փոխըմբռնման հուշագիրը եւ ռազմավարական գործընկերության եւ փոխօգնության մասին օգոստոսի 16-ին Բաքվում ստորագրված ադրբեջանա-թուրքական համաձայնագիրը, որն Ադրբեջանի խորհրդարանը վավերացրեց դեկտեմբերի 21-ին:
Ամանորի նախօրեին եղանք գնդապետ Ս. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող եռակի մարտական դրոշակակիր զորամասում, պարզվեց, որ հրամանատարը նախատոնական ժողով է անցկացնում անձնակազմի հետ։ Քննարկվում էին տոնական օրերին զորամասի գործունեության ծրագիրը, միջոցառումների անվտանգությունն ապահովելու հարցերը։ Ընդհանուր առմամբ, զորամասը հաջողությամբ է ավարտել ուսումնական տարին, եւ այժմ հարկավոր է հավուր պատշաճի դիմավորել Ամանորը, հանգստանալ, ուժերը վերականգնել եւ նախապատրաստվել նոր ուսումնական տարվան։