#08 (873) 02.03.2011 – 09.03.2011
«Զինվոր» հասարակական կազմակերպության համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին հանրապետությունում բոլորն են ճանաչում։ Նրա անունը անխզելիորեն կապված է բանակաշինության հետ։ Մարգարիտա Խաչատրյանի օրն սկսվում ու ավարտվում է բանակի խնդիրներով ու հոգսերով, նվաճումներով ու բացթողումներով, ձեռքբերումներով ու վրիպումներով։ Նրան կարելի է տեսնել ամենահեռավոր զորամասերում՝ դիրքերում ու բլինդաժներում, բուժկետում ու շարահրապարակում։ Այնտեղ, որտեղ զինվորն է, որտեղ անհրաժեշտություն կա աջակցելու զինվորին, պաշտպանելու զինվորի շահերն ու իրավունքները, զորավիգ լինելու գեներալին ու սպային՝ լուծելու ազգային բանակի մարտունակությունը խոչընդոտող ամենատարբեր խնդիրները։
Զորամասի հաջողության գործում իր ներդրումն ունի նաեւ կապիտան Արսեն Ավագյանը։ Նա երեւանցի է, 1999թ. ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որն ավարտելուց հետո ծառայել է սահմանամերձ գոտիներում տեղակայված տարբեր զորամասերում։ Նրա մեծ եղբայրը՝ Էդուարդ Ավագյանը, 1998թ. զոհվել է առաջնագծում, պարտադիր ժամկետային ծառայությունը կատարելու ժամանակ։
-Հավանաբար այդ հանգամանքը նույնպես նշանակություն ունեցավ մասնագիտությանս ընտրության հարցում։ Դարձա զինվորական, որպեսզի պաշտպանեմ մեր հայրենիքը, եղբորս կիսատ գործը շարունակեմ, նրա վրեժը լուծեմ։
Ըստ ընթացիկ ուսումնական տարվա մարտական պատրաստության պլանի՝ օրերս գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում օգնության ցուցաբերման նպատակով վարչակազմի սպաները այցելեցին ենթակա բոլոր ստորաբաժանումներ, անձնակազմին սովորեցրին պլանով նախատեսված պարապմունքներն իրականացնել ճիշտ եւ անթերի: Սպաները մանրակրկիտ հետեւում էին զորամասերի օրվա կարգացուցակին` անձնակազմի վերկացից մինչեւ քուն, եւ իրենց խորհուրդներով ու նկատված թերությունների վերացմանն ուղղված դիտողություններով մասնագիտական օժանդակություն ցուցաբերում խորացված գրաֆիկով ընթացող պարապմունքներում:
ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ զինդատախազության միջեւ ստորագրված՝ 2011 թվականի համատեղ միջոցառումների պլանի համաձայն, զորամիավորումում վերջերս տեղի ունեցավ խորհրդակցություն, որի նպատակն էր զինվորական ստորաբաժանումների կարգապահության վիճակի վերլուծությունը, դեպքերի ու պատահարների պատճառների վերհանումը:
Բացելով խորհրդակցությունը՝ զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Տ.Փարվանյանն ասաց, որ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում դաստիարակչական աշխատանքները դրված են բարձր հիմքերի վրա, սակայն դրանով բավարարվել չի կարելի:
Վերջերս զորամիավորման մոտոհրաձգային զորամասերից մեկում տեղի է ունեցել արտագնա դատական նիստ:
Պարտադիր ժամկետային զինծառայող, հրաձգային դասակի վարորդ, շարքային Նազարեթ Պարոնյանը օգոստոսի 23-ի երեկոյան անվանականչից հետո զորամասի շտաբի մոտ ածելիով ձախ նախաբազկի շրջանում կատարել է բազմաթիվ կտրվածքներ, որոնք թեեւ խորը չէին, սակայն պատճառել են մարմնական թեթեւ վնասվածքներ: Դեպքի մասին առաջինն իմացել է ընկերներից մեկը, որն այդ մասին տեղեկացրել է վաշտի հերթապահին: Ապա նրան օգնել են, որ ինքնախեղված վիճակում ներկայանա գումարտակի հրամանատարին, որը դեպքի մասին իսկույն տեղեկացրել էր զորամասի հրամանատարին:
Իմ կենսագրության մեջ ոչ մի առանձնահատուկ դրվագ չկա, ես չեմ կարող զարմացնել որեւէ հետաքրքրաշարժ, արտառոց պատմությամբ, բայց ինձ համար անցյալի հիշողությունները շատ թանկ են, գեղեցիկ, հարազատ, որովհետեւ իմն են, կապված են սիրելի մարդկանց, սիրելի վայրերի հետ:
Ես ծնվել եմ Ալավերդիում: Իմ ընտանիքը փոքր է՝ ես ու մայրս: Կար մեծ աշխարհ՝ բակը, ընկերներս, անտառը, ազգականներս, դպրոցը… ու փոքր աշխարհ՝ իմ տունը՝ ես ու մայրս: Մայրս մասնագիտությամբ մանկավարժ է, բայց նաեւ շատ գեղեցիկ ասեղնագործում է: Երբ գալիս էր գիշերը, ու պատուհանից այն կողմ աշխարհը մթնում էր, եւ իմ փոքր աշխարհը բաժանվում էր մեծ աշխարհից, ես ու մայրս ասես դառնում էինք մի ամբողջություն մեր փոքրիկ բնակարանում:
1994թ. մայիսի 19-ին կառավարության որոշմամբ բուժծառայության կազմակերպման եւ էքստրեմալ բժշկության ամբիոնի հիման վրա ստեղծվել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը: 1994-95թթ. ֆակուլտետում ընդունելություն է կատարվել ԵՊԲՀ բուժական, մանկաբուժական եւ սանհիգիենիկ ֆակուլտետների հինգերորդ կուրսերից, 1996թ. առաջին անգամ առաջին կուրս է բացվել նոր ընդունվողների համար: Մինչ այժմ ֆակուլտետը տվել է 425 շրջանավարտ, որից 30-ը՝ կարմիր դիպլոմով: Մեծ մասը ծառայում է ազգային բանակի զորամասերում, նաեւ ռազմաբժշկական վարչությունում եւ կենտրոնական ու կայազորային հոսպիտալներում՝ որպես բաժինների սպաներ ու բժիշկ մասնագետներ, դասախոսներ: