Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#10 (875) 16.03.2011 – 23.03.2011

ՀՈՒԴԱՅԻ ՀԵՏՆՈՐԴՆԵՐԸ

Մեր հասարակության մեջ ընդունված չէ խոսել այս երեւույթի մասին. մարդիկ աշխատում են չհիշել նրանց, ովքեր ձեռք են բարձրացրել իրենց անձի վրա:
Ամբողջ աշխարհում մահվան պատճառների շարքում ինքնասպանությունը զբաղեցնում է 3-րդ տեղը: 19-րդ դարի սկզբից ինքնասպանության մշտական եւ համաչափ աճ է նկատվում բոլոր երկրներում, եւ սրա պատճառը Աստծուց հեռացումն է:
Ընդունված է կարծել, որ ինքնասպանության տանող հիվանդությունը դեպրեսիան է՝ ընկճախտը: Դեպրեսիայով հիվանդների 70%-ի մեջ նկատվում է հակում ինքնասպանության հանդեպ եւ դրանցից 15%- ն է այն իրականացնում:

ԱՅՍՊԵՍ ԷՐ ԿԵՐՏՎՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Ամանորի նախօրեն էր. զորքերին կոնֆետ ու մանդարին էին ուղարկում, բայց տխուր Նոր տարի եղավ: Թշնամին ճեղքեց հյուսիսարեւելյան ճակատը եւ, օգտվելով համատարած շփոթի պայմաններում ծայր առած ընդհանուր նահանջից, Օմարի լեռնանցքից իջավ ներքեւ: Շուտով գերված հետախույզի քարտեզը վկայեց, որ թշնամին մտադիր էր հարձակումը զարգացնել ե՛ւ Վարդենիսի, ե՛ւ Մարտակերտի ուղղություններով: Սակայն ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ձեւավորվեց միասնական հրամանատարություն (ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Հրաչ Անդրեսյան, Յուրի Խաչատուրով, Ֆելիքս Գզողյան, ղարաբաղյան ուղղության զորքերի ընդհանուր հրամանատար Վիտալի Բալասանյան), հստակեցվեցին բոլոր ստորաբաժանումների ենթակայությունն ու կատարելիք խնդիրները, եւ հունվարի երկրորդ կեսին իրավիճակը կայունացավ:

10-14-1-1

Ադրբեջանական ավիացիան նյութական և տեխնիկական հզոր բազայի, անհրաժեշտ փորձառու մասնագետների առկայության շնորհիվ գործել է բավականին ակտիվ և արդյունավետ հատկապես պատերազմի նախնական փուլում, երբ նրա օդաչուների հիմնական մասը ԽՍՀՄ բանակի այլազգի սպաներն էին: Ադրբեջանն ակտիվորեն հավաքագրում էր վարձկանների, որոնք կատարում էին հարյուրավոր մարտական թռիչքներ: Օրինակ՝ գերված Ա. Չիստյակովը խոստովանել է, որ անձամբ կատարել է ավելի քան 30 մարտական թռիչք:
Թեպետ ադրբեջանական ավիացիան հզոր էր, վարձկան օդաչուները՝ պատրաստված, իսկ ինքնապաշտպանական ուժերի կազմում ՀՕՊ-ի մասնագետները փոքրաթիվ էին, մարտական տեխնիկան էլ՝ քիչ, ադրբեջանական խոցված թռչող սարքերի թիվն անցնում է 30-ից, (խոցված ինքնաթիռների մեջ զոհված վարձկան օդաչուներից էին նաև մայոր Ս. Սինյուշկինը և կապիտան Ե. Կարլովը:

Dassault Rafale

Չորրորդ սերնդի ֆրանսիական բազմաֆունկցիոնալ կործանիչ է, որը ստեղծվել է Dassault aviation ընկերության կողմից՝ ACX (Advanced Combat Experimental) ծրագրի շրջանակներում, նոր տեխնոլոգիաներ կիրառելու միջոցով և իր ունակություններով առավել մոտ է հինգերորդ սերնդի կործանիչներին: Այն եկել է փոխարինելու Ֆրանսիայի ռազմաօդային և ռազմածովային ուժերում գտնվող «Mirage Ֆ-1», «Սուպեր Էտանդեր, Ֆ-8», իսկ հետագայում նաև «Միրաժ-2000» կործանիչներին: Ունի բավականին կատարելագործված ռադիոլակացիոն համակարգ, նոր էլեկտրոնային սարքավորումներ, ստեղծվել է «բադ» սխեմայով, ունի հիանալի թռիչքատեխնիկական հնարավորություններ:

ԱՍԿՅԱՐԸ` ԲԱՆՎՈՐ, ԱՍԿՅԱՐԸ` ԽՈԶԱՐԱԾ

Անցած շաբաթ ադրբեջանական բանակում եւս մի զարհուրելի հանցագործություն է բացահայտվել. Գերանբոյի շրջանում տեղակայված զորամասերից մեկում ձերբակալվել է ավագ լեյտենանտ Անար Ազիզովը, որը մեղադրվում է 7 զինվորի պարբերաբար բռնաբարելու համար: Զինվորների ծնողները փորձել են ինքնադատաստանի ենթարկել նրան, միջամտել է զորամասի հրամանատարությունը եւ անձնակազմի առաջ առերեսել է զինվորներին ու Ազիզովին, զինվորները հաստատել են եղելությունը: Բռնաբարված զինվորները տեղափոխվել են տարբեր զորամասեր («Բիզիմ յոլ», 09.03.2011):