Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#11 (876) 23.03.2011 – 30.03.2011

«ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄԵՐ ՀՈՂԵՐՆ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՆԱԵՎ»

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը «Հայ զինվորի» ընթերցողին ծանոթ է ռազմաօդային ուժերի պատմությանը եվ ընդհանրապես ավիացիային վերաբերող բազմաթիվ հոդվածներով: Վերջերս մասնագիտական մեկնաբանություններով հանդես է գալիս նաեւ ԶԼՄ-ներում:
Ա.Հովհաննիսյանը ծնվել է 1980թ. Շիրակի մարզի Ցողամարգ գյուղում: 2001թ. ավարտել է ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Զբաղվում է սպառազինությունների պատմության եվ զարգացման հեռանկարների, ինչպես նաեւ տարածաշրջանային ռազմաքաղաքական հիմնախնդիրների ուսումնասիրությամբ: Երեք մենագրության եւ տասից ավելի գիտական ու վերլուծական հոդվածների հեղինակ է:

ՍԱՆԴՈՒԽՏ ՄԱՅՐԻԿՆ ՈՒ ԶՈՐԱՎԱՐԸ

Իմ նախնիները գաղթել են Մուշից։ Եղեռնից հետո ոմանք գնացել են Ռուսաստան, ոմանք բնակություն են հաստատել Շիրակի տարբեր բնակավայրերում, իսկ Սարգիս պապս հաստատվել է Արարատի մարզի Շաղափ գյուղում։ Տարիներ հետո նրանք գտան մեկմեկու։ Խոսելով, պատմելով իրենց նախնիների մասին, մերոնք հատկապես առանձին մի ոգեւորությամբ էին տալիս Սանդո անունը։ Սանդոն մեր տոհմի մեծ մայրն է եղել՝ հայրենասեր ու նվիրյալ մի հայուհի։ Նրա խոսքը օրենք է եղել բոլորի համար։ Այսպես է եղել կարգը՝ մի նոր գործ, արարողություն սկսելուց առաջ պետք է Սանդո մայրիկի հետ հաշվի նստեին, նրա կարծիքն իմանային։ Անունը Սանդուխտ է եղել, սակայն ամուսինը Սանդո է ասել, ու այդպես մոռացվել կամ նիրհել է իսկական անունը։

ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻ

ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻ է կոչվում Մեծ պահքի երրորդ կիրակին` մատնանշելով Հիսուսի պատմած Անառակ որդու առակը (Ղուկ., ԺԵ, 11-32): Առակը խտացնում է Քրիստոսի Ավետարանի հիմնական գաղափարը` Աստված հոգատար Հայր է մարդու համար, անսահման սիրող ու ներողամիտ: Անառակի կիրակիի խորհուրդը մարդու` անկումից վերելքն է, կորստից՝ փրկությունը, ընկած վիճակից՝ վերականգնումը, ինչը նաեւ Մեծ պահքի նպատակն է: Հատկանշական է, որ Քրիստոսը Անառակ որդու առակը պատմեց մարդկանց, երբ օրենսգետները վրդովվում էին ու դժգոհում, թե Նա ընդունում է մեղավորներին, նրանց հետ սեղան նստում: Եվ Հիսուսը առակ պատմեց՝ մի մարդ երկու որդի ուներ, ու նրանցից կրտսերը, պահանջելով հորից իր հասանելիք ժառանգությունը, փողի վերածեց այն, հեռացավ տնից ու ապրեց շվայտ կյանքով:

ԱՅՍՊԵՍ ԷՐ ԿԵՐՏՎՈՒՄ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Թեեւ հատկապես ճանապարհների շրջադարձերին թշնամին գրագետ ականապատում էր իրականացրել (մեքենան կամ տանկն ինչպես էլ անցնեին, ականի էին հանդիպելու), սակայն ողջ պաշտպանության ինժեներական ապահովումը ցածր մակարդակով էր իրականացրել, առավել եւս՝ խուճապահար նահանջելիս չէր հասցրել նորմալ ականապատում կատարել: Փոխարենը ադրբեջանցիները բավարար ժամանակ էին գտել ականապատելու… հունվարյան նահանջի ժամանակ դիմադրելով զոհված մեր մարտիկների մարմինները, երեւի ներքուստ գուշակելով, որ շուտով նույն Օմարի լեռնանցքով անվերադարձ հեռանալու էին…

ՆՐԱՆՔ ԲՈԼՈՐԸ ԱՏՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ

«Բարեւ ձեզ
Չկարծեք, թե ես հայերի բարեկամն եմ դարձել, բայցեւ թշնամի լինել նույնպես չեմ ուզում: Ես որոշեցի գրել ձեզ այս նամակը, որովհետեւ չգիտեմ, թե ձեզնից բացի ով կարող է օգնել փարատելու իմ վիշտը: Իմ ընկերոջը սպանել են Ադրբեջանի Հանրապետության ռազմական ոստիկանությունում, որովհետեւ նա ամեն ինչ գիտեր Մուրովում 7 զինվորների սպանության մասին: Իմ ընկերոջ անունը Ռամին Ջաբրաիլով է, նա միակն էր, ով թաքնվել էր եւ չէր մեռել, երբ բոլորը կրակում էին միմյանց վրա:
Երբ Ռամինին ձերբակալեցին, ես զանգահարեցի մեր մյուս ընկերոջը, նա ասաց, որ Ռամինին ուղարկել են Դաշքեսան եւ շատ են ծեծում: Իմ ընկերն ասում էր, որ Ռամինը կիսամեռ է, եւ նրանք ուզում են, որ Ռամինն ասի, թե ինքն է սպանել 7 զինվորներին: