Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#24 (889) 22.06.2011 – 29.06.2011

-1991թ. վերջն էր։ Հատուկ հանձնարարությամբ մեկնել էինք Արցախ,- պատմում է Իգոր Սարգսյանը:- Ապրում էինք Քարինտակ գյուղում, գյուղապետ Վաղարշակ Առուշանյանի եղբոր տանը։ Արդեն լուսանում էր, երբ հանձնարարությունը կատարած վերադարձանք Լիսագորից։ Հոգնած էի, աչքերս փակվում էին, սակայն երբ պատուհանից դուրս նայեցի, ականատեսը դարձա զարմանալի, անբացատրելի մի տեսարանի:

ԸՆԴԴԵՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ

Թեեւ ընդունված է պայմանականորեն «Եհովայի վկաներին» աղանդ կոչել, սակայն իրականում այն հերետիկոսություն է։ Աղանդը Եկեղեցու վարդապետության սկզբունքներից շեղված մի շարժում է, իսկ հերետիկոսությունը՝ այդ մոլորության մեջ հարատեւումն է, որով որեւէ կրոնական խմբակ ամբողջովին հակառակվում է նաեւ Քրիստոսի Սուրբ Եկեղեցու փրկագործ դավանական ճշմարտություններին։
«Եհովայի վկաներ» կազմակերպությունը 5-րդ դարում Եկեղեցու դեմ ծառացած արիոսական հերետիկոսության վերածնունդն է (արիոսականները ուրանում էին Հիսուս Քրիստոսի Աստվածությունը)։

1992 թվականի ամռանը Ադրբեջանը մեծաքանակ վարձկանների օգնությամբ Հյուսիսային Արցախում խոշոր հարձակման անցավ, հուլիսի 3-ին ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերը ծանր մարտերից եւ հակահարձակման մի քանի անհաջող փորձերից հետո թողեցին Մարտակերտ քաղաքը, ինչը կանխորոշեց նաեւ մերձակա բնակավայրերի անկումը:

Հայոց հին ազնվական տոհմերից էին Ենիկոլոփյանները, որոնք, ըստ ավանդության, սերում էին Տարոնի Մամիկոնյաններից։ Տոհմի նախահայրը Զուրաբ Մամիկոնյանն էր, որը տիրապետում էր մի շարք լեզուների եւ թարգմանչի պաշտոն էր վարում վրացական արքունիքում (17-րդ դար)։ Այստեղից էլ ծագում է տոհմանունը՝ Էնիկոլոփ, որը վրացերեն նշանակում է «լեզվի տոպրակ» (տուփ)։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ռուսաստանում գործում էր «Վերաշինություն» հայկական կոմիտեն, որի 1916թ. փետրվարի 24-ի նիստում ընդունվում է այսպիսի որոշում. «Լսելով կոմիտեի փոխնախագահ Ա. Առաքելյանի առաջարկությունը հօգուտ պատերազմից տուժածների կոմիտեի միջոցներով Ա. Կուլեբյակինի «Մհերի դուռը» պոեմը եւ «Վանի վերհուշեր» բանաստեղծությունները հրատարակելու մասին՝ կոմիտեն որոշեց. գեներալ Կուլեբյակինի բանաստեղծական ստեղծագործությունները հրատարակել 3000 տպաքանակով եւ ողջ հասույթը հատկացնել պատերազմից տուժածներին»։

Նավթին փոխարինող վառելիքի փնտրտուքը մարդկությունն սկսել է տասնամյակներ առաջ՝ քաջ գիտակցելով, որ մոտ ապագայում «սեւ ոսկու» պաշարների սպառման հետ կանգնելու է էներգետիկ մեծ ճգնաժամի առջեւ։

Անցյալ տարվա վերջին Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներն առաջարկել են հետաքրքիր մի տարբերակ։ Ինժեներական գենետիկայի օգնությամբ նրանք ստեղծել են մանրէներ, որոնք կլանում են ածխաթթու գազը եւ կենսավառելիք առանձնացնում։ Ի դեպ, վառելիքի ստացման համար բացի ածխաթթու գազից մանրէներին անհրաժեշտ է միայն արեւի լույսը։

ԹՇՆԱՄՈՒ ԲԱՆԱԿԸ

ԼՂՀ պաշտպանության բանակի մայոր Օնիկ Գրիգորյանը Լեռնային Ղարաբաղի հանրային հեռուստատեսությամբ վերջերս հայտարարեց. «Որպես առաջին գծում երկար ժամանակ ծառայած սպա՝ ես հասկացել եմ, որ հակառակորդը կրակում է հիմնականում վախից, ավելի հաճախ՝ գիշերը: Իսկ մենք վախենալու ոչինչ չունենք. մեր դիմաց նույն բարոյալքված հակառակորդն է, մանավանդ որ մենք գիտենք, թե այսօր ինչ է կատարվում ադրբեջանական բանակում» (http://www.regnum.ru/news/1415594.html):