Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#27 (892) 13.07.2011 – 20.07.2011

Պատմության կեղծարար Էդվարդ Էրիկսոնը

Վերջին տասնամյակում հայոց ցեղասպանության պատմությունը կեղծող առավել «բեղուն» հեղինակներից է ամերիկացի պաշտոնաթող փոխգնդապետ Էդվարդ Էրիկսոնը: Նա զինվորական ծառայությունը սկսել է 1975թ.` որպես հրետանու սպա: Սակայն, դատելով նրա զբաղեցրած մի շարք պաշտոններից, նա ենթադրաբար եղել է հետախուզության աշխատակից:

ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ

Հարվածային ուղղաթիռներն իրենց տեսակով յուրահատուկ մարտական թռչող մեքենաներ են: Դրանք ժամանակակից համազորային եւ այլ մարտերում հանդիսանում են զրահապատ մեքենաների հիմնական թշնամին եւ այդ պայքարում մեծ հաջողությունների են հասել: Զորքը շատ հաճախ անհավասար մարտեր վարելով բարձրլեռնային կամ անտառային տեղանքում, ապավինում է հենց այս «թեւավոր տանկերին»: Այո՛, հենց այսպես են կոչվում զրահավորված եւ իրենց չափերի համեմատ լավ զինված հարվածային ուղղաթիռները:

Խնձորիստան գյուղում ապրում էինք հրաշալի մի ընտանիքում,- հիշում է Իգոր Սարգսյանը:- Ջոկատի ազատամարտիկներին գյուղացիները հյուրընկալել էին իրենց հարկերի տակ։ Ես ու թալինցի Վահե Բաղդասարյանը (հոգուց լույս ճառագող, հայրենասեր մի տղա, Վահեի զոհվելը մեծ ցավ էր մեզ համար) ապրում էինք մի հարկի տակ (ափսոս, պատերազմը մոռանալ է տվել տանտերերի` այդ հրաշալի մարդկանց անունները)։ Բազմանդամ ընտանիք էր՝ պապ, տատ, տղաներ, հարսներ, թոռներ։ Դժվարին օրեր էին, սակայն անպատմելի հարգանք ու սեր էին տածում մեր հանդեպ։

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ

Գրիգորի` Արտաշատի վիրապում գտնվելու վերջին տարում տեղի է ունենում Գայանյան եւ Հռիփսիմյան կույսերի տանջամահ նահատակությունը, որից հետո հայոց թագավորն ու պալատականները, մայրաքաղաքի շատ բնակիչներ բռնվում են անհասկանալի մոլագարությամբ եւ տանջվում ցավերից: Մարդկային բանականությունը եւ կերպը կորցրած թագավորը, լքած պալատն ու արքունի գործերը, թափառում է եղեգնուտներում: Երկրի համար այդ վշտալի օրերին թագավորի քույրը` Խոսրովիդուխտը, երազ է տեսնում, որ Տրդատին ու պալատականներին կարող է բժշկել միայն վիրապում գտնվող Գրիգորը:

Հայ ազգը իր պատմության ընթացքում կերտել է փայլուն հերոսական հաղթանակներ` առ Հիսուս հավատքով պայծառակերպված, սուրբ Լուսավորչի տեսիլքով գոտեպնդված, Սահակ – Մեսրոպյան շնչով ազգայնացած, Ավարայրի դաշտով սրբացված: Եվ այս անխոցելի վահանի շնորհիվ է, որ հակառակ այն բանի, որ թշնամիները փորձել են մեր երկիրը գերեզմանի վերածել, մենք մնացել ենք անընկճելի, որովհետեւ ազգը, որ մեռնում է Քրիստոսով, Քրիստոսի հետ էլ հարություն է առնում:

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ

Այսօր քրիստոնեական արժեքներ արտահայտությունը կարելի է լսել ամենատարբեր քննարկումների ենթատեքստում. երբ խոսքը վերաբերում է ազգային գաղափարախոսությանը, բարոյական արժեհամակարգին, կրթադաստիարակչական ծրագրերին, մշակութային քաղաքականությանը եւ այլն։ Որո՞նք են քրիստոնեական արժեքները հայկական բանակի զինվորների պատկերացմամբ, եւ որքանով են համատեղվում հայրենիքի պաշտպանության գաղափարի ու հայոց ազգային արժեքների հետ։ Ներկայացնում ենք մի խումբ զինվորների դիտարկումներն ու խորհրդածությունները։

Ռեյմար Հորթենը պատերազմի ժամանակ

Գոյություն ունի նաեւ այն կարծիքը, որ եթե Երկրորդ աշխարհամարտը մի քիչ էլ շարունակվեր, ապա պատերազմը, հավանաբար, այլ ելք կունենար։ Բազմաթիվ փաստաթղթերի եւ վկայությունների համաձայն՝ Երրորդ ռայխի աշխատանոցներում մշակվում էին այնպիսի զինատեսակներ, որոնք առաջ էին ընկել ժամանակից, եւ Հիտլերը, ով մինչեւ վերջին պահը հույս ուներ պատերազմի ելքը փոփոխել, թերեւս այդ համոզմունքի համար հիմքեր ուներ։ Նացիստ գիտնականները եւ կոնստրուկտորներն աշխատում էին միջուկային ռումբի, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների շարժիչների եւ աշխարհում առաջին «անտեսանելի ինքնաթիռի» ստեղծման ուղղությամբ։