#30 (895) 3.08.2011 – 10.08.2011
Հուլիսի 29-ին պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցավ այս տարվա 4-րդ կուրսի եւ մեկամյա սպայական դասընթացների շրջանավարտների ծառայության վայրի (զորամասի) ընտրության վիճակահանությունը։ Միջոցառման անցկացման հանձնաժողովը, որը հիմնականում կազմավորված էր պաշտպանության նախարարության եւ զինված ուժերի գլխավոր շտաբի կադրային քաղաքականությունն իրականացնող պաշտոնյաներից եւ մասնագետներից, ղեկավարում էր պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը։ Վիճակահանությունն անցկացվում էր բոլոր շրջանավարտների եւ նրանց ծնողների ու հարազատների ներկայությամբ՝ պարզ ու թափանցիկ։
Հուլիսի 30-ին տոն էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։ Հանդիսավոր արարողությամբ հետագա զինվորական ծառայության էին ճանապարհում այս տարվա չորրորդ կուրսի եւ մեկամյա սպայական դասընթացների շրջանավարտներին։ Միջոցառմանը ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԼՂՀ պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, պաշտպանության նախարարի եւ գլխավոր շտաբի պետի տեղակալներ, վարչությունների պետեր, ինչպես նաեւ ազգային բանակի բազմաթիվ բարձրաստիճան սպաներ, Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ռազմական կցորդներ, հյուրեր, շրջանավարտների ու կուրսանտների հարազատներ։
-Հայրս մշեցի Գեւորգ Էլբակյանի որդին էր։ Գեւորգ պապս կոտորածից փրկվել ու ապաստանել էր Լենինականի մանկատանը։ Նա եղել էր դուրգարի աշակերտ արհեստավորների քաղաքում։ Հետո բարի մարդկանց օգնությամբ գնացել էր Թիֆլիս եւ ընդունվել Ներսիսյան դպրոց։ Պապս լավ կրթություն էր ստացել։ Նա քիմիկոս էր եւ գրականագետ։ Ջավախքի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցը պապս է հիմնել։ Պապս իր ավանդն ունի նաեւ հայկական օպերայի հիմնադրման գործում։
Ապրելով հայ ժողովրդի ծոցում՝ եզդի ժողովուրդը դարեր շարունակ հավասարապես կիսել է ինչպես խաղաղ ու ուրախ օրերի երջանկությունը, այնպես էլ ծանր օրերի դժվարությունները։ Եզդի ժողովրդի ճակատագիրը հատկապես վերջին հարյուրամյակի ընթացքում սերտորեն եւ անքակտելիորեն կապված է եղել հայ ժողովրդի եւ Հայաստանի ճակատագրի հետ։ Դրա վառ ապացույցը դարձավ Արցախյան շարժումն ու պատերազմը։ Եզդիները միացան հայ ժողովրդի ազատագրական պայքարին ճիշտ այնպես, ինչպես 1915թ. աշխարհամարտին նրանք իրենց ճակատագիրը կապեցին հայ ժողովրդի հետ եւ չսխալվեցին։ Ինչպես դարասկզբին Սարդարապատը դարձավ հայ եւ եզդի ժողովուրդների փորձաքարը, այդպես էլ Արցախը դարձավ երկու ժողովուրդների նորօրյա բարեկամության վկայագիրը։
-Օգոստոսի 8-ը նրա ծննդյան օրն է,- ակնածանքով լի հայացքն ուղղելով պատին փակցված փառահեղ դիմանկարին՝ ասում է կինը՝ Գրետան, ապա, մի փոքր շունչ առնելով, հավելում։ -Թե ողջ լիներ՝ կդառնար 60 տարեկան…
Լռում է մի պահ, հետո վերստին հոգու խորքում զսպած հառաչով, կարոտած պատմում տասնյակ դեպքեր, անցքեր ու եղելություններ սիրելի ամուսնու կյանքի եւ անցած մարտական ուղու մասին։ Ու այնքա՜ն մանրամասն, հանգամանորեն, որ թվում է, թե ինքը մասնակիցն է եղել բոլոր իրադարձությունների։
Հայ հին երեւելի գերդաստաններից էին Կամսարականները կամ Կամսարականք, որոնք, լինելով նախարարական տոհմ, նկատելի դեր են խաղացել 3-8-րդ դարերի հայոց պատմության մեջ։ Գերդաստանի հիմնադիրը համարվում է Կամսարը, որը, ունենալով իշխանական սերում, վայելել է Տրդատ Մեծի համակրանքը եւ նրանից որպես ժառանգական կալվածք ստացել Շիրակ եւ Երասխաձոր գավառները։ Մատենագրության մեջ դրանք անվանվել են նաեւ Արշարունիք՝ Կամսարի ավագ որդի Արշավիրի պատվին։