Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#32 (897) 17.08.2011 – 24.08.2011

ԱՂԴԱՄԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ

Շուշիի ազատագրումից հետո Ստեփանակերտի համար շարունակում էր սպառնալիք մնալ Աղդամը, որտեղից քաղաքը հրետակոծում էին 152մմ հեռահար հրանոթներով, միաժամանակ փորձելով ճեղքել Ասկերանի ուղղության պաշտպանությունը եւ ուղիղ գծով մտնել Ստեփանակերտ: Աստիճանաբար պարզ դարձավ` քանի դեռ «գայլաորջը» չի վերացել, ԼՂՀ մայրաքաղաքն ու Ասկերանը դատապարտված են: Եվ Շուշիից հետո գերխնդիր դարձավ Աղդամի ազատագրումը:

1944թ. սեպտեմբերին Երեւանից Մերձբալթյան 1-ին ռազմաճակատ մեկնեց Հայֆիլհարմոնիայի ժողովրդական երգի-պարի համույթը՝ վաստակաշատ երաժիշտ Թաթուլ Ալթունյանի ղեկավարությամբ։ «Մարտական» այդ խումբը՝ բաղկացած քսանութ հոգուց, պետք է համերգներ տար 2-րդ եւ 6-րդ գվարդիական, 51-րդ, 43-րդ համազորային դիվիզիաների եւ 3-րդ ավիացիոն միավորման ռազմիկների ու հրամանատարների համար, կրակոտ երգերով ու պարերով բարձրացներ կռվողների հայրենասիրական ոգին, ավելի բորբոքեր ատելության կրակը թշնամու նկատմամբ։

Նուբարյան գերդաստանի նախահայրը համարվում է 18-րդ դարի հայ զորապետ Նուբար Մելիքյանը, որը, ըստ պատմագիտական աղբյուրների, եղել է Չավնդուրի իշխանը, աջակցել Դավիթ-Բեկին եւ ապստամբության ավարտից հետո ընտանիքով տեղափոխել Զմյուռնիա։ Նրա որդին՝ Մկրտիչը, զբաղվելով առեւտրական գործերով, տեղափոխվել է Կ. Պոլիս, որտեղ էլ ամուսնացել է եգիպտահայ մեծահարուստ, հետագայում Եգիպտոսի արտաքին գործերի եւ առեւտրի նազիր (նախարար) Պողոս Յուսուֆյանի քրոջ հետ։ Նրանց ամուսնությունից ծնված զավակներն էլ իրենց պապի անունով սկսել են կրել Նուբարյան ազգանունը։

Շելկովնիկովների (Շելկովնիկյաններ) գերդաստանը խոր հետք է թողել 19-20-րդ դարերի հայ եւ ռուս իրականության մեջ, աչքի ընկել ինչպես ռազմական, այնպես էլ գիտության եւ մշակույթի ասպարեզներում։
Ռուսական բանակի գեներալ-մայոր էր Բեհբութ Շելկովնիկովը (1837-1878), որը ծնունդով Նուխի, այժմ՝ Շաքի քաղաքից էր։ Մոսկվայի առաջին կադետական կորպուսի, Գլխավոր շտաբի Նիկոլաեւյան ակադեմիայի սաներից էր, 1855թ. Ղրիմի, 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմների մասնակից։

MANGUSTA

Իտալական Ագուստա ընկերության «Մանգուստ» հարվածային ուղղաթիռն ի սկզբանե ստեղծված է հակառակորդի տանկերի, զրահապատ մեքենաների դեմ պայքարի, ինչպես նաև հետախուզական գործողություններ կատարելու համար: Կարող է հանդես գալ նաև օդային թիրախների դեմ պայքարի համար` իր «երկինք-երկինք» ինֆրակարմիր գլխիկավոր հրթիռներով: Ա129 «Մանգուստ» ուղղաթիռի ստեղծման աշխատանքները սկսվել են 1973 թ.: Արտադրությունը սկսվել է 1992թ.: Ա129 «Մանգուստը» ստեղծվել է միափեռանի կառուցվածքով:

Անմահությունը ուղեկիցն է բոլոր ժամանակների։ Օտարին Դուշման դարձած, մեզ համար այնքան սիրելի Վարդան Ստեփանյանը ապրեց ընդամենը 26 գարուն, սակայն անվախճան է նրա երկնային ճանապարհը, որն ապրողներս չափում ենք, հաշվում տարիներով։ Վարդան Ստեփանյանի քույրը՝ հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Արմենուհին, մարտի 9-ին, երբ դասարան մտավ, 4-րդ դասարանի աշակերտ Գրիգոր Երեմյանը ոտքի կանգնեց ու առաջարկեց մեկ րոպե […]

ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴՈՒՍՏՐԸ ՀԱՅԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ

Էրզրումի նահանգի գյուղերից մեկում էր ապրում ազգությամբ հույն Լազարն իր բազմանդամ ընտանիքով։ Դուստրերից Քրիստինեն իր գեղեցկությամբ, իր երկար վարսերով գերել էր Մանուկի սիրտը, որն էլ մի օր փախցրեց հունաց դստերը։ Տարիների հետ ծնվեցին 5 երեխաները՝ Ավետիսը, Մարիամը, Սամսոնը, Գայանեն, Դավիթը, որոնք հաշտության կամուրջ դարձան հայ եւ հույն ընտանիքների միջեւ։ Այսպես ապրում էին մինչեւ մեծ եղեռնը։ Ամուսինը երկու երեխաների հետ զոհ գնաց թուրքի յաթաղանին։ Մյուս երեխաներն էլ հիվանդացան, սառեցին, մնացին գաղթի ճամփին։