Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#36 (901) 15.09.2011 – 21.09.2011

«ՀԱՂԹԱՆԱԿՍ` ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ, ԳՈՏԻՍ` ՆԱԽԱԳԱՀԻՆ»

Ձգտում եմ մտնել պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի ռեկորդների գիրք։ Ես 18 անգամ մասնակցել եմ աշխարհում ուժեղագույնի կոչման համար մղվող մենամարտերի, 8 անգամ դարձել եմ աշխարհի չեմպիոն (իսկ ռեկորդը 10-ն է)։ Եվս երեք հաղթանակ, եւ ռեկորդը կունենա հայկական գրանցում։ Մտադիր եմ քաշս փոխել եւ այլ քաշային կարգում դառնալ աշխարհի բացարձակ չեմպիոն։ Երբ ի կատար ածեմ այս նպատակներս, այն ժամանակ էլ կմտածեմ ձեռնոցներս պատից կախելու եւ պրոումոթերական աշխատանքի անցնելու մասին։ Վստահ եմ, որ կլինեմ այնպիսի պրոումոթեր, որ անունս բավական կլինի իմ բռնցքամարտիկին մենամարտի կանչելու համար։

«Ադրբեջանի Հանրապետության բանակի գեներալների միջև առկա մրցակցությունը բացասաբար է ազդում բանակի ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտի վրա»,- նշվում է «arannews.ir» կայքի հոդվածում: Ըստ կայքի՝ վերջերս ադրբեջանցի գեներալների միջև լուրջ տարաձայնություններ են առաջացել:
Լարված մթնոլորտի վկայություն է նաև այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մոտ տեղի ունեցած արտակարգ խորհրդակցությանը ներկա չի եղել պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը՝ ի տարբերություն նրա մրցակից, ԶՈՒ ԳՇ պետ Նաջմեդդին Սադիխովի (http://www.panorama.am/am/society/2011/09/06/azerbaijan-army/):

Այս օրերին Իրանը ռազմաօդային ուժերի տասնօրյա լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում երկրի հյուսիս-արևմուտքում՝ Ադրբեջանի սահմանի հարևանությամբ: Զորավարժությանը մասնակցում են կործանիչներ, ռմբակոծիչներ, տրանսպորտային և այլ նշանակության ավիացիա (այդ թվում «Миг-29», «Су-24», «F-4», «F-5» և տեղական արտադրության «Saegeh»), որը պետք է քառափուլ փորձարկման ենթարկվի: Զորավարժության անվանումն է՝ «Երկնքի պաշտպաններ Վիլայաթ -3»:
Զորավարժության պատասխանատուներից Հասան Չիթֆորուշը հայտարարել է, որ Իրանի ռազմաօդային ուժերը Կասպից ծովի տարածաշրջանում կտրուկ հակահարված կտան ցանկացած սպառնալիքի:

ԸՍՏ ԱԼԻԵՎԻ՝ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԽՈՍՈՒՄ

«Թեպետ Սահակաշվիլին երբեմն հիմարություններ է ասում, սակայն հիմարություններ չի անի»,- 2007թ. նոյեմբերի 13-ին ասել է Իլհամ Ալիևը՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդի հետ զրույցի ընթացքում:
Այս մասին նշվում է ամերիկյան դիվանագիտական հաղորդագրություններից մեկում, որը հրապարակել է հանրահայտ «WikiLeaks» կայքը (http://www.regnum.ru/news/1444139.html):

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ՝ ԼՐՏԵՍԻ ԴԵՐՈՒՄ

Սկանդալային «WikiLeaks» կայքը հրապարակել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Էնն Դերսի 2007թ. ապրիլի 11-ի հաղորդագրությունը, որում շարադրվում է Իլհամ Ալիևի հետ զրույցը Ադրբեջանի և Իրանի հարաբերությունների շուրջ:
Այդ զրույցի ընթացքում Ի.Ալիևն արտահայտում է հետևյալ ուշագրավ մտքերը.
«Ադրբեջանը սեղմված է երկու նախկին գաղութարարների՝ Իրանի և Ռուսաստանի միջև»:
«Ինչպես նրանք (Ռուսաստանը և Իրանը) կարող են խնդիրներ ստեղծել մեզ համար, այնպես էլ մենք կարող ենք խնդիրներ հարուցել նրանց համար»:

Քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը հիշեցնում է ադրբեջանական աղբյուրների վկայություններ, որոնց համաձայն՝ Արցախյան պատերազմի ընթացքում ոչ միայն ադրբեջանական բանակը, այլև բնակչությունը զանգվածաբար փախել է ռազմադաշտից ու չի դիմադրել:
Աղդամ (Ակնի) եկած ադրբեջանցի սպան հետագայում գրել է. «Գալով քաղաք՝ մենք զարմանքով հայտնաբերեցինք, որ տեղի բնակչությունը ամենևին էլ չէր ուզում, որ մենք իրեն պաշտպանենք: Նա մտածում էր միայն այն մասին, թե ինչպես արագորեն հեռանա Աղդամից»:

ԱՆԽԱՓԱՆ ԿԱՊ

Հայկական բանակում կապի զորքերը, ինչպես և մյուս ստորաբաժանումները, կազմավորվեցին պատերազմի պայմաններում: Արցախյան պատերազմի ընթացքում մեր կապավորները արժանապատվորեն կատարեցին իրենց առջև դրված խնդիրները և կարողացան ապահովել մյուս զորատեսակների արդյունավետ գործողությունները: Պատերազմի ավարտին զինված ուժերի կապի համակարգն արդեն լիովին մարտունակ կառույց էր: Այսօր այն անընդհատ կատարելագործվող համակարգ է` համալրված մասնագիտորեն լիարժեք պատրաստված և ուսուցանված կադրերով, ունակ է կատարելու ոլորտին առնչվող ցանկացած խնդիր: