Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#40 (905) 13.10.2011 – 19.10.2011

ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ

Հարգելի ընթերցող, մի պահ հայացքդ կանգնեցրու այս լուսանկարից քեզ նայող տղաների վրա։ Նրանց մեջ գուցե ճանաչես, գտնես ընկերոջդ, եղբորդ, որդուդ։ Այո՛, այդ նրանք են հայկյան «լայնալիճ աղեղներով», զենք-զրահով, երկաթակուռ բազուկներով եւ արծվենի հայացքներով հսկում մեր երկրի սահմանները։
Այո՛, այդ նրանք են երկնահաս լեռների ժայռաբաշ բարձունքներից զօր ու գիշեր հսկում Հայաստան աշխարհի արեւածագն ու մայրամուտը։ Այո՛, այդ նրանք են՝ Հայկ Նահապետի, Առյուծ Մհերի, Սասունցի Դավթի հերոս ժառանգները, հայոց հաղթական բանակի քաջարի զինվորները։

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՀ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

Զինկոմիսարիատների նախազորակոչային պատրաստության ծրագրում շեշտված է բանակը ֆիզիկապես կոփված, առողջ եւ հոգեպես ամուր զինվորներով համալրելու խնդիրը։ Սակայն պիտի նշեմ, որ միայն զինկոմիսարիատներից չէ, որ կախված է ապագա զինվորի դաստիարակությունը, այն պարզ պատճառով, որ այդ գործընթացին մասնակցում են բազմաթիվ օղակներ ու գործոններ՝ ընտանիքը, դպրոցը, միջավայրը, կրթադաստիարակչական ու արժեքային գերիշխող գաղափարները, եւ վերջնական արդյունքը նշված օղակների գործունեության արգասիքն է։

ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈԼԵԿՏԻՎՆԵՐՈՒՄ

«Եթե հրամանատարն ուզում է բարձր մարտական ոգի եւ կարգապահություն ապահովել իրեն ենթակա զորամասում կամ ստորաբաժանումում, պետք է իր ենթականերին խրախուսելիս և պատժելիս սրբորեն պահպանի արդարության սկզբունքը»:
Զինվորական կոլեկտիվներում փոխհարաբերությունները լավ պատկերացնելու համար պետք է իմանալ նրա կառուցվածքն ու զարգացման փուլերը։ Սովորաբար ընդունված է տարբերակել սկզբնական (ջոկ, դասակ, վաշտ եւ համազոր ստորաբաժանումներ), միջին կամ ավագ (գումարտակ, դիվիզիոն եւ համազորներ) եւ բարձր (զորամաս, շտաբ, վարչություն, ծառայություն եւ դրանց համազորները) կոլեկտիվներ։ Համերաշխ խումբ դառնալու համար զինվորականներն անցնում են կազմավորման, զարգացման եւ հասունության փուլեր։ Հասունության փուլը ձևավորվում է երկու ուսումնական փուլերի արդյունքում։

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ԻՐԱՎԱԲԱՆԸ

ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի նախագծում առաջին անգամ փորձ է արվում զինված ուժերում և այլ զորքերում զինվորական կարգապահական հարաբերությունները կանոնակարգել օրենքի տեսքով: Մինչ այժմ նշված հարաբերությունները կարգավորվում են դեռևս 1996 թվականին ընդունված ՀՀ կառավարության որոշմամբ, որում առ այսօր փոփոխություններ չեն կատարվել: Արդյունքում` զինվորական կարգապահական հարաբերություններն արդեն իսկ որոշակի չափով չեն համապատասխանում զինված ուժերի արդի զարգացման պահանջներին, և օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի բավարարելու Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ինչպես նաև այլ զորքերի արդի զարգացման ու իրականացվող պաշտպանական բարեփոխումների պահանջները:

Գյումրիից Ջ.Մարտիրոսյանն այս տարվա փետրվարի 14-ին դիմել է Հասարակական խորհուրդ` հետևյալ խնդրով: Նրա որդին՝ Գ. Մարտիրոսյանը, նոյեմբերի 22-ին զորակոչվել է զինծառայության N զորամաս։ Ունեցել է հոգեբանական խնդիրներ` գիշերամիզություն, գլխացավ, ջղակծկումներ, մանկուց ինքնամփոփ է, բնավորությունը` լարված, չի սիրում շփվել։ Մայրը մտավախություն ուներ, որ որդին կարող է խնդիրներ ունենալ սպաների ու զինվորների հետ և չնչին առիթներով վնասել իր ծառայակիցներին։ Ջ.Մարտիրոսյանի խոսքով, նշված խնդիրները որդին ժառանգել է հորից, որը հաշվառված է Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում, երկրորդ խմբի հաշմանդամ է, անկողնային վիճակում է։ Դիմումը տալու պահին Գ.Մարտիրոսյանը Երևանի կայազորային հոսպիտալում էր։

ՄՐՑԵՑԻՆ ՀՊՊ  ԽՄԲԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ

Զորամասերում «Հասարակական-պետական պատրաստություն» առարկայի ուսուցման մակարդակը բարելավելու, մանկավարժական նորամուծություններն ու արդիական մեթոդները կիրառելու եւ խմբերի ղեկավարների միջեւ արդյունավետ համագործակցություն ծավալելու նպատակով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրամանով զինված ուժերում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անցկացվեց ՀՊՊ խմբերի ղեկավարների համաբանակային մրցույթ: Մրցույթի երրորդ` եզրափակիչ փուլում բոլոր զորամիավորումներն ու զորատեսակները ներկայացան իրենց երկուական ուժեղագույն մասնակիցներով:

ԿՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵՆ ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ

ԱՄՆ Պետքարտուղարությունը հոկտեմբերի 3-8-ը Վաշինգտոնում (ԱՄՆ) կազմակերպեց համաժողով, որը նպատակ ուներ վեր հանել եւ քննարկել ՆԱՏՕ-ի գլխավորած գործողությունների ժամանակ բուժապահովման խնդիրները: Համաժողովին մասնակցեցին ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները, Մակեդոնիան, Սերբիան, Ավստրիան, Շվեյցարիան եւ Հայաստանը՝ հանձինս ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ բուժծառայության գնդապետ Ա. Փարսադանյանի ու բաժնի պետ բուժծառայության փոխգնդապետ Մ. Վարդանյանի: