#41 (906) 20.10.2011 – 26.10.2011
2011թ. զինված ուժերի պատրաստության գործընթացը նշանավորվեց կարևոր մի իրադարձությամբ` մեկնարկեցին պահեստազորայինների առաջին վարժական հավաքները: Վարժական հավաքներ, որպես այդպիսին, զինված ուժերում նախկինում չեն անցկացվել: Պատերազմական տարիներին սովորական հավաքներում ընդգրկված անձինք պարզապես համալրել են մարտական ստորաբաժանումները, որի միջոցով լուծվել են առավելապես հաշվառման և կազմակերպչական խնդիրներ: Մինչդեռ վարժական հավաքները անչափ կարևոր նպատակ են հետապնդում` պահեստազորում կուտակել ռազմաուսուցանված մասնագետների:
1942թ. հունիսին Երեւանում լույս տեսավ Հրաչյա Քոչարի «Հերոսների ծնունդը» գիրքը, որը նաեւ ենթավերնագիր ուներ՝ «Նամակներ գործող բանակից»։ Գրողի մտահղացումն ինքնին ուշագրավ էր. կռվող մարտիկը նամակներ է ստանում թիկունքից, մտովի վերադառնում տուն, հարազատների գիրկը, լուրեր առնում՝ ինչ կա-չկա եւ ապրում դրանցով, բայց նամակներ գրում է նաեւ նա, տնեցիներին պատմում իր մասին՝ ողջ-առողջ եմ, հուսադրում՝ մի՛ մտածեք, շուտով պատերազմը կավարտվի, եւ մենք նորից միասին կլինենք։ Այդ նամակները պետք էին ե՛ւ ռազմաճակատին, ե՛ւ թիկունքին՝ ապրեցնում էին մարդկանց, ուժ տալիս, գոտեպնդում, եւ ահա Քոչարը, որ ռազմաճակատային թերթերի թղթակից էր գործող բանակում, որոշում է ինքն ստանձնել յուրատեսակ նամակագրի դեր, ինքը պատմել թիկունքայիններին կռվող մարտիկների մասին եւ իր գրառումները նամակների տեսքով հասցեագրել նրանց։
Հայ ժողովրդի մարտական ոգու եւ անգամ ուժային անհավասարության պայմաններում ցուցաբերած արիության մասին արժանի մեծարանքով են խոսել մեր պետական այրերը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բարձր գնահատական է տվել հայ մարտիկների սխրանքներին: Հայ հավաքական զինվորը «մաքառեց, նա կանգնեցրեց հակառակորդին եւ ի վերջո հաղթող դուրս եկավ մեզ պարտադրված անհավասար պատերազմում»:
Չինական WZ-10 ուղղաթիռը նույն Z-10 դեսանտատրանսպորտային մոդելի փոփոխված տարբերակն է` ստեղծված Chinese Helicopter Research ընկերության կողմից: Այս ուղղաթիռի ստեղծման աշխատանքների ժամանակ չինացի մասնագետները մեծապես օգտվել են արտասահմանյան ուղղաթիռաշինական տեխնոլոգիաներից: Ուղղաթիռում գտնվող տարբեր մանրամասներ գնված են Եվրոպական տարբեր ընկերություններից (փեռը` «Եվրոկոպտեր», շարժիչի որոշ մասեր` «Ագուստա» ընկերությունից): Ուղղաթիռը ստեղծված է դասական սխեմայով:
Անտառից փայտ բերող հայ գյուղացին հանկարծ բացատում հանդիպում է զինված ադրբեջանցիների, որոնք ծառի շվաքին նստել էին հացի։ Նստածները կատակում են, թե որսն իր ոտքով, բեռով-բարձով է եկել, ու ոտքի են կանգնում։ Սակայն ճակատագրի բերումով նրանց մեջ է լինում Անարը։ Անարը ճանաչում է իր համագյուղացուն եւ ընկերներին սաստելով՝ նրան կանչում է հացի.
-Իսկ դու հաց չունե՞ս հետդ,- հարցնում է։ Երբ գյուղացին հացի իր կապոցը դնում է գետնին, Անարը վերցնում է լավաշները, մոտեցնում դեմքին, հոտոտում ու սկսում անձայն լաց լինել։
Օմարի մարտերում 1994թ. հունվարի 19-ին հերոսաբար զոհված Գեւորգ Ղազարյանի գերեզմանաքարը տեղադրելուց մի քանի օր անց ընկերներն այցելեցին Եռաբլուր։ Լուռ էին բոլորը, շիրմաքարից նրանց էր նայում արդեն հասուն, գեղեցիկ դիմագծերով Գեւորգը։ Խնկի բույրը տարածվել էր չորսբոլորը՝ ավելի բորբոքելով անցած օրերի հուշ-ապրումները։ Աղջիկներից մեկը թեթեւակի հենվեց քարին։ Քարը շուռ եկավ ու ասես ճիչ արձակեց։
Մեղրիում Վ. Սարգսյանին մոտեցավ մի տատիկ եւ խնդրեց, որ օգնի՝ թոռը ծանր հիվանդ է եւ լավ կլինի, որ բուժումը շարունակվի Երեւանի հոսպիտալում։ Ուշադիր լսելով տատիկին` Վ. Սարգսյանը խորհուրդ տվեց, որ գործերն անպայման ուղարկեն Երեւան, եւ ինքն անձամբ կհանձնարարի եւ կվերահսկի այդ գործը։ Տատը ձեռքը տարավ ծոցը. «Գործերը մոտս են, մատաղ քեզ,- ու ծոցից հանեց թղթով փաթաթված բժշկական փաստաթղթերը։ Վ. Սարգսյանը ժպտաց իր բարի ու անկեղծ ժպիտով ու վերցնելով գործերը՝ նորից հավաստիացրեց. «Անպայման կզբաղվեմ, տատ ջան, մի անհանգստանա»։ «Մեր հույսը դու ես, Վազգեն ջան»,- ասաց տատն ու օրհնանքի բառերով ճամփու դրեց մեքենան։