#42 (907) 27.10.2011 – 2.11.2011
2010թ. աշնանային զորակոչի ընթացքում ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո գործող քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողովին է դիմել 1992թ. ծնված զորակոչիկ Գ. Տեր-Գրիգորյանի հորաքույրը եւ տեղեկացրել զորակոչիկի ընտանիքում տիրող սոցիալական ծանր վիճակի մասին` խնդրելով տարկետում տրամադրել Գ. Տեր-Գրիգորյանին։
Արցախյան պատերազմում մեր ժողովրդի ցուցաբերած հերոսությունն ու հաղթանակի նկատմամբ հավատը գալիք սերունդներին ի պահ թողնելն առաջնահերթ նշանակություն ունի այսօր։ Որպես պատերազմի մասնակից` ուզում եմ իմ լուման ներդնել այդ գործում:
…Լուսանկարներում հակատանկային դիվիզիոնի՝ ինձ հարազատ դարձած ֆագոտահար ընկերներս են։ «Ֆագոտ» հակատանկային համալիրի հաշվարկում, ավելի ուշ` որպես «Շտուրմ» մարտական մեքենայի նշանառու` եղել եմ նրանց կողքին։ Շատերը ճանաչված էին պայմանականչերով կամ մականուններով։ Անուններն ինձ համար մնացին անհայտ, իսկ շատերի մականունները պատմում էին նրանց արած գործերի մասին։
Իջեւանցի ազատամարտիկ, ԵԿՄ անդամ, պահեստի ավագ լեյտենանտ Հենրիկ Մայիլյանի համար իր ծննդավայր Սեւքարից ավելի գեղեցիկ, ավելի դրախտային անկյուն ամբողջ աշխարհում չկա։ Ու երբ սահմանային կռիվներ ծավալվեցին, նա եղբոր՝ Գրիգորի հետ առաջին շարքերում էր։
-Բա մեր հողն ու ջուրը էլ ո՞վ պիտի պաշտպաներ, մենք ենք մեր հողի զինվորները,- անկեղծ զարմանում է։
Հայ-ադրբեջանական զինված ընդհարումների տարիներին ընդգրկվեց Իջեւանի երկրապահ կամավորականների «Սեւքարեցի Սաքոյի» անվան ջոկատի կազմում, այնուհետեւ 1990թ. հոկտեմբերից ծառայության անցավ ՆԳ առընթեր հատուկ գնդում։
«ՀՀ պատերազմի եւ զինված ուժերի վետերանների կոմիտեի հիմնադրումը եւ գործունեությունը» վերտառությամբ այս գրքույկը, մեր հայրերի անցած հերոսական ուղու եւ հերոսական պայքարի մասին է, մեր ժողովրդի աննկուն ոգու եւ անխորտակ կամքի մասին է։ Այն հայ վետերանների միության վերաբերյալ հարուստ եւ ամփոփ տեղեկություններ պարունակելով հանդերձ զուտ տեղեկատվական հրատարակություն չէ, այլ խորապես հայրենասիրական մի ձեռնարկ, որն ընթերցողի հոգում ջերմ ապրումներ ու հայրենիքի նկատմամբ սիրո եւ քաղաքացիական ու որդիական պարտքի զգացումներ է արթնացնում։ Եվ բոլորովին պատահական չէ, որ այն բացվում է նախ անմահ Եղիշեի հայտնի՝ «Մահ չիմացյալ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն» ասույթով, ապա եւ ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի խոսքերով՝ ուղղված հայ վետերաններին.
Արդեն հինգ ամիս է, ինչ տղաս՝ Սարգիս Դավթյանը, ծառայում է հայոց ազգային բանակում։ Ծնողի համար չկա ավելի կարեւոր պարտք, քան մեծացնել հայրենիքի ու ժողովրդի համար պիտանի մարդ, ծնողի համար չկա ավելի մեծ ուրախություն, երբ իր զավակը արդարացնում է սպասելիքները, արժանանում է շրջապատի հարգանքին, սիրուն ու գովասանքին եւ իր վարքով, իր գործերով պատիվ է բերում ծնողներին։ Ես բախտավոր մայր եմ, որովհետեւ կատարել եմ արժանավոր զավակ մեծացնելու պարտքս, մյուս կողմից՝ տեղ ունեմ հպարտանալու, որովհետեւ իմ տղայով հիանում ու հպարտանում են ե՛ւ նրա ընկերները, ե՛ւ բարեկամները, ե՛ւ ուսուցիչները, ե՛ւ նրա արվեստի երկրպագուները, ե՛ւ բոլոր նրանք, ովքեր գեթ մեկ անգամ առիթ են ունեցել լսելու որդուս նվագը աշխարհի տարբեր երկրներում։
«Կրտսեր սերժանտ Գեղամ Սերոբյանը այն ստորաբաժանման զինվորն է, որը կատարում է մարտական հերթապահություն: Նա ծառայության ընթացքում մարտական հենակետում միշտ աչքի է ընկել իր խիզախությամբ, մարդկային որակներով. նվիրված է ընկերներին եւ նրանց հանդեպ հոգատար, հուսալի եւ համարձակ զինվոր է, ինչի համար էլ հարգանքի է արժանանում թե՛ վերադաս հրամանատարության եւ թե՛ շարքայինների կողմից»,-այսպես է գնդապետ Ն. Ամիրխանյանի հրամանատարությամբ գործող զորամասի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Ս. Գրիգորյանը բնութագրում ՀՀ հյուսիսարեւելյան սահմանագիծը պաշտպանող զինվոր Գեղամ Սերոբյանին:
Մարտի հոգեբանական կառուցվածքի եւ առանձնահատկությունների վերաբերյալ պարզաբանումներ է տալիս հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, գնդապետ ՎԱԶԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ: -Պարո՛ն Մարգարյան, ի՞նչ է մարտը հոգեբանական գիտության տեսանկյունից: -Բոլոր զինվորականները գիտեն, որ ռազմագիտության տեսանկյունից մարտը պատերազմող կողմերի ստորաբաժանումների, զորամասերի կազմակերպված զինված պայքարն է` հաղթանակի հասնելու համար: Դա զորքերի (ուժերի) մարտավարական գործողությունների հիմնական ձեւն է: Կարեւոր է հասկանալ, որ միայն […]