Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#48 (913) 8.12.2011 – 14.12.2011

ԹԱՄԱՆՑԻՆԵՐԸ

ԽՍՀՄ պաշտպանության նախարարի 1941թ. դեկտեմբերի 14-ի հրամանով ստեղծվեց 474-րդ հրաձգային դիվիզիան, որը դեկտեմբերի 26-ին վերանվանվեց 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի, որի կազմավորումը և համալրումը կատարվում էր միայն հայերով։ Մարտական գործողություններին պատրաստ լինելու կապակցությամբ հուլիսի 16-ին դիվիզիայի հրամանատարությանը հանձնվեց մարտական դրոշը, և մարտիկները կազմ-պատրաստ մեկնեցին ռազմաճակատ՝ Թերեք գետի ափ` Գրոզնու շրջան, որտեղ պաշտպանական ծանր մարտեր մղեցին մինչև դեկտեմբեր ամսվա վերջը՝ ձախողելով գերմանական բանակի առաջ շարժվելու ջանքերը։

ՍԱԿՐԱՎՈՐԸ

Հայկական բանակի կազմավորման տարեգրության մեջ իր նշանակալի տեղն ունի կադրային սպա կապիտան Համլետ Լալազարի Մինասյանը։ Ծնվել է 1958թ. հունիսի 8-ին, Թուրքմենիայի հարավային սահմանամերձ Մարա քաղաքում։ Ծնողները Գորիսի շրջանի Հարջիս եւ Վերիշեն գյուղերից են։ 1973թ. ավարտել է Երեւանի թիվ 62 միջնակարգ դպրոցը, իսկ 1979թ. Ուկրաինայի Կամենեց Պոդոլսկի բարձրագույն ռազմական ինժեներական ուսումնարանը, ստացել է «լեյտենանտ-ինժեների» զինվորական կոչում եւ իր ծառայությունն անցկացրել է Էջմիածնում, Նախիջեւանում, Վլադիկավկազում (Օրջոնիկիձե), Հեռավոր Արեւելքի Կամչատկայի եւ Սախալինի երկրամասերում։

ԱՊՐԵԼ, ԿՌՎԵԼ, ԳՐԵԼ ԱՐՅՈՒՆՈՎ ԵՎ ՆՅԱՐԴԵՐՈՎ

Ես ոչինչ չգիտեի պապիկիս մասին, դա իմ ողբերգությունն էր: Միշտ լսել եմ` ֆաշիստի թոռ, մայրիկիս համար` ազգի դավաճանի երեխա: Սարսափելի բան էր: Պատկերացրեք` ես էլ էի այդպես կարծում, մյուսների պես գիտեի, թե իմ պապը դավաճան է եղել: Մտածում էի, ինչու է այդպես, ինչու իմ ու խեղճ մորս բախտը չի բերել: Եվ միայն 1981թ. զգացի, թե ինչքան եմ սխալվել: Փարիզ էի մեկնում հյուրախաղերի, Սունդուկյանի թատրոնի դերասան Լորենց Առուշանյանը ականջիս փսփսաց, թե` ուզո՞ւմ ես պապիդ մասին մի երգ երգեմ, ու հենց ինքնաթիռի մեջ սկսեց երգել, հետո էլ ասաց` գիտես, ինչ պապ ես ունեցել, նրա մասին գիրք ունեմ, որ վերադառնանք, կտամ կկարդաս:

ՊԱՐՍԻԿՆԵՐԻ ԵՎ ԱՐԱԲՆԵՐԻ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Իրանա-արաբական հարաբերությունները երբեք էլ աչքի չեն ընկել առանձնահատուկ ջերմությամբ։ Դրա պատճառներն են թե՛ շիա – սուննի կրոնական տարաձայնությունները, թե՛ պարսիկների և արաբների միջև որոշակի «հակակրանքը», և թե՛ տարածքային վեճերը, որոնց արմատները պատմական անցյալում են։ Սակայն այսօր դրանց ավելացել են նաև քաղաքական խնդիրները։ Իրանի Իսլամական Հանրապետությունը ձգտում է մահմեդական աշխարհում և Մերձավոր Արևելքում գերիշխող և ազդեցիկ դիրքի, ինչն ընդունելի չէ արաբական երկրների համար:

ԵՐԲ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆ ԿԱՊԿՈՒՄ Է ՀԱՅԻՆ

Հավանաբար ձեզնից շատերը ականատես եղած կլինեն, թե ինչպես, ասենք, անճաշակ ու չտես հարևանը փորձում է նմանակել իր «դրկիցին»` կապկելով նրան ամեն ինչում. գնում է նույն մակնիշի ավտոմեքենա, բնակարանը նորոգում է նույն ոճով, կրում է նույն բրենդների հագուստները` վերածվելով դիմացինի աչքում ծաղրի առարկայի:
Նմանատիպ մի իրավիճակում է հայտնվել այսօր մեր արևելյան հարևան Ադրբեջանը, որը փորձում է իր բոլոր գործողություններով նմանակել հայերին:

ՏԵՂԵԿՈՒՅԹՆ ԸՆԿԱԼԵՔ ՔՆՆԱԴԱՏԱԲԱՐ

Զանգվածային լրատվության միջոցներն ունեն որոշակի սոցիալական գործառույթներ, որոնցից մեկը իրողության մասին տեղեկույթի տարածումն է: Անշուշտ, տեղեկույթը պետք է ճշմարտացիորեն արտացոլի իրականությունը: Սակայն պատերազմող երկրի տեղեկատվական դաշտի համար նախատեսված տեղեկույթի բովանդակության ձևավորման գործընթացում` նույնիսկ խոսքի ազատության պարագայում, չպետք է մոռանալ, որ հակառակորդը տեղեկութային ոլորտում ձեռնարկում է հոգեբանական օպերացիաներ: Մեր դեպքում` նույնիսկ զինադադարի պայմաններում:

ԱՐԴՅՈՔ ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ԻՆՔՆԱՎՍՏԱՀ ՉԵ՞Ք

Թեստը մշակվել է 2008 թվականին` «Հոգեբանական թեստերի մշակման մոսկովյան լաբորատորիայում»: Որպես ինքնագնահատականի ստուգման հուսալի մեթոդիկա` արտոնագրված է GNU (General public License` ընդհանուր հանրային արտոնագիր) FDL-ի (Free documental license` ազատ փաստաթղթերի արտոնագիր) կողմից: