#48 (913) 8.12.2011 – 14.12.2011
Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, արցախահայության ֆիզիկական գոյությունը եւ հայ ժողովրդի ազատ ապրելու իրավունքը պաշտպանելու համար դուք գիտակցված գնացիք սուրացող գնդակների, ռումբերի ու ականների պայթյուններին ընդառաջ` կանգնեցնելու նրանց մահաբեր ընթացքը, եւ դրա համար անչափ թանկ գին վճարեցիք: Բայց փոխարենը, ձեր անձնուրաց նվիրումն օրինակ դարձավ ներկա ու եկող սերունդների, զինվորների ու սպաների համար, եւ նրանց ազատ, անկախ ու պաշտպանված հայրենիք ավանդեցիք: Ձեր սխրանքն անմահ է եւ ապրում է մեր հայրենիքի ու նրա զինված ուժերի ամեն մի ձեռքբերման, բացվող յուրաքանչյուր խաղաղ օրվա մեջ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, զինված ուժերի ղեկավար կազմը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Մովսես Գորգիսյանի ընտանիքի անդամները, զինակից ընկերները այցելեցին Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու այդ խորհրդանշական վայրում հանգչող հերոսի հիշատակին: Ներկաները ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրեցին Գորգիսյանի շիրիմին եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Արցախյան ազատամարտի մասնակից զինհաշմանդամ Ապետ Աղաբաբյանը դեկտեմբերի 3-ին` Հաշմանդամների միջազգային օրը, երեւանյան իր բնակարանում, որտեղ ապրում է կնոջ եւ որդու ընտանիքի հետ, առավոտից սպասում էր, ինչպես ինքն ասաց՝ կարեւոր հյուրերի ժամանմանը:
«Շարժման սկզբին Արարատում էի բնակվում, ընտանիք էի կազմել Թամարայի հետ, երեք որդի ունեինք, փոքրս 1.5 տարեկան էր: Աշխատում էի որպես էլեկտրազոդող»,-պատմում է Ապետը: Նրա Լուսիկ տատը ջարդերի ժամանակ Հայաստան էր գաղթել Վանից եւ միշտ պատմում էր թուրքերի դաժանությունների մասին:
Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում հերթական` մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժության ժամանակ մի քանի օր շարունակ եղանակային անբարենպաստ պայմաններում փոխգնդապետ Ա.Ցականյանի հրամանատարությամբ գործող գնդի անձնակազմը, կատարելով պատերազմականին մոտեցված տարբեր մարտական առաջադրանքներ, ցուցաբերեց դաշտային վարժվածության բարձր մակարդակ:
Գողթն գավառից բաժանող՝ ծովի մակերեւույթից 2500մ ավելի բարձր լեռնագագաթներին այժմ մարտական հերթապահության են կանգնած մեր զինվորները։ Զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ա.Ադամյանի ուղեկցությամբ բարձրանում ենք հենակետեր։ Եղանակը պարզ է, բարենպաստ։ Ոլորապտույտ ճանապարհը մաքրված է։ Ճանապարհներն անընդհատ մաքրում են, որովհետեւ, եթե ձյուն էլ չգա, քամին, բուքը սարերի ձյունը լցնում են ճանապարհին։ Շեներն ապրում, շնչում են խաղաղության մեջ, որտեղ ամեն օր մայր մտնող եւ հրաշեկ լեռներից նորից դուրս եկող արեւի հետ բնակիչներն իրենց հայացքներն ուղղում են բարձրիկ լեռներին, որտեղ կանգնած են հայոց բանակի զինվորները։
Շարքային Հովհաննես Խաչիկյանը զորակոչվել է 2010 թվականի հունիսին։ Բարեխիղճ, կարգապահ ծառայության համար ունի շնորհակալագրեր, հրամանատարության կողմից նամակ է ուղարկվել ծնողներին։ Գնդացրորդ է, հոկտեմբերին տեղի ունեցած զորավարժության ժամանակ ճանաչվել է զորամասի լավագույն զինծառայող։ Ամաչկոտ է, քչախոս, ժպտերես։
Զորամասի հրամանատար փոխգնդապետ Ռ. Բեգլարյանին խնդրեցինք մեզ ուղարկել հեռավոր հենակետերից մեկը։ Փորձառու զինվորականը, որ լավ հասկանում էր, թե ինչքան դժվար ու վտանգավոր է այս եղանակին հեռավոր հենակետ գնալը, մի պահ ընկավ մտածմունքի մեջ, ապա հրամանատարական հեռախոսով կապվեց հենակետերից մեկի պատասխանատուի հետ։
– Շամամյան, ի՞նչ եղանակ է ձեզ մոտ, մեքենա կարո՞ղ է բարձրանալ։