#51 (916) 29.12.2011 – 4.01.2012
Ազգային բանակի տարեգրությունը հարստացավ եւս մեկ տարով։ Ի հեճուկս հակառակորդի` մեր երկրի զինված ուժերը հաջողությամբ կատարեցին 2011թ. համար նախատեսված բոլոր ծրագրերը։ Մասնավորապես` անցկացվեցին մի շարք հրամանատարաշտաբային, մարտավարական զորավարժություններ` զորամասերի, զորախմբերի մասնակցությամբ։ Հաստատված լավագույն ավանդույթները շարունակվեցին նաեւ գործընկերների հետ։ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներն իրենց բարձր որակավորումը հաստատեցին ԱՊՀ երկրների միացյալ, իսկ մոտոհրաձգայինները՝ ռուսական զորախմբի հետ անցկացված զորավարժության ընթացքում։ Անկասկած, տարվա գլխավոր իրադարձությունը ՀՀ անկախության քսանամյակին նվիրված տպավորիչ զորահանդեսն էր։
Զորքերի մարտական պատրաստության մակարդակի բարձրացման առումով 2011թ. ուսումնական տարին շատ կարևոր տարի էր: Մարտական պատրաստության խնդիրների լուծմանը մասնակցել է ՀՀ ԶՈՒ ողջ անձնակազմը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր զինվորի, սերժանտի ու սպայի, անկախ նրանց ներդրած բարոյական եւ ֆիզիկական ջանքերից, հատկապես նրանց, որոնք զորավարժությունների ժամանակ, հաճախ խիստ ծանր եղանակային պայմաններում դրսևորել են իսկական մարտիկին վայել արիություն և համբերատարություն: Այսօր մենք սկսել ենք վերլուծական, համեմատական աշխատանքը, որպեսզի հստակորեն պատկերացնենք, թե ինչ ունենք, ինչի ենք հասել անցնող տարվա ընթացքում, որտեղ ենք առաջընթաց գրանցել, որտեղ խնդիրները մնացել են դեռ չլուծված կամ կիսատ, որպեսզի պլանավորենք 2012թ. մեր աշխատանքները:
Ըստ արցախցի ռազմական փորձագետ Սուրեն Սարումյանի` 2011 թվականին պլանավորված բոլոր միջոցառումները ՊԲ-ում կատարվել են, կատարելագործվել է ՊԲ բանակի կազմհաստիքային կառուցվածքը, թարմացվել և արդիականացվել է սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, կատարվել են մեծածավալ ինժեներական աշխատանքներ, բարելավվել են զինծառայողների սոցիալ- կենցաղային պայմանները: Տարվա ընթացքում տեղի են ունեցել բանակի մարտունակության պլանային ու հանկարծակի ստուգումներ: 2011թ. պաշտպանության բանակը համալրվել է զրահատանկային, հրետանային, այլ սպառազինության ու ռազմական տեխնիկայի նոր նմուշներով, արդյունքում` որակական նոր աստիճանի է հասցվել բանակի կրակային հզորությունը:
Դեկտեմբերի 24-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ ԶԾ եւ ԶԾԱԱ վարչության հավաք-խորհրդակցության շրջանակներում ամփոփվեցին զորքերի ծառայության տարեկան արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցում էին ռազմական ինստիտուտի պետի տեղակալը, բանակային կորպուսների շտաբների պետեր, նշված վարչության սպաներ, որոնք ներկայացրին զորքերի ծառայության կազմակերպման եւ զինվորական ծառայության անվտանգության ապահովման վերաբերյալ իրենց զեկույցները:
Դեկտեմբերի 14-ին Վիեննայում տեղի ունեցավ Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի եւ 1999թ. Վիեննայի Փաստաթուղթը ստորագրած պետությունների Վերիֆիկացիայի կենտրոնների պետերի հանդիպում: Հայաստանը ներկայացնում էր ՀՀ ՊՆ ՊՔ վարչության բաժնի պետ գնդապետ Վ.Կարապետյանը: Նրա խոսքով, միջոցառման նպատակն էր ամփոփել տարվա ընթացքում կատարված աշխատանքները, պլանավորել հաջորդ տարվա միջոցառումներն ու խնդիրները, մտքեր փոխանակել ԵՍԶՈՒ պայմանագրի վերաբերյալ:
Դեկտեմբերի 7-8-ը Բրյուսելում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կայացավ տեղեկատվության կառավարման եւ փոխանակման կրթական համակարգչային ծրագրի ուսուցման դասընթաց:
Մեր հայրենիքը շուտվանից է, տաք է: Մեր հայրենիքը արյան նման է. մեկ հոսել տարածվել է` զբաղեցնելով անսահմանություն, մեկ հավաքվել, գնդվել, բռունցքվել` սրտի նման:
Հենց էս համեմատությունը ծնվեց մեջս, երբ, չգիտեմ քանի հազարերորդ անգամ մտածում էի Վարպետի` Վարազդատ Համբարձումյանի ստեղծագործությունների մասին, ապրելու, հավատալու, հավատն ու կյանքը սիրելու մասին: