#03 (919) 26.01.2012 – 01.02.2012
Հայոց բանակի ծննդյան օրն է՝
Քսան տարեկան, պատանու տարիք։
Սակայն իմացեք՝ Սասնա հերոսի
Նման դյուցազն է բանակը հայոց։
Լցվենք կորովով ու հպարտությամբ,
Սիրե՛նք երկիրը մեզնից առավել,
Քանզի սահմանը մեր սուրբ հողերի
Զինվորի թափված արյամբ է գծվել։
Յուրաքանչյուր պատերազմ ունի իր հերոսները: Նրանք կարող են լինել իրական կամ շինծու, այն է` քարոզչական հերոսներ: Պետական քարոզչությունը շատ ժամանակ հենց իրական հերոսներին է դարձնում առավել ազդեցիկ` հերոսի անվանը չափազանց մեծ նշանակություն տալով: Նմանները խիստ անհրաժեշտ են ապագա սերունդը դաստիարակելու համար:
Օդային պատերազմների հերոսների մասին գրվել են հազարավոր գրքեր, նկարահանվել բազում կինոնկարներ: Հերոսների այս տեսակը յուրահատուկ համակրանքի է արժանանում ժողովրդի կողմից: Ցանկացած փոքրիկ տղա իր հոգու խորքում գոնե մի անգամ ցանկացել է օդաչու դառնալ, եւ եթե օդաչու, ապա, ինչ խոսք, ինչպես Չկալովը, Պոկրիշկինը, Կոժեդուբը կամ Նելսոն Ստեփանյանը:
Հայոց ազգային բանակի կազմավորման քսաներորդ տարեդարձի առիթով զինված ուժերի հոգևոր սպասավորների անունից Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում բանակի քաջարի զորահրամանատարներին ու զինվորներին:
Գոհաբանական Մեր աղոթքն ենք առ Աստված բարձրացնում, որ մեր ժողովուրդը, Հայաստանի անկախության առաջին տարիներին խաղաղ ու պայծառ գալիքի հավատն իր մեջ ունենալով, աշխարհասփյուռ հայության միասնական ջանքերով ամուր հիմքերը դրեց Ազգային բանակի:
«Եղբայրս՝ Վալերին, մարտնչում էր սիրելի Ավոյի՝ Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ գործող ջոկատում,- պատմում է Մարտունու շրջանի Հերհեր գյուղի բնակիչ, ուսուցչուհի Լուսյա Վանյանը։ -Եղբայրս շատ է պատմել դրվագներ իր լեգենդար հրամանատարի կյանքից։ Ուզում եմ այդ պատմությունները չկորչեն, մնան սերունդների հիշողության մեջ»։
Եկեղեցի բառը երկու կարեւոր իմաստներով է գործածվում։ Առաջինը՝ աննյութական եկեղեցին է կամ Քրիստոսի խորհրդական մարմինը, որի գլուխը Ինքը՝ Քրիստոս է, իսկ հավատացյալներն այդ հոգեւոր շինության կենդանի քարերն են։ Երկրորդը՝ նյութական եկեղեցին է կամ տաճարը, որը կոչվում է Աստծու տուն կամ աղոթքի տուն։ Այս իմաստով եկեղեցին այն վայրն ու շինությունն է, ուր հոգեւորականներն ու հավատացյալները հավաքվում են աղոթքի, ծիսակատարության, խոստովանության, հաղորդության եւ այլ բարեպաշտական նպատակների համար։ Հնուց ի վեր թե՛ եկեղեցու կառուցման վայրը, թե՛ ճարտարապետությունը տրվել են հայտնությամբ։ Եկեղեցիների շինությունը հատուկ արարողակարգով սրբագործվել է, որից հետո այդ կառույցը ստացել է իր հատուկ անունը եւ դարձել սրբավայր։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում և կեսերին կամիկաձեների կարիքը չկար` Ճապոնիան հզոր ռազմածովային նավատորմ ուներ, որի շնորհիվ զավթել էր Ֆիլիպինյան կղզիները և բազում այլ տարածքներ (ամերիկյան ռազմածովային նավատորմի թուլությունը պայմանավորված էր 1941 թվականի Փյորլ Հարբորի աղետալի պարտությամբ):
Իրավիճակը կտրուկ փոխվեց 1944 թվականի ամռանը, երբ Խաղաղ օվկիանոսում ծավալված մարտական գործողությունների ընթացքում ԱՄՆ ավիակրային հզոր նավատորմն սկսեց ճապոնական տորմիղին մեկը մյուսի հետևից ջախջախիչ պարտությունների մատնել:
Ժամանակ առ ժամանակ մամուլում տեղեկություններ են հայտնվում իտալական, ամերիկյան, ռուսական, չեչենական, նույնիսկ հայկական մաֆիաների մասին, սակայն շատ քիչ է խոսվում չինական մաֆիայի մասին: Մինչդեռ չինական մաֆիան` տրիադը, համարվում է աշխարհի ամենակազմակերպված մաֆիան: Այն համաշխարհային էթնիկական բիզնեսի խոշորագույն խմբավորումն է: Տրիադները աշխարհով մեկ վերահսկում և պաշտպանում են չինական բիզնեսը տեղական ռեկետից, այդ թվում նաև` պետականից: Իր կազմակերպվածությամբ և արդյունավետությամբ տրիադների հետ չի կարող մրցակցել ո՛չ իտալական, ո՛չ ռուսական, ո՛չ էլ մեկ այլ մաֆիա: