Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#05 (921) 09.02.2012 – 15.02.2012

ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ... ...ԲԻՍՄԱՐԿԸ

«Ես կդառնամ կամ մեծագույն սրիկա և կամ առաջին մարդը Պրուսիայում».- պատանության տարիներին իր ապագան այսպես է գուշակել 19-րդ դարի երկրորդ կեսի Եվրոպայի թերևս ամենախոշոր քաղաքական և պետական գործիչը` Օտտո ֆոն Բիսմարկը (1815-1898):

ԱՅԴ ՊԱՅՔԱՐԸ ԴԱԴԱՐ ՉՈՒՆԻ

Հոգեբանական պայքարը մղվում է մինչ մարտական գործողությունները և շարունակվում ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ դրա ավարտից հետո: Հիմնական խնդիրը հակառակորդի խմբային գիտակցության վրա ներգործության միջոցով յուրային կամքի պարտադրումն է` հասարակության, այդ թվում նաև ԶՈՒ-ի անձնակազմի գիտակցության կառավարման ու բռնակառավարման նպատակով:

ԿՈՓԵ՛Ք ՁԵԶ

Ձմռանը, օդի ջերմաստիճանի նվազմանը զուգահեռ, շնչառական օրգանների հիվանդությունները հաճախակիանում են։ Մեր շրջապատում շատանում են փռշտացող, հազացող, ֆսֆսացող, կարմրած քթով մարդիկ։ Ինչպե՞ս կանխարգելել շնչառական հիվանդությունները` այս հարցին պատասխանում է Երեւանի կենտրոնական զինվորական պոլիկլինիկայի ֆթիզիատր, բուժծառայության կապիտան ԼԱՐԻՍԱ ԲԱՐԵՂԱՄՅԱՆԸ։

ԲԱՐՈՎ ՀԵՏ ԳԱՍ...

Սեւակ Ավագյանը ժամագործ է։ Արհեստանոցը, որը մի փոքրիկ խուց է հիշեցնում, անքան էլ հաճախ չեն այցելում պատվիրատուները, սակայն նրա մոտ միշտ մեկնումեկը լինում է, որը մի կերպ տեղավորվում է նեղ խցի միակ աթոռին։ Եթե այդ միակ աթոռը զբաղված է՝ ուրեմն այդ մարդը պատվավոր մարդ է կամ էլ Սեւակի մարտական ընկերներից։ Սեւակն ազատագրական բանակի մարտիկներից է եղել, իսկական գաղափարի զինվոր։ Եթե անցորդը նրան հանդիպի դրսում եւ զրույցի բռնվի, ավելի շուտ կկարծի, թե նա պատմաբան է, կա՛մ էլ արվեստաբան կամ գրող…

ԱՂՈԹՔՆԵՐ

Գոհանում ենք Քեզանից, Տե՛ր Աստված մեր, Որ Քո երեւելի լույսով ուրախացրիր Քո բոլոր արարածներին, իսկ Քո պատվիրանների իմանալի լույսով լուսավորեցիր բոլոր նրանց, ովքեր հավատում են Քեզ։ Զորացրո՛ւ եւ մեզ, Տե՛ր, պահելու Քո պատվիրաններն այսօր եւ ամեն ժամ։ Որպեսզի լուսավորված մտքով միշտ Քո կամքը կատարենք եւ գալիք բարիքներին հասնենք Քո բոլոր սուրբերի հետ՝ մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի շնորհով եւ մարդասիրությամբ, Որին վայել է փառք, իշխանություն եւ պատիվ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից. ամեն։

Այս դեպքը պատմեց արցախցի մի ծանոթ, որը վերաբնակվել էր Լաչինի գյուղերից մեկում։
«Ամռանը խոստացանք մի մատաղ անենք։ Բայց չգիտենք ինչու բոլորս որոշեցինք, որ անպայման բարձր սարի վրայի քանդված մատուռի մոտ անենք։ Երբ մի կերպ տեղ հասանք, մատաղը մորթեցինք, նախապես օրհնված աղը ուտեցնելով։ Եվ երբ միսը դրեցինք եփելու, սկսեցինք մատուռի շուրջը պտտվել, ուսումնասիրելով քանդված սրբատեղին։

Ծնողներիս ճանապարհեցի եղբորս տուն ու մնացի մենակ։ Աղոթեցի ու պառկելով մահճակալին, ուրախությամբ հոգեւոր գիրք էի կարդում։ Եվ այդպես էլ աննկատ ու խաղաղ քնեցի։ Գիշերվա մի պահի արթնացա կրծքիս վրա եղած անտանելի ճնշումից։ Ու տեսա, թե ինչպես մի սեւ, ստվերանման էակ փորձում էր խեղդել ինձ։ Մի բան գիտեի, որ չարի հարձակման ժամանակ պետք էր խաչակնքվել, բայց նա ձեռքերս էլ էր բռնել։ Ու իմ մեջ հանկարծ միտք ծագեց, որ մտքիս մեջ խաչակնքեմ, ու այդպես նա թուլացավ, իսկ երբ ձեռքերս ազատեցի ու խաչակնքեցի երեսս, իսկույն չքացավ, ու ես ազատ շունչ քաշելով՝ փառաբանեցի Տեր Հիսուս Քրիստոսին՝ Իր Խաչի զորության համար։