Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#07 (923) 23.02.2012 – 29.02.2012

ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Կապուտջուղ լեռան ստորոտով մեքենան շնչահատ բարձրանում է վեր։ Ասես զգում է, որ դա վերջին բարձունքն է, ու բարձունքից արդեն սկսվում է Մեղրիի վայրէջքը։ Ճանապարհի կողքին Քաջարան քաղաքն է, վերեւում` լեռը։ Ամռան օրերին լեռը զովաշունչ քամի է անում, իսկ ձմռան օրերին ձյունաբուք ու ձյուն է շաղում քաղաքի վրա։ Լեռան մյուս կողմում պատմական Գողթն գավառն է՝ այժմյան Նախիջեւանի Օրդուբադի շրջանը։ Թիկունքը տված Կապուտջուղին` այնտեղ երբեմնի մեր պատմական գյուղերն են՝ Մեսրոպավանը, Բիստը, որտեղ դպրոց է հիմնադրել, ուսուցչություն արել սուրբ Մեսրոպ Մաշտոցը։

«ՕՂԱԿ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵՆ ԵՎ ՍԿԻԶԲԸ

Հունվարի 13-ին ներքին զորքերը զինաթափեցին Շահումյանի շրջանի ՆԳ բաժնի անձնակազմը, իսկ հաջորդ օրը Բաքուն շրջանը լուծարելով միացրեց Քասում Իսմայիլովին, այն վերանվանելով Գերանբոյ:
Հունվարի 16-ին Վիլնյուսի, իսկ 21-ին Ռիգայի արյունալի դեպքերը վկայեցին, որ Մոսկվան մտադիր է ամենակոպիտ եղանակներով ճնշել ազգային-ժողովրդավարական ցանկացած շարժում:

ՊԵՏՈՅԻ ՎԵՐՋԻՆ ՄԱՐՏԸ

Խորհրդակցելով իր գումարտակի զինջոկատների հրամանատարների հետ՝ Պետոն վճռում է գործողությունը իրականացնել հետեւյալ ուղղվածությամբ. ամենից առաջ անհրաժեշտ էր օգտագործել 2071 բարձունքի դիմացի հենակետում տեղաբաշխված Մամիկոնի (Կալոյան Մամիկոն, ներկայիս ՀՀ բանակի գնդապետ) զինջոկատի տղաներին: Նա, մինչ այդ, իր գլխավորած մարտիկներով մի քանի անգամ այդ հենակետում լավ ջարդ էր տվել ադրբեջանցիներին, եւ այդ պատճառով զինվորները բարձունքը կոչել էին նրա անունով՝ «Մամիկոնի բարձունք» – Հ. Գ.):

18-րդ դարի ատրճանակ

Առհասարակ, որքանո՞վ է արդարացված մի հետախուզական ցանցի մասին խոսելը, որը 1720-ական թթ. կատարում էր Արցախում և Սյունիքում կենտրոնացած հայկական զինված ուժերի ղեկավարության առաջադրանքները։ Իսկ եթե այդ մասին կան վավերական պատմական տեղեկություններ (իսկ դրանք կա՛ն), ապա ո՞վ և ե՞րբ է ստեղծել հայկական այդ արտաքին հետախուզությունը։ Ու՞մ է այն ենթարկվել իր գոյության տարբեր փուլերում։ Ո՞ր պետություններում, շրջաններում և քաղաքներում է այն գործել։ Ինչպիսի՞ խնդիրներ են նրա առջև դրվել մինչև ապստամբության սկսվելը` 1722 թ. և դրանից հետո։ Արդյոք ի՞նչ գաղտնի գործողություններ է հաջողությամբ իրականացրել և որոնցու՞մ է ձախողվել։ Արդյոք մեզ հայտնի՞ է այդ տարիներին գործած գոնե մի քանի հայ հետախույզի անուն։

ՄԱԼԻՇԿԱՑԻ ՀԵՐՈՍ ՎԵՏԵՐԱՆԸ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` լեգենդար հայկական Թամանյան դիվիզիայի մարտիկ Համազասպ Գուրգենի Խաչատրյանին հասցեագրված շնորհավորական նամակում կարդում ենք.
-Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքը գերմանաֆաշիստական զորքերից մեր երկրի ազատագրման 60-ամյա տարեդարձի կապակցությամբ։ Հունիսի 3-ը Բելառուսի համար ոչ միայն անկախության, այլեւ ազգային հպարտության եւ Մեծ հայրենականի վետերանների մեծարման ու անմար փառքի օրն է։

Սիաննա Մնացականյանը ծնունդով Արարատից է։ Պատերազմական օրերին կամավոր մեկնել է Արցախ և որպես բուժքույր մասնակցել է սահմանային տարբեր բնակավայրերի ինքնապաշտպանական ու ազատագրական կռիվներին։ Ամուսնացել է Արցախում, ամուսինը՝ Արթուրը, որը նույնպես մարտնչում էր նույն ջոկատում, Ստեփանակերտից է։

ԻՆՁ ԳՐԿԻՐ, ՍԻՐԻ՛Ր ՀԱՅՐԻԿԻ ՊԵՍ

Ասում են, թե ցավը հիշողություն է։ Հասուն տարիքում չար մարդու արարքը ժամանակի հետ կա՛մ մոռացվում, կա՛մ էլ ավելի է չարացնում մարդուն։ Բայց կա մի ցավ, որը գալիս է մանկության երջանիկ, անհոգ օրերից ու տարիների հետ փոխվում է կարոտի ու երանության։ Հորեղբայրս՝ Հարազատը, 4 տարեկան է եղել, երբ Սարիբեկ հայրը մեկնել է Մեծ հայրենական ու չի վերադարձել։ Արդեն տարիքն առած հորեղբայրս պատմում է. «Ձեռքիս ափն ինչ-որ բանի էր կպել ու կտրվել։ Արյունը չէր դադարում։ Հայրս մի ձեռքով ամուր սեղմեց դաստակս, մյուս ձեռքով առվույտ քաղեց, ծեծեց ու դնելով վերքիս՝ կապեց։