#09 (925) 08.03.2012 – 14.03.2012
Պատմությունը, առավել ևս ռազմարվեստի կամ պատերազմների պատմությունը լի է անորակ կապի կամ դրա իսպառ բացակայության հետևանքով տեղի ունեցած ձախողումների, պարտությունների օրինակներով։ Վաթեռլոոյի ճակատամարտում, չդիմանալով դաշնակիցների գերակշիռ ուժերի ճնշմանը, Նապոլեոնի ֆրանսիական գվարդիան դանդաղ նահանջում էր։ Ինքը՝ կայսրը, դեռ չէր կորցրել հաղթանակի հույսը և սպասում էր օգնական ուժերին։ Մոտենալով մարշալ Նեյին՝ նա հարցնում է, թե սուրհանդակ ուղարկե՞լ է օգնական ուժերի հետևից.
Մարտի 5-ի առավոտյան Եռաբլուր պանթեոնում մեկնարկեցին Վազգեն Սարգսյանին նվիրված պաշտոնական միջոցառումները: Սպարապետի շիրմաքարին ծաղկեպսակներ դրվեցին ՀՀ նախագահի և վարչապետի անունից: ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ նույնպես ծաղիկներ դրեց, հարգեց մարտական ընկերոջ հիշատակը: Եռաբլուրում էին նաև երկրապահ կամավորականների միության անդամները` Մանվել Գրիգորյանի ղեկավարությամբ: Ավանդույթի համաձայն` Սպարապետի ծննդյան օրը մի խումբ պատանի երկրապահներ երդվեցին հենց Եռաբլուրում:
Մարտի 5-ին Վազգեն Սարգսյանը կդառնար 53 տարեկան: Նրա կյանքին ու գործունեությանը ծանոթանալու, նրա հիշատակը հարգելու համար այդ օրը բազմաթիվ քաղաքացիներ էին այցելում հայրական գյուղում` Արարատում գտնվող նրա թանգարան:
Սպարապետի ընկերներից, զինակիցներից, պետական ու բարձրաստիճան պաշտոնյաներից բացի, այս անգամ Արարատ այցելեցին նաեւ թիվ 184 ավագ դպրոցի աշակերտները: Այցելությունը նախաձեռնել էին Կարոտի կանչ կազմակերպության նախագահ Անահիտ Սարգսյանը, Շահումյանի զինվորական կոմիսար գնդապետ Ռ.Մարգարյանը` վարչական շրջանի ղեկավարության աջակցությամբ:
Հայոց բանակի կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մարտի 3-ին անցկացվեց գիտաժողով` նվիրված ռազմական բժշկության կայացմանը, անցած ուղուն և հետագա զարգացման հիմնախնդիրներին:
Մարտի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինված ուժերի 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում հանդիպեց Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Նախարարը հավաքվածներին ներկայացրեց ՀՀ զինված ուժերի ստեղծման նախադրյալները, առանձնահատկությունները, կայացման յուրահատկությունները:
Կապիտան Մարգարիտա Կարապետյանը 1993 թվականից աշխատում է պաշտպանության նախարարության համակարգում։ Ներկայումս ծառայում է ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում։ Արտաքուստ ուրախ և ժպտերես Մարգարիտայի սրտում մեծ վիշտ կա անթեղված. եղբայրը՝ Երվանդ Կարապետյանը (Ճուտոն), զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ, Շուշին ազատագրելիս։
Գնդապետ Ա. Պետրոսյանի հրամանատարությամբ գործող զորամասի բուժկետի պետը մայոր Զառա Մանուկյանն է։ Նա ծնվել է Երևանում, սովորել է Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի նորաստեղծ ռազմաբժշկական ֆակուլտետ։ 1999-ին համալսարանն ավարտելուց հետո սովորել է ինտերնատուրայում, իսկ 2000թ. ծառայում է զորքերում։ Առաջնագծի զորամասերից մեկում սկսելով զինվորական բժշկի աշխատանքը: Կլինիկական օրդինատուրայում վերապատրաստվել է ականջի և քիթ-կոկորդի մասնագիտությամբ։ Այժմ ծառայում է զորամասում, ամուսնացած է, ունի երկու դուստր։