#11 (927) 22.03.2012 – 28.03.2012
Ա. Այո՛, բամբասողն ամենքի մեջ անարգ է, բայց նրանից ոչ պակաս անարգ ու արհամարհելի է և բամբասանք լսողը։ Ուրեմն՝ որքա՜ն անարգ ու վատթար է նա, ով գործը թողած՝ տարբեր տեղեր է շրջում, ուր հաճախ բնակվում են դատարկապորտ, քսու ու լկտի անզգամներ՝ նրանցից լսելու որևէ մեկի մասին բամբասանք։
Թշնամու կրակի տարափի տակ առաջ էինք շարժվում։ Հանկարծ ուժգին հարված զգացի կրծքիս մոտ։ Հարվածի թափից ընկնելով մտածեցի, որ գնդակն իր գործը արեց, բայց տեսնելով, որ կարողանում եմ դեռ վազել, ու թշնամուն գերի չընկնելու համար՝ շարունակում էի տղաների հետ առաջանալ, ինչքան որ կարող էի։
Երբ անսպասելիորեն մի քանի հայորդիներիս բռնեցին ու տարան Բաքվի բանտ, մտածեցինք, որ այստեղից այլևս հետ ճանապարհ չկա, որովհետև ամեն օր դաժանաբար ծեծում, խոշտանգում եւ անարգում էին բոլորիս։
Այդպիսի հերթական ծեծի ժամանակ, հանկարծ ինձ տանջողներից մեկը տեսավ վզիցս կախված հասարակ մետաղյա Խաչը, ուզեց պոկել, որ անարգի, բայց, երբ փորձեց, չկարողացավ. չնայած որ մի բարակ շղթայով էր կախված։ Մի քանի անգամ փորձեց ու չկարողանալով՝ թողեց, որ ինքս հանեմ։ Ես էլ Խաչս հենց շղթայից հանեցի, իսկույն բերանս խոթեցի, որպեսզի կուլ տամ, որ մուսուլմաննրը չանարգեն մեր Տիրոջ նշանը։
Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, ես կամավոր մեկնեցի կռվելու։ Այդ ժամանակ ես մկրտված չէի, բայց կրծքիս Խաչ էի կրում, հավատալով, որ ինձ անպայման կօգնի։ Երբ մի անգամ հարձակումն սկսվեց, զգացի, որ մեզ նեղում են, և այլևս փրկության հույս չկար։ Ու մի ձեռքում ավտոմատը, մյուսում՝ կրծիքս Խաչը, փորձեցի շրջապատումից դուրս պրծնել։ Վազելիս դեմ դիմաց թշնամու ռումբը պայթեց։ Միայն զգացի, որ ինձ օդ շպրտեց ու այլևս ոչինչ չեմ հիշում…
Հայաստանի ազգային հերոսներից շատերին, ովքեր հանուն հայրենիքի մարտնչել էին Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում, կա՛մ ոչնչացրին, կա՛մ մոռացության տվեցին: Նրանցից ոմանց քշեցին Ռուսաստան և գնդակահարեցին: Կորպուսի հրամանատար գեներալ-լեյտենանտ Թովմաս Հովհաննեսի Նազարբեկյանը աքսորվեց Կազան և այնուհետև տեղափոխվեց Թիֆլիս, ուր և կնքեց իր մահկանացուն 1931-ին: Առաջին հրաձգային դիվիզիայի գեներալ Ա. Պ. Բեյ-Մամիկոնյանը ձերբակալվեց և գնդակահարվեց 1921-ին:
Թեպետ կիրակին հանգստյան օր է, սակայն զորամասում այն բավականին հագեցած է տարաբնույթ միջոցառումներով, որոնք պլանավորում են զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը և ֆիզպատրաստության պետը, համատեղ ուժերով իրագործում են զինվորներն ու ստորաբաժանումների ղեկավարները:
Զորամասում կիրակին սկսվում է անձնակազմի հետ հայրենասիրական թեմաներով զրույցներով, որի ընթացքում անցյալի պատմական դեպքերին զուգահեռ նաև ներկայացվում է հերոսական դրվագներով լի մերօրյա պատմությունը: Զրույցի թեմաները բավականին մանրակրկիտ են ընտրվում, որպեսզի լինեն և՛ մատչելի, և՛ հետաքրքիր մեծ լսարանի համար:
Բանակն այն միջավայրն է, որտեղ կարելի է և՛ գիտելիք ձեռք բերել, և՛ ունեցած գիտելիքներն արդյունավետորեն կիրառել: Յուրաքանչյուր զորամասում մտավոր բարձր կարողությունների տեր տղաներին ներգրավում ենք զինվորների շրջանում գիտելիքների զարգացմանը նպատակաուղղված գործունեության մեջ: Մասնավորապես՝ մեր զորամասում գրեթե յուրաքանչյուր շաբաթ-կիրակի կազմակերպում ենք ինտելեկտուալ խաղեր` «Վիկտորինաներ», որոնց ժամանակ հաղթող ճանաչվողներին տրվում են խրախուսական պարգևներ, շնորհակալագրեր, պատվոգրեր, արձակման թերթիկներ և այլն: Շատ բարձր գիտելիքներով աչքի ընկած զինվորների ծնողներին կամ ուսուցիչներին ուղարկում ենք շնորհակալական նամակներ: Սա խրախուսման բավականին արդյունավետ միջոց է և զինվորներին մղում է ինքնազարգացման: