#11 (927) 22.03.2012 – 28.03.2012
Ռումբեր, արկեր թողին հետքեր,
Ակոսեցին խորին վերքեր,
Քանի դեռ կան ակոսները,
Չեն բուժվելու հին վերքերը։
Կախարդներին դաժանորեն հալածում էր նաև Պետրոս Առաջինը: Սակայն ոչ բոլորին: Թագավորի սիրելի և բաժակակից, աստղագուշակության ու մոգության վերաբերյալ աշխատությունների հեղինակ Յակով Բրյուսին բոլորը կախարդ էին համարում: Նրա մասին ասում էին, թե կարողանում է օրերի ճշգրտությամբ կանխագուշակել ապագան, թռչել օդում, անկենդանից կենդանի ստեղծել և ծերունիներին վերադարձնել երիտասարդությունը: Բրյուսի զարմիկ Թոմաս Մակլարենը` տհասի մեկը, որը հարազատների կողմից ուղարկվել էր օտարության, որպեսզի քեռին նրան Ռուսաստանում ինչ-որ գործի տեղավորի, մորը նամակ է ուղարկում, որը հարյուր տարի անց հրապարակվում է «Թագավորական պատմական ամսագրում»:
Մեծ է խոսքի ազդեցությունը։ Ճիշտ պահին ասված արտահայտությունը շատ բան կարող է փոխել` անձնական կյանքը, կարիերան, մեր վերաբերմունքն այս կամ այն իրավիճակի հանդեպ։ Առավել մեծ է հաճոյախոսության ուժը, եթե այն հասցեագրված է գեղեցիկ սեռի ներկայացուցչին։ Ժամանակին և ճիշտ հաճոյախոսություն անելը մեծ հմտություն է: Թվում է՝ ավելի հեշտ բան չկա, քան ասել. «Դու գեղեցիկ տեսք ունես այսօր» կամ «Լավ էլ գլուխ հանեցիր այդ բարդ աշխատանքից»։ Բայց պարզվում է՝ շատերը հայտնվում են պարզապես անելանելի վիճակում, երբ գալիս է հաճոյախոսություն անելու պահը։
«Ասոցիատիվ թեստը» բառային ասոցիացիաների հավաքածու է, որը որպես մեթոդ առաջարկվել և կիրառվել է հոգեվերլուծության կարկառուն ներկայացուցիչներից մեկի` Զ.Ֆրոյդի աշակերտ Կարլ Յունգի կողմից: Ասոցիատիվ թեստի միջոցով Յունգը բացահայտում էր մարդու անգիտակցական բարդույթները: Հետագայում ասոցիատիվ թեստի ձևերն ու օգտագործման շրջանակներն ընդլայնվեցին: Այդպիսի թեստերից է հայտնի «Անտառ» ասոցիատիվ թեստը, որի արդյունքը նպաստում է մարդու ինքնաճանաչմանը: