#12 (928) 29.03.2012 – 4.04.2012
Ընդամենը 24 տարեկանում երեք անընդմեջ «Ոսկե գնդակ» (աշխարհի տարվա լավագույն ֆուտբոլիստի տիտղոսը) նվաճելով` Լիոնել Մեսսին դասվեց ֆուտբոլի պատմության մեծագույն ֆուտբոլիստների շարքը: Երկրպագուներին հետաքրքրում է` ո՞րն է նրա վարպետության սահմանագիծը. քանի՞ «Ոսկե գնդակ» դեռ կնվաճի, կդառնա՞ պատմության լավագույն ֆուտբոլիստը, թե՞ ոչ, որքա՞ն մրցանակ կնվաճի «Բարսելոնայի» հետ, կհաղթի՞ արդյոք աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի մարզաշապիկով:
Գնդապետ Մ. Մախսուդյանի հրամանատարությամբ գործող զորամասի հիմնական խնդիրը պետական սահմանի պահպանությունն է: Օր ու գիշեր հերթապահությունում ընդգրկված զինծառայողները դիրքերում են, իրենց դժվարին ծառայությամբ հսկում են մեր ժողովրդի անդորրը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 27-ին հանդիպեց պաշտպանության նախարարության Հասարակական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցների հետ: Զինծառայողների ազգային ինքնաճանաչողությունն ու հայրենիքի առջեւ պարտքի զգացողությունը բարձրացնելու նպատակով արդեն երկու տարի իրականացվող «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրին մասնակցել են հանրապետության հեղինակավոր գիտակրթական 14 հաստատությունների պատմության և մշակույթի 163 գործիչներ` գիտնականներ, արվեստագետներ, պատմաբաններ: Նրանք 368 դասախոսությունով հանդես են եկել ավելի քան 241 զորամասում:
Զորամասը մշտապես համալրվում է հարուստ գիտելիքներ, բարոյահոգեբանական բարձր հատկանիշներ, ֆիզիկական լավ տվյալներ ունեցող տղաներով, որոնք ծառայությանը նվիրվում են գիտակցաբար, չեն հոգնում տևական մարզումներից, չեն բավարարվում ձեռքբերումներով և իրենց հմտություններն անընդհատ կատարելագործելով` պահպանում են մարտունակության բարձր աստիճանը։ Խոսքը գնդապետ Վ. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասի մասին է։
Խորհրդային հայ հասարակության մի քանի սերունդ ապրեց գաղափարական խառնաշփոթի և ձևախեղումների քաոսում։ Կար հասարակության մի շերտ, որը հավատարիմ մնաց այն գաղափարներին, որին դավանել էր։ Մի մասը հարմարվեց իրականությանը, դարձավ խեղված արժեքների կրողը և վերարտադրողը։ Ամեն դեպքում, քարոզվող գաղափարների և իրական արժեհամակարգի անջրպետը որոշակիորեն ազդեց հասարակության հոգեբանության վրա։
Ի վերջո, ամեն հայագիտական (և ոչ միայն) աշխատություն, հետազոտություն կամ ուսումնասիրություն նախ և առաջ հայրենիքը փնտրելու և գտնելու փորձ ու ձգտում է, մի յուրօրինակ ճամփորդություն հայրենի պատմության ու մշակույթի հազարամյա բավիղներով… «Համշենի մանրատեղանունները» գրքի հեղինակ Լուսինե Սահակյանը, անցնելով ժամանակների ու տարածությունների միջով, իր հայրենիքը, ասել է թե՝ իրեն, իր արմատները, իր ինքնությունը փնտրել է հայրենի բառերի աշխարհում: