#13 (929) 5.04.2012 – 11.04.2012
Օրերս Իրանի Իսլամական Հանրապետության «Շարղ» («Արևելք») օրաթերթը, որն այս երկրի մտավորականության ամենից սիրված պարբերականն է և տպագրվում է մոտ կես միլիոն տպաքանակով, ամբողջությամբ, առանց որևէ բառ դուրս թողնելու, տպագրել է հայ լեգենդար հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի հայրենիք կատարած վերջին այցելության ժամանակ հատուկ «Հայ զինվորի» համար Գևորգ Ասատրյանին տված ընդարձակ հարցազրույցը` «Դեռ գալու են իմ ժամանակները» վերտառությամբ (2010թ. թիվ 41):
Դժվար է գերագնահատել մարշալ Հովհ. Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի նշանակությունը տանկային, մոտոհրաձգային մարտական զորամասերը զինվորական որակյալ մասնագետներով համալրելու գործում։
-Ուսումնական ծրագրից ոչ մի շեղում չի եղել, իսկ ծրագրի կատարումից հետո մենք ստանում ենք նախատեսած արդյունքը, այնպես որ՝ ես հանգիստ եմ և համոզված, որ մարտական զորամասերի հրամանատարները մեր պատրաստած մասնագետներից դժգոհելու առիթ չեն ունենա,- ասաց զորամասի հրամանատար գնդապետ Գ. Ենոքյանը։
2012 թ. մարտի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին և հայտնեց իր կարծիքը նախորդ տարվա աշխատանքների մասին: Ցանկանում ենք նշել, որ նախարարն ընդհանուր առմամբ գոհ էր դասախոսական անձնակազմի կատարած աշխատանքից (տե՛ս «Հայ զինվոր», թիվ 12, 2012):
Գնդապետ Մ. Մախսուդյանի հրամանատարությամբ գործող զորամասը մարտական հերթապահություն է իրականացնում, պահպանում է ՀՀ սահմանների անվտանգությունը: Առաջին հերթին անձնակազմի ջանքերը նպատակաուղղված են հենց այդ խնդրի կատարմանը: Սակայն զորամասի հրամանատարությունը քաջ գիտակցում է, որ մարտական հերթապահության արդյունավետ և անվտանգ անցկացումը մեծապես պայմանավորված է մարտական պատրաստության պարապմունքների լիարժեք կազմակերպմամբ:
Դատարանը վճռել է երեխային թողնել մոր հետ, սակայն կինս ամեն կերպ խոչընդոտում է իմ և երեխայիս տեսակցությունները: Ի՞նչ միջոցներ կարող եմ ձեռնարկել:
Ջութակ գնելու նպատակով գնացել եմ երաժշտական գործիքների վաճառքի խանութ: Տեսնելով ցուցափեղկում դրված ջութակը իր աղեղի հետ, որոնք դրված էին պատյանի մեջ, մոտեցել եմ դրամարկղին և վճարել գնապիտակի վրա նշված գինը: Վաճառողն ինձ հանձնել է միայն ջութակը` առանց աղեղի և պատյանի: Ես պահանջել եմ ինձ հանձնել նաև այդ իրերը, սակայն վաճառողը հրաժարվել է` պատճառաբանելով, որ գնապիտակին նշված էր միայն ջութակի գինը: Ո՞վ է իրավացի: