Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#14 (930) 12.04.2012 – 18.04.2012

ԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի` փոխգնդապետ Վ. Վարդանյանի հրամանատարությամբ գործող գումարտակի վաշտերից մեկին հանդիպեցինք կենտրոնացման շրջանում։ Վաշտի հրամանատար մայոր Ռոբերտ Քարամյանը պարզաբանեց գործնական պարապմունքի նպատակը։

Ամուսինս ինձ հաճախակի ծեծի է ենթարկել, որի պատճառով որոշել եմ նրանից ամուսնալուծվել: Ներկայումս նա ինձ հասցրած մարմնական վնասվածքների համար պատիժը կրում է ուղղիչ քրեակատարողական հիմնարկում: Կարո՞ղ եմ ես ամուսնալուծվել` առանց ամուսնուս համաձայնության:

«Լույս» ՍՊԸ -ի վերակազմավորման ձևով վերակազմակերպման արդյունքում ստեղծվեց «Լույս» ԲԲԸ -ն: Նոր ստեղծվող իրավաբանական անձի պետական գրանցում իրականացնելու նպատակով իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնին են ներկայացնում հիմնադիրների լիազորված անձի դիմումը, կանոնադրության երկու օրինակ և բաժանիչ հաշվեկշիռը: Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը գտնելով, որ օրենքով պահանջվող բոլոր փաստաթղթերը չեն ներկայացվել, պետական գրանցումը մերժել է: Պետռեգիստրը ճի՞շտ է վարվել, թե՞ ոչ:

Գործատուն ինձ աշխատանքից ազատել է այն բանի համար, որ ես երկարատև հիվանդության պատճառով չեմ կարողացել կատարել իմ աշխատանքային պարտականությունները: Ես հիվանդության պատճառով աշխատանքի չեմ ներկայացել 35 օր: Խնդրում եմ պարզաբանել` ճի՞շտ է վարվել գործատուն, թե՞ ոչ:

Ես գործատուի հետ կնքել եմ ժամանակավոր աշխատանքային պայմանագիր: Խնդրում եմ պարզաբանել, թե աշխատանքային օրենսդրությամբ ի՞նչ ժամկետով է կնքվում ժամանակավոր պայմանագիրը, և գործատուն իրավունք ունի՞ մինչև ժամկետի լրանալը լուծարել պայմանագիրը:

«ՍՊԱՆ ՊԵՏՔ Է ԴԵՄՔՈՎ ՇՐՋՎԻ ԴԵՊԻ ԶԻՆՎՈՐԸ»

Բանակը հասարակության և պետական կառույցի ամենակարևոր օղակն է։ Բանակի մարտունակությունը էապես պայմանավորված է զորքերում օրինականության մակարդակի, կարգապահության, կանոնադրային հարաբերությունների հաստատման և անձնակազմի իրավունքների պաշտպանության հետ։ Բանակի վիճակը մեծ ազդեցություն է ունենում հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի վրա։ Բանակի ներքին խնդիրները, թերությունները, անկատարությունը ուղղակիորեն ազդում են հասարակության տրամադրության ու տրամադրվածության վրա, թևաթափ են անում նրան, կոտրում ոգին, բարոյալքում, դարձնում հոռետես։

ՈՂՈՐՄԵԼԻ ՎԻՃԱԿ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱԿՈՒՄ

Վերջերս բավականին լայն արձագանք գտավ ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի այն հայտարարությունը, թե «Իրանի բանակը 12 ժամվա ընթացքում կարող է մտնել Բաքու. Ադրբեջանի բանակը Հայաստանի դեմ թույլ ու անկարող է, Իրանի դե՞մ ինչ կարող է անել»: Եվ ասես իբրեւ Ալիզադեի խոսքերի հաստատում` ադրբեջանական մամուլը վերջերս անդրադարձավ իրենց բանակում տիրող ողբալի վիճակին: