Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#15 (931) 19.04.2012 – 25.04.2012

ԴԺՎԱՐ ԷՐ ԶՍՊԵԼ ՀՈՒԶՄՈՒՆՔԸ...

«Բանակն ամեն մեկի մտքում է. այն իր սենյակն է, իր տունը, իր բակը: Երբ տարբեր տեղերից տարբեր մարդկանց սենյակներ, տներ, բակեր հավաքվում են մի տեղ` դառնում է հայրենիք: Դառնում է ոչ թե այն տարածքը, որն զբաղեցնում են սենյակը, տունը, բակը, այլ դառնում է գաղափար: Գաղափար, որն օգնում է հասկանալու` պատասխանատուն ես ինքդ քո, կողքինիդ եւ հայրենիքիդ համար»: Այս տողերի հեղինակը Անանիա Շիրակացու անվան ճեմարանի 12-րդ դասարանի աշակերտ Վահան Կոստանյանն է:

ԳԵՐԵՎԱՐԵՑԻՆ «ԹՇՆԱՄՈՒՆ»

2011թ. ընթացքում ցուցաբերած բարձր արդյունքների համար մայոր Ա.Թառփոշյանի հրամանատարությամբ գործող զորամասը ճանաչվեց լավագույնը զորատեսակի կազմում և պարգևատրվեց փոխանցիկ Պատվո դրոշով։ Փաստն ինքնին խոսում է այն մասին, որ այստեղ ամրապնդվել է ծառայական կարգապահությունը, զորամասի և զորամիավորման հրամանատարական կազմերը ձգտում են բարձրացնել և անընդհատ կատարելագործել ստորաբաժանումների և նրանց ղեկավարների մարտավարամասնագիտական հմտությունները։

Ընթացքի մեջ է «Լավագույն վաշտ» 5 և 10 կմ երթարշավից մրցումների 2-րդ փուլը, որի ավարտից հետո կմեկնարկի 3-րդ եզրափակիչ փուլը, որին կմասնակցեն 2-րդ փուլում ամենաբարձր արդյունքներ ցուցաբերած ստորաբաժանումները: Մրցույթի նպատակն է զորամասերում ֆիզիկական պատրաստության դերի ու նշանակության բարձրացումը և զինծառայողների ռազմակիրառական հմտությունների զարգացումը:

Ապրիլի 17-ից 20-ը անց են կացվելու նախապատրաստական ստորաբաժանումներում ընդգրկված զինծառայողների ավարտական քննությունները: Իսկ ապրիլի 26-ից մայիսի 4-ը ավարտական քննություններ կանցկացվեն Արմավիրի ուսումնական զորամասում, որտեղ շարունակվում է սերժանտների և կրտսեր մասնագետների պատրաստումը: Քննությունների նպատակն է ստուգել կուրսանտների գիտելիքները, ունակությունները և հմտությունները:

Ապրիլի 23-ից 27-ը անց է կացվելու ՀՀ ՊՆ զորամասերի գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների հավաք: Հավաքի նպատակն է կատարելագործել սպաների տեսական գիտելիքները և գործնական վարժվածության մակարդակը մարտական պատրաստության կազմակերպման և անցկացման վերաբերյալ:

Ապրիլի 17-ից 20-ը Վայոց Ձորի, Արարատի և Սյունիքի մարզերում տեղակայված զորամասերում, ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի հանձնաժողովները կվերահսկեն մարտական պատրաստության գործընթացը և հրամանատարներին մեթոդական օգնություն ցույց կտան: Նպատակն է ապահովել անձնակազմի պատրաստության և դաստիարակության բարձր որակ ու արդյունավետություն, ինչպես նաեւ՝ մարտական խնդիրները հաջող կատարելու համար միավորումների, զորամասերի և ստորաբաժանումների ներդաշնակում:

Շարունակվում է ՀՀ ԶՈՒ լավագույն ՀՄՄ-ների, տանկային անձնակազմի մրցումների 1-ին փուլը, որի նպատակն է ՀՀ ԶՈՒ մոտոհրաձգային և տանկային զորամասերում ի հայտ բերել լավագույն ՀՄՄ-ների և տանկային անձնակազմերը, որոնք հետագայում կմրցեն 2-րդ փուլում: