#17 (933) 3.05.2012 – 9.05.2012
Մեկնաբանելով ՌԴ զինված ուժերի կողմից մորձմոսկովյան մարզում իտալական արտադրության երկու «Centauro» անվավոր տանկերի փորձարկման և հետագայում դրանց ձեռքբերման հնարավորության մասին լուրերը, ռուսաստանյան բազմաթիվ զինվորական փորձագետներ պնդում են, որ դրանց ռուսաստանյան փորձարկումներն ընդամենը արտասահմանյան ժամանակակից սպառազինությունում օգտագործվող տեխնոլոգիաների ուսումնասիրության և հետագայում այդպիսիք հայրենական արտադրությունում ներդնելու նպատակով իրականացվող փորձարկումներ են:
Ազգային բանակի ինժեներական ստորաբաժանումներն ստեղծվեցին Արցախյան պատերազմի թեժ օրերին, սեպտեմբերի յոթին լրանում է զորատեսակի քսանամյակը։ Ստեղծման օրից մինչ այժմ զորատեսակի ստորաբաժանումները վիթխարի աշխատանք են կատարել մեր երկրի սահմանների պաշտպանությունն ամրապնդելու, թիկունքի և առաջնագծի կապն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ։ Նախապատրաստվելով զորատեսակի հոբելյանական տարեդարձին, գնդապետ Արա Հարությունյանի հրամանատարությամբ գործող զորամասի ստորաբաժանումները, միաժամանակ, ձգտում են հավուր պատշաճի պատրաստվել աշնանը նախատեսված գլխավոր ռազմական տեսչության ստուգումներին։
Գորիսում երդման արարողություն էր։ Կեսգիշերին դուրս եկանք Արարատից, որ ժամանակին տեղ հասնենք։ Վարորդ Սպարտակի սրամիտ պատմություններից չզգացինք, թե երբ տեղ հասանք։ Մթությունը դանդաղ հետ էր քաշվում, եւ արշալույսն արեւոտ օր էր խոստանում։ Մեքենան կանգ առավ հսկա շինության մոտ։ Գիշերային լռությունը քիչ անց ցրվեց զորամասի զիլ շեփորականչից։ Եկել էին Հայաստանի տարբեր վայրերից. հայոց բարբառների խրախճանք էր։ Քիչ անց զորամասի դարպասները բացվեցին, եւ մեզ ներս հրավիրեցին։ Սկսվեց երդման արարողությունը։ Ինձ անակնկալ էր սպասում։ Ինձ եւս հերթագրեցին ելույթի համար։
Երբ մարտական ընկերներն են հանդիպում, իրար գլխի հավաքվում, կողմնակի մարդը (ասենք լրագրողը), հավատացեք՝ ավելորդ է: Մանավանդ՝ նրանց զրույցին միջամտելու, ավելորդ, հաճախ նաև անտեղի հարցեր տալու կարիքը չկա: Թերևս ամենախոհեմը լուռ մի կողմ քաշվելն ու նրանց զրույցը` անմիջակա՜ն, մանկակա՜ն, ունկնդրելն է…
«Հազար ինը հարյուր քառասուներեք թվականի՝ պատերազմներին հատուկ անսիրտ ձմռանը Ահնիձորի մի խումբ բարձրդասարանցիներ իրենց սովորական ոտքով գնալն ու վերադարձն էին անում հարեւան գյուղի միջնակարգ դպրոցից։ Կերակրողները պատերազմում էին, երեխաները՝ կիսասոված, եւ հորաքույրը Դավթյան Արտաշի հետ իրենց այգու խնձորներից էր դրել՝ «Մի քիչ կպահի քաղցի զգացումը»։
Ճանապարհը Սուրբ Զորավար խաչի կողքով էր, եւ Արտաշը մտնում է կիսախոնարհ մատուռ, խնձորների մի մասը դնում է խաչքարի մոտ ու լսելի աղոթում. «Աստված ջան, թող սա մատաղ լինի իմ Տելո (Տելեմաք) ախպոր համար, որ նա անփորձանք վերադառնա կռվից»։
Ծանր ու դժվար է Սևակի մասին գրելը, որովհետև անկարող ես բառեր գտնել…: Ծանր ու դժվար է, որովհետեւ անգամ մեկ տարի անց գիտակցությունդ, երեւակայությունդ եւ հուշերդ իրար հետ համաձայնության չեն գալիս, եւ սիրտդ չի համակերպվում աչքերիդ տեսածին: Եվ ի՞նչ գրես, երբ չես կարողանում տարանջատել գլխավորն ու երկրորդականը։ Նրա կյանքում երկրորդական ոչինչ չկար. ամեն ինչ գլխավոր էր՝ դասը, ընկերները, կռիվը, հայրենիքը… Եվ նրա կյանքում ինչն էր գլխավորը, արդյոք միայն այն, որ նա ծնվել էր 1969թ. Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ Միևնույն է, անգամ եթե նա ծնված լիներ աշխարհի մյուս ծայրում՝ գալու էր, գալու էր սրտի, արյան, հաղթություն շնորհող հրեշտակների փողերի կանչով։ Գալու էր…
1942-ին հայ գրողների մի խումբ՝ Հարություն Մկրտչյանը, Ազատ Վշտունին, Վախթանգ Անանյանը եւ Բաբկեն Շահումյանը, «ստեղծագործական» գործուղման մեկնեց ռազմաճակատային գիծ՝ Թամանյան թերակղզի, ուր երկար եւ դժվարին կռիվներից հետո դադար էր առել հայկական 89-րդ դիվիզիան։ Առաջադրանքը պարզ էր՝ հայ ժողովրդի ողջույնը հաղորդել մեր քաջարի մարտիկներին եւ մամուլում նկարագրել նրանց սխրագործությունները։