Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#21 (937) 31.05.2012 – 6.06.2012

«ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ» ԼԱՅՆԱՑՎԵՑ

Սեպտեմբերի 8-9-ի մարտերում այնպես էլ չկարողանալով ճեղքել Մարտակերտի ճակատը, թշնամին ուժգին հրետակոծման ենթարկեց Էդիլլուն, Աբդալ-Գյուլափլու հատվածն ու Բերդաշենը:
Սեպտեմբերի 9-ին հայերը վերստին ազատագրեցին Դրմբոնն ու Մեհմանան, իսկ ադրբեջանցիները Բաքվում դիակները ցուցադրելով բողոքի ցույցեր էին անում:
Նույն օրը ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց զինակոչիկներին և պահեստազորայիններին առնչվող խնդիրների արագ լուծման նպատակով կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբ ստեղծելու մասին:

Հայ կամավորները Ս. Էջմիածնի հարավային պարիսպների մոտ

Որքան շատ ես ծանոթանում Արեւմտյան Հայաստանի մեր բնակավայրերին, դիտում լուսանկարները, երբեմն տեսանյութեր, որ արվել են վերջին տարիներին, այնքան ավելի շատ ես հասկանում այն ահռելի, սոսկալի կորուստը, որ ունեցել է հայ ժողովուրդը 20-րդ դարի սկզբի թուրքական կառավարության իրականացրած ցեղասպանության արդյունքում: 1,5 միլիոն կամ միգուցե ավելի շատ զոհեր, դա դեռ խնդրի մի կողմն է: Բնօրրան է կորցրել հայ ժողովուրդը, այն կենսական տարածքը, որի վրա ապրելն է հետագա գոյատեւման ու զարգացման գրավականը: Մի ողջ ժողովրդի բնական ինքնապաշտպանական բնազդը թուրքական կառավարական կանոնավոր զորքերի ու թուրք-քրդական խուժանի վայրագությունների դեմ թուրքական իշխանությունն այսօր փորձում է հրամցնել որպես զինված առճակատում` հավասարը հավասարի դեմ, իբր զոհերը երկուստեք են եղել:

ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ ՄՈԻՍԵՅ ՍԻԼԻԿՈՎ. ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՅՏ ԷՋԵՐ

Ինչպես նշեցինք, Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, նախկին ՀՀ զինված ուժերում ծառայած սպաները, այդ թվում նաև Մ.Սիլիկովը, ձերբակալվում և աքսորվում են: 1921թ.սեպտեմբերին Մ.Սիլիկովը ազատ է արձակվում և վերադառնում Երևան և աշխատանքի անցնում «Բալթիկա» բաժնետիրական ընկերությունում՝ որպես հաշվապահ և վաճառող: Ընկերությունը պատկանում էր ոմն Նիկոլսոնի, որը մինչև խորհրդային կարգերի հաստատումը Ալեքսանդրապոլում (Լենինական, Գյումրի) ունեցել է գյուղատնտեսական գործիքների խանութ:

ԻՍՐԱՅԵԼԻ ԿՈՐԱԾ ՑԵՂԵՐԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ

WikiLeaks-յան գաղտնազերծված փաստաթղթերից մեկը վկայում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ամերիկացի դիվանագետների հետ զրույցում հայտարարել է, թե Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները նման են սառցաբեկորի, որի միայն 10 տոկոսն է տեսանելի, իսկ մնացած 90-ը թաքնված է կողմնակի հայացքից: Ստորև ներկայացվող հոդվածը այդ 90 տոկոսը հայտնաբերելու փորձ է:

aF-22Raptor

Կործանիչ ինքնաթիռները, որպես մարտական մեքենաներ, օդային ռազմական բաղադրիչի ամենակարևոր օղակն են, քանի որ օդային պայքարի հիմնական միջոցներն են, ինչի շնորհիվ է հիմնականում ապահովվում օդային ցանկացած գերազանցություն, առանց որի անհաջողության են դատապարտված թռչող այլ սարքերի մարտական գործողությունները: Կործանիչների մակարդակով են դատում ցանկացած երկրի ռազմարդյունաբերության և ռազմաօդային ուժերի հզորության մասին:

ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ... ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑԻՆ

Ք. ա. 4-րդ դարում Բալկանյան թերակղզում իրենց ազդեցությունն արդեն բավականաչափ կորցրած հունական քաղաք-պետությունների, մասնավորապես` Աթենքի և Սպարտայի փոխարեն աստիճանաբար հզորանում և իր ծավալապաշտական նկրտումներն էր դրսևորում Մակեդոնական թագավորությունը: Այդ նկրտումները լուրջ սպառնալիք դարձան շրջակա երկրների համար Փիլիպոս Բ արքայի օրոք (Ք. ա. 382-336) մակեդոնական բանակում կատարված ռազմական բարեփոխումների հետևանքով: Փիլիպոս արքան ավարտեց մակեդոնական տարածքների միավորումը, ապա գրավեց շրջակա մի շարք երկրներ` Թեսալիան, Թրակիան և այլք, իսկ Ք. ա. 338թ. իր գերիշխանությունը հաստատեց ամբողջ Հունաստանի վրա:

ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՓՈԽԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Այս տարի լրանում է Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Այս 20 տարիների ընթացքում բավականին աշխատանք է կատարվել հայ-հնդկական կապերը զարգացնելու ուղղությամբ, ինչը, իհարկե, արվել է մեր երկու երկրների միջև բազմադարյա բարեկամական հարաբերությունների հիմքի վրա: