Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#22 (938) 7.06.2012 – 13.06.2012

ԲԱՅԿՈՆՈՒՐԻՑ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՐԲԱՆՅԱԿ ԿԱՐՁԱԿՎԻ

«Ан-124-100» («Руслан») ինքնաթիռով Միացյալ Նահանգներից Ղազախստանում գտնվող Բայկոնուր տիեզերակայան է տեղափոխվել «Intelsat 23» հեռուստակոմունիկացիոն արբանյակը, որը ռուսաստանյան «Протон-М» կրող հրթիռն ուղեծիր դուրս կբերի հուլիսի երկրորդ կեսին:

ԳԱՂԱՓԱՐԻ ԶԻՆՎՈՐԸ ԱՆՊԱՐՏԵԼԻ Է...

Փոխգնդապետ Ս. Տիտանյանը ծառայել է տարբեր զորամասերում։ Դասակի հրամանատարից հասել է գումարտակի հրամանատարի պաշտոնի։ Սերում է զինվորական ընտանիքից։ Հայրը՝ Միքայել Տիտանյանը, գնդապետ է, հրետանավոր։ Հարգանքի արժանի զինվորական, որն իր ավանդը բերեց Արցախյան ազատամարտին։ Եղբայրը՝ Մուշեղը (այժմ փոխգնդապետ), դեռ 16-ը չլրացած, նույնպես միացել է հորը և այժմ մարտավարություն է դասավանդում Գյումրիի մանկավարժական համալսարանի ռազմական ամբիոնում։

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ` ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՋ ՄԱՍԻՆ

ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում այս անգամ հյուրընկալվածների հաղորդակցման հիմնական լեզուն արևմտահայերենն էր։ Նշվում էր Հայ դատի նվիրյալ, «ԱՍԱԼԱ»-ի զինվոր, Մոնթե Մելքոնյանի մարտական ընկեր Կառլեն Անանյանի ծննդյան 50-ամյակը։ Այդ առթիվ հայրենիք էին ժամանել ԱՄՆ-ում ապրող հերոսի հայրը, հարազատներն ու մտերիմները, հայաստանցի ընկերները։ Հյուրերին ու հարազատներին հաճելի անակնկալ էր պատրաստել Կառլեն Անանյանի և Մոնթե Մելքոնյանի մարտական ընկերը` ընտանիքով հայրենիք տեղափոխված ու Արցախյան ազատամարտում անձնվիրաբար մարտնչած իրանահայ Վահե Շահմուրադյանը` մի խումբ նախանձախնդիրների օգնությամբ հրատարակելով Անանյանի կյանքի ու գործունեության մասին պատմող «Անհայտ էջեր հերոսի մասին» գիրքը, որի շնորհանդեսը համընկավ հերոսի 50-ամյակին։

ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ

1994թ. մայիսին Բիշքեկում ստորագրված հրադադարի պայմանագիրը դիվանագիտական մեծ հաջողություն էր Ադրբեջանի ղեկավարության համար։ Փաստացի լուծված խնդրի անտեսումն ու առկախումը բխում էր Ալիևների կոռումպացված վարչակարգի և որոշ արտաքին ուժերի շահերից։ Թե քանի անգամ են ամենաբարձր մակարդակով հրադադարի պայմանագրի պահանջները հարգելու, առաջնագծում դիպուկահարներ չպահելու, չկրակելու պայմանավորվածություններ ձեռք բերվել, արդեն դժվար է հաշվել։ Իրականությունն այն է, որ Ադրբեջանը վարում է ջայլամի քաղաքականություն և մշտապես, օրական տասնյակ, հարյուրավոր կրակոցներով խախտում է բոլոր պայմանավորվածությունները և առաջնագծում ստեղծում ավելորդ լարվածություն։

ՀԱՅԸ` ԹՌՉՈՂ ԳՈՐԳԻ ՎՐԱ

ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆ. ամերիկահայ միլիարդատեր, գործարար, բարերար, «Տրասինդա Քորփորեյշն»-ի գործադիր տնօրեն: Համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը: 2007թ. նրա կարողությունը հասնում էր 15 միլիարդ ԱՄՆ դոլարի: Քըրք Քըրքորյանը համարվում է Լաս Վեգասի հայրը: 1968 թվականից զբաղվել է կինոգործունեությամբ: Քըրք Քըրքորյանը շատ է օգնել Հայաստանին ու Արցախին: 2004թ. մայիսի 27-ին Քըրք Քըրքորյանին շնորհվել է Հայաստանի Ազգային հերոսի կոչում:

...ՈՐ ՀԱՆԳԻՍՏ ԽՂՃՈՎ ԲԱՆԱԿ ԳՆԱՄ

Ընկերներս, որոնց մեծ եղբայրներն արդեն ծառայել են, ասում են, որ բանակում ամեն մասնագիտություն էլ անպայման պետք է գալիս: Նրանցից մեկը վարորդություն է սովորել, մեկ ուրիշը երաժշտական կրթություն ունի ու համոզված է, որ նվագելու է, մյուսը համակարգչի հետ սեր ունի… Իսկ ես, մտածում եմ, առանձնապես մի մասնագիտություն չունեմ, որ բանակում պետք գա. փայտից քանդակներ եմ անում, փայտագործ-քանդակագործ եմ: Երբ տղաներին մտահոգություններս պատմեցի, ասացին, որ բանակում անկարևոր մասնագիտություն չկա, որ անպայման քո կարիքն էլ կլինի… Նրանց ասածով, եթե բախտս բերի, ու իմ զորամասի հրամանատարը արվեստին մոտ մարդ լինի, գուցե հնարավորություն ունենամ ազատ ժամերին քանդակով զբաղվելու…

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Մայիսի 30-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վետերանների միավորման 10-րդ համագումարը: Հոբելյանական համագումարին մասնակցում էին 207 պատգամավորներ, տարբեր գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր ԱՊՀ երկրներից: Համագումարի պատվավոր հյուրն էր նավատորմի ծովակալ Ալեքսեյ Իվանի Սորոկինը: Համագումարի ընթացքում ամփոփվեց վետերանների խորհրդի 2 տարվա կատարած աշխատանքը, ներկայացվեց վետերանների միավորման վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը` վետերանների միավորման գործող կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունների մասին: