Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#22 (938) 7.06.2012 – 13.06.2012

ՀԱՂԹԵՑ ՈԳԻՆ

ՀՀ պաշտպանության նախարարության և հաշմանդամների «Սատար» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, մայիսի 31-ին, ՊՆ վարչական համալիրի խաղահրապարակում կազմակերպվեց բասկետբոլի ցուցադրական հանդիպում «Բազե» և «Արծիվ» թիմերի միջև:
Ինչպես նշեց ազատամարտիկ, կազմակերպության գործադիր տնօրեն Գագիկ Դանիելյանը, հաշմանդամների «Սատար» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2012թ. հունվարին` Արցախյան պատերազմի մասնակից ազատամարտիկների եւ ժամկետային զինծառայողների առաջին խմբի հաշմանդամների նախաձեռնությամբ. «Այսօրվա խաղի մասնակիցների ճնշող մեծամասնությունը հաշմանդամ դարձած ազատամարտիկներ եւ ժամկետային զինծառայողներ են:

ՓԵՐԵԶԱԿՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՄԲ

Մայիսի 24-ին Եվրախորհրդարանում ընդունվեց մի բանաձև, որով կոչ արվեց Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել խոսքի և հավաքների ազատության ճնշումները: Այդ բանաձևով նաև առաջ քաշվեց Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Հիշեցնենք, որ այս մասին նշված է նաև այս տարվա մայիսի 24-ին հրապարակված ԱՄՆ պետքարտուղարության 2011 թվականի ամենամյա զեկույցում: Մասնավորապես՝ նշված է, որ Ադրբեջանում իշխանության բոլոր թևերը փաստացի վերահսկում է երկրի նախագահը:

Նոյեմբերին 15-ին խլելով մեկ տանկ և ոչնչացնելով երկուսը, հայ մարտիկներն ազատագրեցին Չլդրանը և մոտեցան Քելբաճար-Միրբաշիր ավտոճանապարհին: Իսկ Երասխի ուղղությունում մարտերը շարունակվում էին:
Նոյեմբերի 16-ին Մարտակերտի ողջ ճակատով անցնելով հարձակման, թշնամին տիրացավ որոշ հենակետերի: Հայկական ուժերը Մարտունուց մտնելով թշնամու թիկունք, Դիլիղարդայում (Ֆիզուլի) 1 հենակետ ոչնչացրին: Չորս օր անց պատմությունը կրկնվեց, ու թշնամու շարքերում լուրջ խուճապ էր:

Զորահանդեսը Երեւանում՝ Հայաստանի անկախության հռչակման առաջին տարեդարձի առթիվ

Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը, ով, ի դեպ, նույնպես կանգնած է եղել կամավորական շարժման ակունքներում, իր «Հայաստանի Հանրապետություն» գրքում անդրադառնում է հայ կամավորականների խաղացած դերին թե՛ հայկական ապագա զինված ուժերի կազմավորման եւ թե՛ հայերի համատարած ջարդերը որոշ չափով կանխելու գործում:
«Իրականության մեջ կամավորական խմբերը խաղացին գլխավորապես զինվորական դեր եւ այս տեսակետից անգնահատելի ծառայություն հասցրին ռուսական բանակին: Նրանք ոչ միայն առաջապահ-հետախուզական պաշտոններ էին կատարում, այլեւ մասնակցում էին ընդհանուր ճակատամարտերի կամ լուծում էին ռազմական ուրույն խնդիրներ»,- գրում է Վրացյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Հունիսի 4-ին Երեւանի պետական համալսարանում մեկնարկեց «Հայաստանի անվտանգությունը տարածաշրջանային ռազմաքաղաքական գործընթացների համատեքստում» հանրապետական գիտաժողովը: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը գիտաժողովի բացման խոսքում կարեւորեց իրավիճակի, ընթացիկ քաղաքական գործընթացների ճիշտ գնահատումը եւ քայլերի կանխատեսումն ու գիտակցումը. «Այս գիտաժողովը մենք դիտում ենք որպես մի հանգրվան, որը թույլ կտա ի մի բերել որոշակի գիտելիքներ, համակարգել դրանք և, իհարկե, նայել առաջ` փորձելու նախանշել ուղղությունները»: Նրա խոսքով, մեր երկրում քաղաքագիտությունը դեռեւս երկար ճանապարհ ունի անցնելու:

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ

Ըստ հայտնի հոգեբան, փորձարարական հոգեբանության հիմնադիր Վիլհելմ Վունդտի` ազգային գիտակցությունը և ազգային կերպարը անհատական գիտակցությունների «ստեղծագործական միաձուլում» են, որոնք ստեղծում են նոր իրականություն, և որն իր արտահայտումն է գտնում տվյալ ժողովրդի ընդհանուր գործունեության մեջ: Կարելի է ասել, որ բոլոր անհատներն իրենց հոգեկանի վրա կրում են իրենց ազգին բնորոշ կնիքը, այսպես կոչվող «ազգային ոգին»: Մարդկանց սոցիալական ամբողջությունը պայմանավորված է այնպիսի որակներով, ինչպիսիք են ընդհանուր լեզուն և տարածքը, մշակույթը և պատմական զարգացումը:

ԵՐԲ ՊԱՏԻՎԸ ԹԱՆԿ Է ԿՅԱՆՔԻՑ

Ես ընդգրկված եմ պաշտպանության նախարարին կից բարձրագույն սպայական խորհրդի կազմում։ Փորձում ենք օգնել բանակին։ Բանակը մեր հասարակության ու երկրի ամենազգայուն հատվածն է, ամենակարևորը, ամենասիրելին… Բանակը կարող է դառնալ բարոյական առաջնորդ հասարակության համար, բանակը կարող է չափանիշներ հուշել, գաղափարներ, բարոյախոսություն…