Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#26 (942) 5.07.2012 – 11.07. 2012

ԱՂԴԱՄՆ ԱԶԱՏԱԳՐՎԵՑ

Հունիսի 12-ին՝ դեպի Աղդամ առաջանալիս, Մարզիլլուի մարտերում զոհվեց Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար, Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանը:
Հունիսի 15-ին Հեյդար Ալիևն ընտրվեց Ադրբեջանի խորհրդարանի նախագահ, իսկ Հուսեյնովի զորքերը մոտենում էին Բաքվին և հունիսի 21-ին նա, մտնելով մայրաքաղաք, ջերմ ընդունելության արժանացավ:
Մարտակերտում ծանր մարտեր էին:

ԶՐՈՒՅՑՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. Ե. ՀԱՅՈՑ ԹԵՎԱՎՈՐ ԽՈՍՔԸ

Թևավոր խոսքը որևէ լեզվում (գրավոր, թե բանավոր) լայն գործածություն ստացած այս կամ այն բառն է, պատկերավոր արտահայտությունը, ասույթը, հասկացությունը, որը ոչ միայն բնորոշում է տվյալ ժողովրդի լեզվամտածողությունը, հոգեկերտվածքը, այլև դառնում հոգեբանության յուրօրինակ դրսևորում։ Նաև թևավոր խոսքով կարելի է ճանաչել այս կամ այն ժողովրդին, և այս իմաստով հայերենում «թևածող» նման խոսքերը մի-մի բանալի են՝ մտնելու հայ ոգու խորքը, հասկանալու հայ մարդուն՝ նրա ազգային խառնվածքը, մտքի իմաստնությունն ու դարավոր կենսափորձը։ Թևավոր խոսքի ծննդաբանությամբ կարելի է վերաթերթել մի ամբողջ ժողովրդի պատմության այս կամ այն էջը, վերապրել անցյալը և նորովի իմաստավորել այն։

AH-64D

Անկասկած է, որ ռազմական գործում ուղղաթիռներն այսօր անփոխարինելի են, եւ սպասարկման, ապահովման, ինչպես նաեւ մարտական որոշ խնդիրների լուծում հնարավոր է միայն ուղղաթիռների միջոցով: Այս հարցում խորհրդային բանակն իր առաջին լուրջ փորձառությունը իրոք ձեռք բերեց հենց Աֆղանական պատերազմում, որի ժամանակ առանց ուղղաթիռների գրեթե ոչինչ հնարավոր չէր անել, իսկ աֆղանցիները ամենաշատը վախենում էին հենց խորհրդային ուղղաթիռներից:

ՖՈԼՔԼԵՆԴՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍՊԻՏԱԿ  ԷՋԵՐԸ

Սրանից 30 տարի առաջ` 1982-ի ապրիլի կեսերին, Պենտագոնը և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը ԽՍՀՄ-ի հանդեպ ռազմաքաղաքական կտրուկ ճնշում գործադրելու միասնական ծրագիր մշակեցին: Ծրագիրը նախատեսված էր այն դեպքի համար, եթե ԽՍՀՄ կառավարությունը վճռեր ռազմական կամ նույնիսկ ռազմատեխնիկական օժանդակություն ցույց տալ Արգենտինային: Հայտնի է, որ 1982-ի ապրիլի սկզբից անգլիացիներն ու արգենտինացիները Ֆոլքլենդյան (արգենտինացիներն անվանում էին Մալվինյան) և հարակից կղզիների համար ռազմական գործողություններ էին վարում, կղզեխումբ, որ բրիտանացիները զավթել էին 1830-ականներին:

Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի անունը կրող դպրոցի բակում բացվում է հերոսի կիսանդրին։ Ներկա են հերոսի մարտական ընկերները՝ Արամ Աբրահամյանը՝ քեռին, Վարդան Կարապետյանը, Աշոտ Սուքիասյանը, Բաղդասար Վարդանյանը, Ժորա Ալեքսանյանը, եղբայրը՝ Պետրոսը, Բավական մայրիկը։ Այս դպրոցն ազատամարտին տվել է 46 զինվոր, որոնցից զոհվել են 5-ը։ Նրանցից մեկն էլ Ջիվան Աբրահամյանն էր։

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐ...

Հայոց բանակը նոր էր կազմավորվել։ Պատերազմ էր. ոմանք իրենց զավակներին բանակ էին ճանապարհում օրհնանքով ու աղոթքով, ոմանք էլ դիմում էին տարբեր միջոցների՝ զավակներին ազատելու, երկրից դուրս տանելու համար։ Շենքի բակում մեկ էլ լսվում էր Հարութի ձայնը.
-Ա՛յ ժողովուրդ, ինչի եք թաքցնում ձեր տղաներին, բա էս երկիրը, էս հողը, Արցախի սահմանները ովքե՞ր են պաշտպանելու։ Բավական է՝ պատմությունից էլի՞ դաս չենք առնելու։

ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՆՀԱՅՏ «ՔՈՒՅՐԵՐԸ»

Իսկական աղետ են այսօր սրընթաց արագությամբ աճող աղանդները: Նրանք իրենց որջերը ունեն աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Հայաստանում նույնպես շարունակում են ակտիվ գործել աղանդավորական շարժումները: Դրա վառ ապացույցն է այն, որ Եհովայի վկաները մեզ միշտ են հանդիպում ցանկացած ժամի և ամեն տեղ: Եհովականներից ոչ պակաս ակտիվություն են ցուցաբերում հոգեգալստականները կամ հիսնականները: Հայաստանում զանազան անուններով գործում են սրանց բազմաթիվ խմբեր: Այդ խմբերից մեկն էլ «Կյանքի խոսք» աղանդավորական շարժումն է: