#27 (943) 12.07.2012 – 18.07.2012
Կռվի հրձիգներ, այրեր մեծամեծ
Մի՛ սանձազերծեք արյուն ու ավեր,
Ամենքդ էլ ունեք որդիք փոքր ու մեծ,
Մի՛ արյունոտեք մոլորակը մեր։
Վերջին հարյուրամյակում մեր մոլորակի մարդիկ սկսել են քնել քիչ, վատ ու անհանգիստ։ 100 տարվա մեջ գիշերվա ընթացքում քնի ընդհանուր ժամանակը նվազել է միջինում 20%-ով։ Այդ պատճառով երկրագնդի յուրաքանչյուր երկրորդ բնակչի քնի խանգարման ախտանիշներ են նկատվում, իսկ 13%-ի համար այդ խանգարումները կրում են քրոնիկական բնույթ։
Աննա Ասլանը (1897-1988, Ասլանյան) ռումինահայ գիտնական-գերոնտոլոգ (ծերաբան) է, Ռումինիայի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Նյու Յորքի ԳԱԱ անդամ, Բուխարեստի ծերաբուժության ինստիտուտի ղեկավար։ Վաղաժամ ծերացումը կանխելու նպատակով առաջարկել է «Գերովիտալ H3» պատրաստուկը։ Ինքն օգտագործել է այդ պատրաստուկը, թե ոչ, մենք չգիտենք, բայց Աննա Ասլանն ապրել է 91 տարի։ Նրա անվան մրցանակ կա, շնորհվում է բժշկության բնագավառում աչքի ընկածներին։ Աննա Ասլանի անունը քանդակված է Հունաստանում՝ բժշկության հայր Հիպոկրատի մարմարե հուշարձանին։
Ստեփան Իսայու Քալանթարյան(ց)ը ծնվել է 1849թ. նոյեմբերի 4-ին Այգեհովիտ գյուղում (Իջեւան)։ 1869թ. ընդունվում է Պետերբուրգի կայսերական բժշկավիրաբուժական ակադեմիան։ 4-րդ կուրսում ակադեմիայի պրոֆեսորների թույլտվությամբ ձեւակերպվում է աշխատանքի գործնական անատոմիայի ամբիոնում։ 1874թ. վերջին ավարտական քննության ժամանակ, համակուրսեցիներից մեկի անզգուշության պատճառով, որին Քալանթարյանցը օգնում էր դիահերձում կատարելու, նա վերք է ստանում եւ վարակվում դիաթույնով։ Երկու ամիս կլինիկական հոսպիտալում բուժվելուց հետո շարունակում է ջանադրաբար պարապել եւ հաջողությամբ հանձնում է ավարտական քննությունը։ Որպես բժիշկ` գործուղվում է ծառայության 84-րդ հետեւակային Շիրվանյան գունդ։
ՌԴ քրեական օրենսգրքում լրտեսության համար պատիժ են սահմանում 275-րդ եւ 276-րդ հոդվածները: Առաջինով հօգուտ օտարերկրյա որեւէ պետության ՌԴ քաղաքացու իրականացրած լրտեսությունը համարվում է պետական դավաճանություն եւ պատժվում 12-ից 20 տարի ազատազրկմամբ: Իսկ այլ պետությունների քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք, ըստ քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի, դատապարտվում են 10-ից 20 տարվա ազատազրկման:
Այս հոդվածներով դատապարտվածները, որպես կանոն, պատիժը կրում են խիստ ռեժիմի գաղութում, զինվորականները եւ պահեստի սպաները` զրկվում զինվորական կոչումներից ու բոլոր պետական, գերատեսչական ու հոբելյանական պարգեւներից:
Զինվորներն անցնում էին։ Շուկայի հրապարակի ռմբապաստարանի վրա կիտված հողի բլրակին կանգնած՝ ես բարձրացնում էի ձեռքս՝ ողջունելով նրանց, եւ զգում էի, թե ապրիլյան առավոտի ցուրտն ինչպես է սողոսկում թեւքերիցս։ Կողքիս կինը հետեւում էր այդ լուռ շքերթը։ Պատերազմն ավարտվել էր։
Զինվորներն անցնում էին։ Վարսավիրանոցում հերթ պահածները դուրս էին թափվել մայթերը, իսկ այրված սոսու մոտ կանգնած սպիտակ խալաթով վարսավիրը պատիվ էր տալիս դրոշին։ Վերին հարկերից, պատշգամբների կիսաբաց դռների արանքներից երեւում էին գունատ դեմքեր, հուզախառն աչքեր։ Պատերազմն ավարտվել էր։