Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#30 (946) 2.08.2012 – 8.08.2012

ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը գերազանց գնահատականներով ավարտած ինը շրջանավարտներ շուտով կհամալրեն հայոց բանակի սպայական կուռ շարքերը` դառնալով պետության եւ ժողովրդի անվտանգության հուսալի պաշտպանը: Չորս տարի նրանք պատվախնդրորեն կրեցին կուրսանտական ուսադիրները եւ այժմ, երբ նրանց հանձնվեց սպայի անձնական վկայականը, հնարավորություն ունեն իրենց արհեստավարժությունը, գիտելիքների պաշարը, հաստատակամությունն ու վճռականությունը ծառայեցնելու հանուն մեր երկրի անվտանգության: Ի դեպ, գերազանց առաջադիմությամբ ինստիտուտն ավարտած շրջանավարտներին հնարավորություն է ընձեռվում ընտրելու ծառայության վայրը, նրանցից շատերը ցանկություն ունեն ծառայելու առաջնագծում:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ ՀՀ ՊՆ Վ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

Սրտանց ողջունում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի շրջանավարտների հերթական հոսքի կապակցությամբ: Արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ այս օրերին ապրում ենք նույն վիթխարի ուրախությունը. մենք ունենք կայացած ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններ: Հրամանատարական տարբեր օղակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ղեկավարման պատասխանատվությունը հավասարապես կիսում են այդ հաստատություններն ավարտած հազարավոր սպաներ` մոտոհրաձիգներ, հրետանավորներ, տանկիստներ, հետախույզներ:

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 27-ին մարշալ Հովհ. Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոնի կրակադաշտերից մեկում տեղի ունեցավ սպարապետ Վազգեն Սարգսյանի անվան զորամասի՝ մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժության գլխավոր՝ կրակային փուլը։
Զորավարժության թեման էր. «Զորամասի բերումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Անցումը պաշտպանության հակառակորդի հետ անմիջական շփման բացակայության պայմաններում։ Պաշտպանական մարտի վարումը, մխրճված հակառակորդի առաջխաղացման կասեցումը և հակագրոհով հակառակորդի լիակատար ոչնչացումն ու առաջնագծի վերականգնումը»։

30-5-1-1

Գնդապետ Ա. Ցականյանի նախնիները պատմական Չարդախլու գյուղից են։ Ծնվել է Վանաձորում։ Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է Հովհաննես Բաբաջանյանի անվան ռազմական թեքումով հատուկ դպրոցը, որից հետո ուսումը շարունակել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանում։ Ստանալով լեյտենանտի կոչում՝ ծառայել է տարբեր զորամասերում՝ դասակի հրամանատարից հասնելով մինչև գումարտակի հրամանատարի պաշտոնի։

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ «ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2012»-ԻՆ

Ուղիղ մեկ ամիս է մնացել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների զինված ուժերի արագ արձագանքման ստորաբաժանումների համատեղ անցկացվելիք «Փոխգործակցություն-2012» զորավարժությանը, որն այս անգամ անցկացվելու է մեր երկրում՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոնում։

ԻՐ ՀՈՒՅՍԵՐԻ ԳԵՐԻՆ

Ուշադիր նայեք ձեր շուրջը. Սամվել Մկրտչյանի պես ճակատագիր ունեցող հարևան, բարեկամ, համագյուղացի, համաքաղաքացի կամ էլ պարզապես ծանոթ, համոզված ենք, հաստատ կունենաք… Նրանք շատ են՝ հարյուրավորներ, հազարավորներ, որոնք իրենց կյանքը չեն խնայել մեր հայրենիքի, մեր ազատության համար…
Ի՞նչ եք կարծում, մենք՝ անհատներս, հասարակությունը, մեր պետությունը, ասել է թե՝ հայրենիքը, չի՞ թերացել, և կամ չե՞նք թերանում նմանների նկատմամբ, արդյոք ամեն ինչ անո՞ւմ ենք նրանց կյանքը գեթ փոքր-ինչ թեթևացնելու, ծանր կորուստների ցավը փոքր-ինչ մեղմելու համար… Եվ ինչ եք կարծում, որտե՞ղ են մեր բացթողումները, որոնք՝ մեր թերացումները, ո՞ր ոլորտներում՝ բարոյակա՞ն, սոցիալակա՞ն…

ԳԵՆԵՐԱԼ ՄԱԴԱԹՈՎԸ

Մադաթովի մտահղացումը պսակվեց լիակատար հաջողությամբ. խուճապի մատնված թշնամին սկսեց անկանոն նահանջել, ինչը շուտով վերածվեց բացահայտ փախուստի: Առաջինը մարտադաշտից ճողոպրեց Մեհմեդ Միրզան` լքելով շահի ընտրյալ ջոկատը` գվարդիան, որը գլխովին ջախջախվեց: Ռուսական զորքերը տիրացան նաև մեծաքանակ ռազմավարի` մի քանի հրանոթ, շուրջ 2000 հրացան, անհամար քանակությամբ զինամթերք և պարեն:
Այս փայլուն հաղթանակի համար հայազգի զորավարը պարգևատրվեց ադամանդակուռ սրով` «Քաջության համար» մակագրությամբ: