#32 (948) 16.08.2012 – 22.08.2012
Այս տարվա մարտի 27-ն էր՝ զորամիավորման հանձնաժողովը, որի կազմում էին փոխգնդապետ Հայկազ Ղազարյանը, մայոր Արթուր Միքայելյանը, մայոր Իգոր Չիգոգան եւ փոխգնդապետ Վաչագան Դավոյանը, առաջնագծում ստուգումներ էին կատարում, երբ կողքի հենակետի ուղղությամբ լսվեցին կրակոցներ։
Հակոբյանները 7 եղբայր են: Ունեն տասը տղա զավակ: Վերջինին՝ Վահեին, նոր են բանակ ճանապարհել: Վահեի մայրը` տիկին Մելանյան, Գորիսից Էջմիածին է հասել, որ մասնակցի որդու երդման արարողությանը. «Երդման արարողությունից առաջ մեզ` ծնողներիս ծանոթացրին զորամասին, այն պայմաններին, որտեղ պետք է ծառայեին մեր տղաները: Մենք հնարավորություն ունեցանք մոտիկից լսելու մեր զինվոր տղաների երդումը:
ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի` 2012թ. հուլիսի 5-ին Կալինինգրադում ընդունած որոշման համաձայն` 2012թ. օգոստոսից մինչև 2013թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում ԱՊՀ անդամ պետությունների ռազմական մամուլի օրգան հանդիսացող խմբագրությունների միջև կանցկացվի միջազգային մրցույթ` ռազմական բազմակողմ համագործակցության մասին լրագրողական լավագույն ստեղծագործության համար:
Հրաչյա Բաբայանը պատմաբան չէ, մանավանդ ռազմական պատմաբան, սակայն կարողացել է իր հոր՝ Խորհրդային Միության հերոս Հրանտ Բաբայանի մարտական ուղին, որը ձգվում է Մոսկվայից մինչեւ Բեռլին, վերականգնել բառիս բուն իմաստով, ժամ առ ժամ, կիլոմետր առ կիլոմետր։
16-րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա և լուսավորիչ Միշել Մոնտենի «Փորձեր» գիրքը թարգմանվեց բազմաթիվ լեզուներով՝ համաշխարհային հռչակ բերելով հեղինակին։ 1991-ին թարգմանվեց նաև հայերեն՝ առավել ամբողջական տեսքով։ Մինչ այդ՝ 1989-ին, հայերեն լույս էր տեսել նրա «Արժանավոր ապրելու արվեստի մասին» գիրքը, որը փաստորեն «Փորձերից» արված ծաղկաքաղ էր։
Ես, հո լա՜վ գիտեմ,
Դու չես մարդացել,
Նույն մարդատյա՛ցն ես
Մնացել կյանքում,
Վաղ թե ուշ կգա՛
Պատիժը վերին…
Ինքդ էլ լավ գիտես,
Որ չկա՛ ներում…