#32 (948) 16.08.2012 – 22.08.2012
Արշալույս գյուղում ասեղ գցելու տեղ չկա։ Մահացել է Նազիկ մայրիկը։ Թաղման թափորը բազմամարդ է, անթիվ-անհամար։ Բարկ արեւը խումբ-խումբ կանգնած մարդկանց վերհուշ-պատմություններն է ամբարում-հավաքում, որ պահ տա դարերին։
Երբ պատերազմն սկսվեց, Նազիկ մայրը դուրս եկավ գյուղամեջ ու որոտաց. «Հա՛յ տղամարդիկ, դուրս եկեք կռվի, թե՛ վախենում եք թշնամուց՝ հայոց կանայք կզինվեն, դուրս կգան պայքարի»,- այսպես ասաց իր որդիներին, իր տոհմին, իր ազգակից հայերին. ձայնը տարածվեց Հայաստան աշխարհով մեկ…
2012-ի սկզբին զորքերում բռնկվեց ատիպիկ թոքաբորբ։ Այսինքն` դա սովորական, բոլորին քաջ հայտնի թոքաբորբը չէր։ Ատիպիկ թոքաբորբը ունի մահացության շատ բարձր աստիճան ամբողջ աշխարհում։ Ատիպիկ թոքաբորբը էապես տարբերվում է դասական թոքաբորբից բազմաթիվ բնութագրիչներով, և՛ նախանշաններով, և՛ ախտանիշներով, և՛ հայտնաբերման հնարավորություններով, և՛ բուժման ընթացքով, և՛ վերականգնման միջոցներով։
Վերջին ժամանակաշրջանում բուժհիմնարկների համար անվտանգության նորմերը հետևողականորեն խստացվում են:
Հիվանդանոցները, հոսպիտալները, պոլիկլինիկաները, որպես կանոն, խոշոր շենքեր են, ուր մշտապես հաճախում են շատ այցելուներ, և որոնցում գտնվում են մեծ թվով բուժվող հիվանդներ: Բուժհիմնարկների շենքերում տեղադրվում են թանկարժեք, բարդ համակարգեր ու բուժսարքավորումներ:
Երևանի կայազորային հոսպիտալի մաշկավեներական բաժանմունքի ավագ օրդինատոր, բ/ծ կապիտան ԱՐՓԻՆԵ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ այս համարում կխոսի պարազիտային (մակաբուծական) հիվանդություններից երկուսի՝ քոսի և ոջլոտության մասին։
Հայրենիքը սկսվում է սահմանից, որտեղ ապրում են պատվախնդիր, իրենց հող ու ջրի արժեքն իմացող մարդիկ, ովքեր անկախ ամեն դժվարությունից «մնում են հարազատ հողում, պայքարում, մաքառում, ապրում: Տավուշի մարզի Կոթի գյուղը շրջապատված է ադրբեջանական տարածքներով: Հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում գյուղը հազար ու մի փորձություն է տեսել, սակայն Կոթիի զավակները միշտ էլ կարողացել են արժանի հակահարված տալ հակառակորդի ոտնձգություններին: Սահմանամերձ այս բնակավայրում չես գտնի մի տուն, որ հարազատ-բարեկամ կորցրած չլինի:
Արցախյան ազատամարտի հերոս Մհեր Կիրակոսյանի տողերն են։
Արծվաշենը Մհեր Կիրակոսյանի ծնողների ծննդավայրն է։ Մհերը թեեւ ծնվել է Երեւանում, բայց մանկության տարիների մեծ մասն անցկացրել է Արծվաշենում։ Դպրոցն ավարտելուց հետո դիմում է զինկոմիսարիատ՝ խնդրելով զորակոչել բանակ։ Մերժում են։ Քննություններ է հանձնում, ընդունվում ֆիզկուլտինստիտուտ։ 1991 թվականին հերթական դիմումից հետո զորակոչվում է բանակ։ Այդ տարիներին սկսվում է նաեւ Մհերի հայրենի գյուղի՝ Արծվաշենի ինքնապաշտպանությունը։
Խաբեբաներ, ցավոք, մեր շրջապատում քիչ չեն։ Նրանց համար գոյություն չունի, ավաղ, ոչ մի սրբություն։ Շատ դեպքերի մասին կարելի է խոսել, երբ այդպիսիք մարդուց բնակարան են խլել, յուրացրել մարդկանց հալալ քրտինքով աշխատած գումարները, կեղծված փաստաթղթերով «բարեգործական» նպատակներով դրամ շորթել… Բայց որ օրը ցերեկով, քաղաքի կենտրոնում, հանգանակություն արվի… բանակի կարիքների համար, հավատացեք, վեր է սպասվածից։ Եվ ամեն անգամ զարմանում ես մարդկանց դյուրահավատության, մարդկային անտարբերության վրա։