#33 (949) 23.08.2012 – 29.08.2012
Որդիներս` Արսենն ու Դավիթը, ծառայում են հայոց ազգային բանակում, սահմանային զորամասերում: Մեր ընտանիքի համար պատիվ է, որ հայրենասեր, բարեխիղճ ու պարտաճանաչ զավակներ ենք ուղարկել ծառայության: Ես երջանիկ մայր եմ, որովհետեւ տղաներովս հպարտանալու եւ ուրախանալու շատ առիթներ եմ ունեցել, նրանց ծառայության ընթացքում շնորհակալական նամակներ եմ ստացել հրամանատարներից:
Ճանապարհին գնդապետ Դ. Միքայելյանը ասում է. «Լավ է, որ անցնենք այս թեւի բոլոր հենակետերով, ճիշտ է, ճանապարհը երկարում է, սակայն զինվորները շատ կուրախանան, կոգեւորվեն, մանավանդ որ իմանան «Հայ զինվոր» թերթից եք»։ Մեքենայի ձայնից արդեն կացարանի առջեւ կազմ ու պատրաստ շարվել են զինվորները։ Հենակետի ավագ, լեյտենանտ Արմեն Ալեքսանյանի զեկույցից հետո մտնում ենք կացարան։ Այն մաքուր է, կահավորված։ Հենակետի ավագը ներկայացնում-ծանոթացնում է տղաներին։
Ադրբեջանական բանակում մահերի թվի աճն անհանգստացրել է իշխող վերնախավին: «Ենի Մուսավաթ» թերթը գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանձնարարությամբ նրա ռազմական հարցերով խորհրդական Վահիդ Ալիեւը զրուցել է պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ եւ հանդիմանել նրան` բանակում առկա թերությունների համար: Աբիեւին ասվել է, որ ադրբեջանական բանակում զինծառայողների հաճախակի դարձած մահերը լուրջ վնաս են հասցնում քաղաքական իշխանության հեղինակությանը:
Տարիներ հետո, երբ ռումբերի դժոխային ոռնոցն ու մեռնող ընկերոջ հառաչը այլեւս չեն դառնա կեսգիշերային մղձավանջ, եւ պատերազմի պատկերները կմնան անցյալում, թողնելով բութ ցավ ու անվերջ նվացող սպի՝ սրտի, հոգու, թե ուղեղի մեջ, նա ժպիտով կհիշի անցյալն, ու ես չեմ կարողանա տարրալուծել նրա ժպիտի բաղադրությունը։ «Նրանք չգիտեին՝ ինչ է պատերազմը։ «Մարմնակրթական երիտասարդական միություն» կազմած 110 պատանիներից ոչ ոք չգիտեր, թե ինչ է զգում մարդը, երբ քայլում է մահվան հետ կողք-կողքի… երբ կյանքի ամեն վայրկյանը կարող է լինել վերջինը…
Երազում իբրեւ ես գտնվում եմ մի հարթ, կանաչ տարածության մեջ։ Դաշտավայրի միջով հոսում էր լայնահուն, առատահոս մի գետ, որի ջրերը, սակայն, սեւ-սեւ էին, պղտոր, գիշերվա մթության նման։ Իբր այդ գետի ափին մի բա՜րձր-բարձր աշտարակ էր կանգնած, որտեղ հերթով, հատ-հատ բարձրանում էին ջոկատի տղաներն ու ջրացատկորդների նման նետվում գետի էդ մութ ջրերի մեջ։
Օլիվեր Կրոմվելը (1599□1658) պատմական նշանավոր դեմք է։ Գլխավորելով 17□րդ դարի Անգլիական բուրժուական հեղափոխությունը եւ 1653□ին իր ձեռքը վերցնելով երկրի իշխանությունը, նա խորը հետք թողեց Անգլիայի եւ համաշխարհային պատմության ողջ ընթացքի վրա։
Կրոմվելն իր հետքն ունի նաեւ հայ-անգլիական առնչություններում։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այն տեղեկությանը, որ վաղուց ի վեր շրջանառվում է պատմական գրականության մեջ՝ տեղի տալով ամենատարբեր մեկնաբանությունների։
Այս համարից տպագրում ենք «Տիգրան Մեծ» աշխարհազորային ջոկատի հրամանատար, ազատամարտի վետերանների միության փոխնախագահ, «Տիգրան Մեծ» ռազմակրթական վարժարանի պետ, պահեստազորի գնդապետ Կորյուն Ղումաշյանի օրագրային գրառումներից փոքրիկ պատառիկներ, որոնք, հեղինակի բնորոշմամբ, իր կյանքի ամենից կարեւոր հատվածի վավերագրությունն են։