#34 (950) 30.08.2012 – 05.09.2012
Օգոստոսի 26-ն էր` արեւային եւ խոստումնալից օր: Հանդիպման վայրում կանգնած էին պաշտպանության նախարարության երկու ավտոբուսներ եւ սպասում էին ուղեւորներին, որպեսզի ճանապարհ ընկնեն առողջարանային քաղաք Ջերմուկ: Նախաձեռնությունը «Կարոտի կանչ» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Սարգսյանինն էր:
Մայիսն իրավացիորեն համարում ենք մեր հաղթանակների ամիսը։ 1918թ. մայիսին Սարդարապատի, Բաշ-Ապարանի. Ղարաքիլիսայի հերոսամարտերի շնորհիվ մեր ժողովուրդը արժանի հակահարված տվեց թվաքանակով ու զենքով գերազանցող թուրքական կանոնավոր բանակին ու վերականգնեց դարեր առաջ կորցրած պետականությունը…
Ազատագրված հողի բույրն ու համը, գույնն ու ձայնը եւ վերջապես կարոտը զգալու համար պետք է ազատագրելուց հետո մի գիշեր քնես այդտեղ, լինի բնակավայր, թե ամայի տարածք,- խորհում էր Ալֆրեդ Ներսիսյանը՝ Աֆոն։- Այդ զգացողությունը ես ունեցա Նյուվադիի գրավումից հետո։ Փոքրիկ մի բլրակին մի տուն կար, որտեղ էլ գիշերն անցկացրինք գեներալ Գեգեի (Գրիգոր Գրիգորյան) հետ, որը լսելով, որ մեր ջոկատը պետք է իրականացնի Նյուվադիի ազատագրումը՝ սար ու ձորերով, արնոտած ոտքերով եկել-հասել էր մեզ։
Տպագրում ենք «Տիգրան Մեծ» աշխարհազորային ջոկատի հրամանատար, ազատամարտի վետերանների միության փոխնախագահ, «Տիգրան Մեծ» ռազմակրթական վարժարանի պետ, պահեստազորի գնդապետ Կորյուն Ղումաշյանի օրագրային գրառումներից փոքրիկ պատառիկներ, որոնք, հեղինակի բնորոշմամբ, իր կյանքի ամենից կարեւոր հատվածի վավերագրությունն են։
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրության համաձայն, զինվորական կարգապահությունը յուրաքանչյուր զինծառայողի կողմից ՀՀ Սահմանադրությամբ, կարգապահական կանոնադրության, ՀՀ այլ օրենքներով, զինված ուժերում գործող կանոնագրքերով, ինչպես նաև հրամանատարների` իրենց լիազորությունների շրջանակներում տված հրամաններով uահմանված պարտականությունների և կարգուկանոնի խuտիվ ու ճշգրիտ պահպանումն է: