Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#36 (952) 13.09.2012 – 19.09.2012

Հրադադարը նոր-նոր էր հաստատվել, սակայն սահմանային հատվածներում դեռ լինում էին կրակոցներ, պայթում ականներ։ Հրամանատարները առավել ջանք ու եռանդ, խստապահանջություն պետք է դրսևորեն, որովհետև առավել դժվար է, երբ խաղաղ պայմաններում զինվոր է զոհվում։

ՀԱՄԱԼՐՈՒՄ

Սկսվեց նոր ուսումնական տարին: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը համալրվեց քննաշրջանի ընթացքում բարձր ցուցանիշներ արձանագրած, առողջ եւ նպատակասլաց երիտասարդներով: Այդ առիթով զրուցեցինք նրանցից մի քանիսի հետ:

Երկրաշարժի ժամանակ հողը զգալիորեն ցնցվում է բավական ժամանակ, հնարավոր է՝ ընդամենը մի քանի վայրկյան, իսկ ուժեղ երկրաշարժի դեպքում` մինչև մի քանի րոպե: Ցնցումները կարող են վախեցնել, սակայն անհրաժեշտ է սպասել դրանց ավարտին: Երկրաշարժի ժամանակ երկայնական ալիքներն ավելի արագ են տարածվում, իսկ ընդլայնական ալիքները տեղ են հասնում որոշ ուշացումով: Վերապրողները վերջիններն ընկալում են որպես երկու տարբեր հարվածներ, որոնց միջև ընկած ժամանակը մի քանի վայրկյան է: Ավերածությունները սովորաբար պայմանավորված են ընդլայնական ալիքներով, հետևապես որոշ ուշացումով են սկսվում:

Գալուստը նորից սկսեց.
-Բեղավորը վախեցավ, չվերցրեց մեր հողերը, մեկ հարված էր պետք, եւ ամեն ինչ իր տեղը կընկներ, ինչպես ճիշտ գամված պայտը։
Հետո հախուռն շարունակեց.
-Ճարպիկ է Արսենը, շնորհքով, գայլի հետ ուտում է, տիրոջ հետ՝ լաց լինում։ Իսկ դու՝ անընդհատ կարգ ու կանոն։ Գերմանացին էլ էր շատ մաքրասեր ու կարգապահ, ամեն տեղ «Ordnung uberalles», ինչ շահեց, հո՛ պարտվեց, հո՛ գերմանացի գերիները մեր փողոցներն են սալարկում, Սեւանի կասկադի թունելները փորում։

Զինծառայողների իրավական դաստիարակությունը զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ տարվող իրավական միջոցառումների կարևոր տեսակներից է: Հանդիսանալով զինծառայողների հետ տարվող դաստիարակչական աշխատանքների տարատեսակ, այն միաժամանակ ունի իր առանձնահատկությունները: Իրավական դաստիարակությունը նպատակաուղղված է զինծառայողների մոտ ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրենց իրավունքների ու պարտականությունների իմացության աստիճանի բարձրացմանը, իրավագիտակցության խորացմանը, իրավական մշակույթի ձևավորմանը և հնարավոր իրավախախտումների կանխարգելմանը:

Գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ մայոր Դ. Խաչատրյանը մշտապես խորհուրդներ է տալիս քանդակագործ զինվորին:

Շարքային Արթուր Գալստյանը մարտական հերթապահություն իրականացնող գումարտակի լավագույն զինվորներից է: Նա ծառայությունից հետո անմոռաց շատ հուշեր կունենա՝ կապված իր ծառայության հետ։ Գնդացրորդ զինվորը նաեւ քանդակագործ փորագրող է։ Հետաքրքիր զրուցակից է՝ մի քիչ ամոթխած։ Պատմում է իր մանկությունից, ծնողներից, եղբորից։

ԱԴՐԲԵՋԱՆԻ «ԻՆՔՆԱԹԻՌԱՅԻՆ» ՀԻՍՏԵՐԻԱՆ

Անկասկած, վերջին երկու տարիներին Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների, փորձագետների և ԶԼՄ-ների կողմից քննարկվող հիմնական թեմաներից մեկը Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման հարցն է: Այդ ընթացքում պաշտոնական Բաքուն Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման վերաբերյալ աշխարհով մեկ աղմուկ բարձրացնելու հետ միաժամանակ հասցրել է հայկական կողմին մի շարք սպառնալիքներ ներկայացնել` ընդհուպ մինչև օդանավակայանի կողմից սպասարկվելիք ինքնաթիռների ոչնչացումը: