Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#37 (953) 20.09.2012 – 26.09.2012

«Плечом к плечу»` այսպես է կոչվում զինվորական նոր երգը, որի հեղինակն է երգահան Անատոլի Կուտեպովը: Երգը նվիրված է Արագ արձագանքման հավաքական ուժերի` Հայաստանում կայանալիք զորավարժությունների մասնակից պետություններին: Երգը համերգային ծրագրերի ժամանակ կկատարի ՀՀ ՊՆ Սպայի տան «Զորական» համույթը Արամ Գալստյանի ղեկավարությամբ:

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀԵՐՈՍԸ. ԳԵՆԵՐԱԼ ՄՈՎՍԵՍ ՍԻԼԻԿՅԱՆ

«Կյանքս` հայրենիքիս, հոգիս` Աստծուն, պատիվս` ոչ մեկին»,-գեներալ Մովսես Սիլիկյանը հաճախ էր կրկնում սպայական այս վաղեմի ասացվածքը, որը դարձավ նրա կյանքի անբեկանելի ուղենիշը: Հավատարիմ մնալով այս խոսքին` նա երբեք չարատավորեց հայոց բանակի սպայի անբասիր պատիվը: Գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանի ծննդյան 150-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 14-ին «Սարդարապատ» հուշահամալիրում տեղի ունեցավ «Մովսես Սիլիկյան զորավարը» խորագրով գիտաժողով:

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ

«Ազատությունը և անկախությունը լոկ գեղեցիկ խոսքեր չեն, գործնականորեն կենսական ու անհրաժեշտ են Մարդու, Հայ մարդու, հանրության ու ազգի համար»: Այս խոսքերը պատկանում են հայ ազատագրական շարժման ռահվիրաներից Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանին:

ԲԱԶՄԱՏՈՒՍԻ ԴՊՐՈՑԸ

Հակարի գետի ձախափնյա սարահարթի վրա է Քաշաթաղի շրջանի Բազմատուս գյուղը: Մինչև տարածքի հայաթափումը՝ գյուղի մոտակայքում եկեղեցի է եղել. սակայն քոչվորներն ավերել են այն. շինության ավերակը պահպանվել է գյուղից դեպի արևելք՝ անտառի մեջ: Ադրբեջանի կազմում գտնվելու տարիներին գյուղն անվանափոխվել էր Ախունդով: Գտնվում է շրջկենտրոն Բերձորից մոտ 20 կմ հյուսիս. մտնում է Գանձայի գյուղական համայնքի կազմի մեջ: Չնայած գյուղը գոյություն ունի շրջանի ստեղծման առաջին օրերից՝ սկզբում առանձին համայնքի կարգավիճակով, սակայն ինչ-ինչ պատճառներով մնաց փոքր ու աննշան:

ՌԱԶՄԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Պաշտպանական համակարգի բարեփոխումների և զարգացման ծրագրում ռազմաարդյունաբերության զարգացումը ունի իր կարեւորագույն տեղը։ «ՀՀ ռազմաարդյունաբերության բարեփոխումների եւ զարգացման հայեցակարգը» եւ դրանից բխող միջոցառումների ծրագիրը ռազմաարդյունաբերական համալիրի գործունեությունը համակարգելու եւ ռազմաարդյունաբերության զարգացման շարունակականությունը ապահովելու հիմնավոր նախադրյալ է։ Այս երկու փաստաթղթերը ենթադրում են ռազմաարդյունաբերության զարգացման պետական ծրագիր եւ համակարգի գործունեությունը կանոնակարգելու միտումներ՝ սկսած նորմատիվ տեխնիկական եւ նորմատիվ իրավական փաստաթղթերի բազայի ստեղծումից մինչեւ ԶՈւ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիրը քննարկող և հաստատող հանձնաժողովի կանոնադրության մշակում։

ԻՇԽԱՆԱՍԱՐԻ ԹԱԳՆ ՈՒ ՈՐՈՏԱՆԻ ՀԱՌԱՉԸ

Աղուտնի գյուղով անցնելիս Հրանտ հայրիկը ասում է. «Այս գյուղում ադրբեջանցիներ էին ապրում։ Միայն այս գյուղի դպրոցի աշակերտները ավելի շատ էին, քան մեր մի քանի գյուղերի աշակերտները միասին վերցրած»։
Հրանտ հայրիկը 40 տարի գյուղի դպրոցում հայոց լեզու եւ գրականություն է դասավանդել։
Տարիներ առաջ մի ամսագրում կարդացել եմ, որ Անգլիայում կանայք 15 տարի մանկավարժությամբ զբաղվելուց հետո անցնում են թոշակի։ Գտնում են, որ արդեն դժվար է լինում նոր բան տալ, ուսուցանել աշակերտներին։ Ասենք՝ մի 25 տարի էլ թող սահմանված լինի տղամարդկանց համար։

-Տոնավաճառներից մեկում հանդիպեցի իմ ջոկատի ազատամարտիկ, քաջարի մարտիկին, որն զբաղվում էր բեռնակրությամբ,- վերհիշում է հրամանատարը,- ինձ տեսնելով՝ նախկինի պես ընդառաջ եկավ, որ բարևի։ Սակայն, երբ ուզում էինք բարևել-ողջագուրվել, իմ զինվորը մի պահ տատանվեց, կանգ առավ և մրոտած, ճաքած ու կոշտացած ձեռքերը ամաչելով սկսեց քսել շորերին, ասես ուզում էր թաքցնել։