Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#37 (953) 20.09.2012 – 26.09.2012

-1992 թվականի մարտ ամիսն էր։ Ջոկատի տղաներով գտնվում էինք Շահումյանի շրջանի Ղարաչինար գյուղի պաշտպանական դիրքերում։ Մարտի 21-ը իմ ծննդյան օրն է, ու տղաներով որոշեցինք նշել այդ օրը,- վերհիշում է Հմայակ Զաքարյանը։ -Ամսի 20-ին, երբ մարտը դադարեց, սկսեցինք պատրաստություն տեսնել։ Հյուրասեր գյուղացիները, երբ իմացան, որ հաջորդ օրը իմ ծնունդն է՝ օգնեցին ինչով կարող էին։ Ինչ հնարավոր էր, պատրաստեցինք ու սպասեցինք հաջորդ օրվա լուսաբացին։ Կեսգիշերն անց էր, երբ պառկեցինք քնելու։ Նոր-նոր աչքներս կպել էր։

Զույգ եղբայրներ ենք, եղբորս անվանակոչել են հայրական պապիս անունով՝ Աղաբեկ, ինձ՝ մայրական պապիս՝ Հմայակ։ Հայրական պապս մշեցի է եղել, իմ անվանակից պապս՝ Հմայակը, գաղթել է Ղարսի Սթար գյուղից։ Իմ հիշողություններում պահպանվել է Հմայակ պապիս կերպարը, պատմությունները։ Երևի իր իմացության, իր իմաստուն խորհուրդների համար էին մարդիկ նրան Տացու պապ ասում։ Երկար, փարթամ բեղեր ուներ։ Նստում էր Հայկաշենի իր տան պատշգամբում ու հայացքը իր ծննդավայրի կողմը՝ երգում էր։ Երգում էր տխուր ու հուզական, հայրենասիրական երգեր։ Եղել էր Մազմանովի զինվորը։

ԶԵՆՔՆ ԱՄՈՒՐ ԳՐԿԱԾ...

Հայաստանի քսանամյա հանրապետության առաջին զինվորներից էր Վարդան Հովհաննիսյանը` մի պատանի, որ վճռել էր իր ճակատագիրը տնօրինել հասուն տղամարդուն վայել:
Սեպտեմբերի 11-ը զոհված ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյանի հիշատակի 20-րդ տարելիցի օրն էր: Վարդանի մարտական ընկերներն ու հարազատները, պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, աշակերտներ Երեւանի թիվ 142 միջնակարգ դպրոցից, որտեղ սովորել եւ գերազանցությամբ ուսումը ավարտել էր ազատամարտիկը, ուսանողներ այցելեցին Եռաբլուր պանթեոն` հարգելու Վարդանի եւ նրա զոհված մարտական ընկերների հիշատակը:

ՄՈՐՄՈՔ ԵՎ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

-Իմ ձեռքերի վրա է հանգել, իմ աչքերի առաջ,- փոքր-ինչ հուզված՝ պատմում է կրտսեր եղբայրը՝ պահեստազորի փոխգնդապետ Վլադիմիր Գասպարյանը։ -Արկի հուժկու հարվածից ստացած վերքը խորն էր, մահացու։ Բեկորները խոցել, բզկտել էին ողջ մարմինը, ու նա վայրկյանների ընթացքում ավանդեց հոգին՝ առանց գեթ մի րոպե գիտակցության գալու, առանց բառ անգամ արտասանելու…Է՜հ, ի՞նչ ասեմ…

Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարեւորն է, որովհետեւ նվիրված է գերությունից Խաչի վերադարձի եւ փառաբանության հիշատակին:
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը, այս տարի` սեպտեմբերի 16-ին:
Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի եւ Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

Սելավ (ցեխային կամ ցեխաքարային հոսք) – կարճատև ավերիչ ջրհոսք, որը հագեցած է ցեխաքարային նյութով:
Սելավային հոսքերը Հայաստանի Հանրապետության տարածքում առաջանում են կարճատև տեղատարափ անձրևներից հետո, էրոզացված լանջերի մեծ թեքություն ունեցող, մեծ մասամբ մինչև 100 քառ. կմ ջրհավաք ավազան ունեցող գետակների հուներում:
Սովորաբար սելավ առաջացնող անձրևների օրական քանակությունը տատանվում է 40-75 մմ-ի սահմաններում, առանձին դեպքում այն հասնում է 120 մմ-ի (Տաշիր, Կապան):
1997թ. հունիսի 22□ին Գորիսում մեկ ժամում տեղաց 71,4 մմ անձրև, որն իր ուժգնությամբ գերազանցեց նույնիսկ 1970թ. օգոստոսի 14-ի Ալավերդու աղետաբեր սելավների ուժգնությունը` 1 ժամում 60 մմ:

ԻՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՈՏՔԸ

Ահա և ինձ էլ բարերարություն արեցին։ Գրասենյակ ներկայանալու հրավերով բացիկ ստացա ու գնացի։ Գրասենյակում բոլորը շատ սիրալիր էին հետս։ Պաշտոնյան քարտարանից հանեց քարտս ու ասաց «հը՜մ»։ Ես էլ ասացի «հը՜մ»։
-Ո՞ր ոտքդ է,- հարցրեց պաշտոնյան։
-Աջը։
-Ամբողջովի՞ն։
-Ամբողջովի՛ն։