#38 (954) 27.09.2012 – 3.10.2012
Երեւանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Ազգային գաղափարախոսությունը տեղեկատվական անվտանգության համատեքստում» խորագրով գիտաժողով, որը նվիրված էր ՀՀ անկախության 21-ամյակին: Գիտաժողովը կազմակերպել էր ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը եւ ««ArmSEC» գիտակրթական կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Գիտաժողովի կազմակերպման ու անցկացման աշխատանքներին ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունը: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ողջունեց ներկաներին ու կարեւորեց նմանաբնույթ հանդիպումները:
Այս տարի լրանում է Հայաստանի առաջին Հանրապետության խոշոր ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանի ծննդյան 150-ամյակը: Հոբելյանի կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` պաշտպանության նախարար Ս. Օհանյանի գլխավորությամբ, և հաստատվել է միջոցառումների պլան: Համաձայն պլանի` ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կրակային պատրաստության ամբիոններից մեկը անվանակոչվել է Մ. Սիլիկյանի անունով: Այս առիթով 2012 թվականի սեպտեմբերի 24-ին Ռազմական ինստիտուտում կազմակերպվել է միջոցառում, որին ներկա էր ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ, ՔՀԾ երկրորդ դասի պետական խորհրդական Ֆելիքս Պողոսյանը: Միջոցառմանը մասնակցում էին Ռազմական ինստիտուտի ղեկավար կազմը, սպաներ, կուրսանտներ:
Սեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համազորային զորավարժարանում տեղի ունեցավ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության երկրորդ՝ եզրափակիչ փուլը։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գոհ է «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունների նախապատրաստական աշխատանքից, կազմակերպումից, եւ ամենակարեւորը` հայ զինծառայողների գործողություններից:
Սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ մարտավարական դաշտում մեր զինվորները համատեղ լուծել են ռազմաուսումնական խնդիրներ, ցույց են տվել բարձր պատրաստվածություն, միասնականություն եւ մարտական ընկերության ամենաբարձր մակարդակ:
«Փոխգործակցություն-2012» զորավարժությանը քաղաքական գնահատականներ են տվել ռազմական փորձագետներն ու քաղաքագետները: Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության` (ՀԱՊԿ) Հայաստանում անցկացվող համատեղ զորավարժությունն իր ռազմաքաղաքական ուղղակի նշանակությունից բացի, նաև Ադրբեջանին ուղղված հստակ ուղերձ է այն մասին, որ ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի համար Հայաստանը իբրև գործընկեր կենսական նշանակություն ունի: «Այս զորավարժությունները կարևոր են թե՛ Հայաստանի և թե՛ Ռուսաստանի համար: Հայաստանի համար սա այն ուղին է, որով կարող ենք ուղերձ հղել Ադրբեջանին, որ եթե այդ երկիրը պատերազմ սկսի, կպարտվի: Սա հիշեցում է այն մասին, որ Հայաստանը տարածաշրջանի ամենաուժեղ պետությունն է»,- ընդգծել է Ռ.Կիրակոսյանը:
ՀՀ Ազգային ժողովում սեպտեմբերի 18-ին կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովների անդամների եւ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների մասնակցությամբ համատեղ նիստը: Նիստի ընթացքում «ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական համագործակցության համընդհանուր և տարածաշրջանային անվտանգության ապահովման ներկա իրավիճակն ու հեռանկարները» թեմայով ելույթ ունեցավ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ով կարեւորել է անդամ պետությունների միջեւ ռազմական համագործակցության ուժեղացման անհրաժեշտությունը:
Օրերս ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչության «Զինուժ» հեռուստածրագրի «Գորդյան հանգույց» հաղորդաշարի հեղինակներից ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանին տված հարցազրույցում ներկայացրել է առաջնագծում զինծառայության անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքները, խոսել պաշտպանության բանակի սպառազինության և մարտական հնարավորությունների մասին: Նա մասնավորապես ասել է.