#40 (956) 11.10.2012 – 17.10.2012
Գնդապետ Մ.Աբրահամյանի հրամանատարությամբ գործող զորամասի անձնակազմը ներգրավված է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններում: Զորավարժության անվանումն է «ՀՀ ԶՈՒ հետ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների կազմակերպում և անցկացում»։
ՀՀ պաշտպանական բարեփոխումներով նախատեսված ԶՈՒ մարտունակության և մարտական պատրաստության մակարդակի բարձրացման առաջին երաշխիքը կարգապահությունն է, և այդ ասպարեզում նկատվում է էական առաջընթաց։ Իրավագիտակցության բարձրացումը (սեփական իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության գիտակցումը) նույնպես խթանեց զինծառայության անվտանգությունը։ Զորանոցաշինությունը և զինվորների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը 2008-2012թթ. փուլի էական ձեռքբերումներից էր։
Ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել լրագրողական համայնքը Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, ինչպե՞ս է դիմագրավելու նոր մարտահրավերներին: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Լրագրողների 6-րդ համահայկական համաժողովում, որը մեկնարկեց հոկտեմբերի 4-ին Երեւանում, աշխարհի տարբեր երկրների 89 թերթերի, գործակալությունների, հեռուստաընկերությունների և ռադիոկայանների հայազգի ներկայացուցիչները քննարկեցին հենց այս հարցերը:
Փոխգնդապետ Ջոն Պապյանը իրեն շիտակ մարդ է համարում, մարդ, որը չի ճկվում ժամանակների քամուց, չի ծալվում, չի կոտրվում… Խոսում է երիտասարդական ավյունով, բարձրաձայն, վստահ։ Ծառայակից ընկերները, սակայն, նրան ամենից շատ գնահատում են գործին անմնացորդ նվիրված լինելու, ընդհանուր շահը սեփականից բարձր դասելու համար։
20-րդ դարի սկզբում ռադիոտեխնիկական սարքեր թողարկող ընկերությունները կատաղի պայքար էին մղում առևտրական նավատորմում գերիշխելու համար։ «Մարկոնի» անգլո-իտալական բաժնետիրական ընկերությունը երկու երկրների կառավարություններին էլ պարտադրել էր իր կողմից թողարկվող ընդունիչ-հաղորդիչ սարքավորումները։ Ընդ որում՝ ընկերությունը խստորեն արգելել էր իր ռադիոհեռագրիչներին կապի մեջ մտնել այն նավերի հետ, որոնց վրա տեղադրված էին ուրիշ ընկերությունների նմանատիպ սարքավորումներ։ Նույնիսկ այն դեպքում, եթե աղետի ենթարկված նավերը շտապ օգնություն կխնդրեին։
Սա հայկական բանակի I համաբանակային զորավարժությունն էր, որը հնարավորություն տվեց ստուգելու կցագրված պահեստազորայինների զորահավաքային պատրաստականությունը։ Վերջիններս հնարավորություն ունեցան շփվելու զենքի հետ, վերհիշելու իրենց մասնագիտական գիտելիքները… Այս զորավարժություններն ունեին նաև բարոյահոգեբանական ենթատեքստ. այն մեկ անգամ ևս հիշեցրին ժողովրդին հնարավոր մարտահրավերներին դիմակայելու և հայրենիքի պաշտպանության պարտքի մասին։
Ես չորս զավակ ունեմ՝ երեք աղջիկ և մեկ տղա։ Փոքրը տղաս է՝ Միքայել Հաջիևը, որն այժմ ծառայում է բանակում։ Զորամասից շնորհակալագիր ենք ստացել՝ «Ձեր որդին աչքի է ընկնում ազնվությամբ, բացառիկ կարգապահությամբ, կամքի ուժով։ Դուք իրավամբ կարող եք հպարտանալ ձեր զավակով»։ Ծնողի համար չկա ավելի մեծ հպարտություն, քան իր զավակին ուղղված գովասանքը։