#42 (958) 25.10.2012 – 31.10.2012
Դ-30 հրետանային դիվիզիոնի հրամանատար մայոր Վահագն Խաչատրյանին հանդիպեցի վերջին օրերին անցկացված զորավարժությունից անմիջապես հետո: Ուրախ էր, բարձր տրամադրությամբ: Հոգնածության ոչ մի հետք: Նույն ոգևորությունն էր տիրում ողջ դիվիզիոնում: Աշնանային արևոտ, գեղեցիկ առավոտյան զորամասի հրապարակում շարված էր անձնակազմը` տողանի: Անմիջական զրույցը հրամանատարի, դիվիզիոնի շտաբի պետ մայոր Արմեն Հակոբյանի և ԱՀՏԱ գծով տեղակալ մայոր Արթուր Մարտիրոսյանի հետ ծավալվեց նույն բարձր տրամադրությամբ` ասես հակառակորդի դեմ հերթական հաղթանակի օրը շարունակվում էր… Ինձ, իհարկե, հայտնի էր գաղտնիքը, որի համար էլ գտնվում էի այդտեղ. դիվիզիոնը զորավարժությունների ժամանակ դրսևորել էր մարտական բարձր պատրաստականություն, արժանացել զորամիավորման հրամանատարի գովասանքին, չէր գրանցվել կանոնների խախտման, անզգուշության որևէ դեպք և, ինչպես իրենք են արտահայտվում` փառք Աստծո, անձնակազմից ոչ մեկի մատը փուշ չի մտել…
Փոխգնդապետ Կարեն Իշխանյանի հրամանատարությամբ գործող զորամասը, կամ ինչպես ընդունված է ասել՝ առաջնային պաշտպանականը, ԼՂՀ զինված ուժերի փառաբանված, հարուստ պատմություն ունեցող զորամասերից է։ Կազմավորվելով պատերազմի ընթացքում՝ այն մինչ օրս հաջողությամբ է իրականացնում իր առջև դրված մարտական խնդիրները։
Վերադաս հրամանատարությունը գտնում է, որ երիտասարդ հրամանատար փոխգնդապետ Կ. Իշխանյանին հաջողվել է ընթացիկ ուսումնական տարում բարելավել ցուցանիշները հատկապես մարտական հերթապահության կազմակերպման, հրամանատարական պատրաստության հարցերում։
Փոխգնդապետ Գ.Կարապետյանի և վաշտի հրամանատար, առաջնագծի հատվածի պատասխանատու կապիտան Ռ. Ստեփանյանի հետ այցելեցինք մի քանի հենակետեր, շրջեցինք խրամատներով, զրուցեցինք մարտական առաջադրանքներ կատարող զինծառայողների հետ, հանգամանորեն ծանոթացանք վերջին մեկ տարում կատարված ինժեներական աշխատանքներին։ Կացարանները լուսավոր են և հարմարավետ՝ կենցաղի կազմակերպման և մարտական խնդիրների կատարման տեսանկյունից։ Ակնհայտ է, որ արվում է առավելագույնը՝ հեռավոր մարտական հենակետերում ծառայող զինվորների կենցաղային պայմանները տարեցտարի բարելավելու ուղղությամբ։
Ռազմական գործը պահանջում է ամենօրյա ուսուցում, կրկնություն, ինչպես հայտնի ասացվածքն է ասում՝ շատ քրտինք, քիչ՝ արյուն։ Մասնագիտական առարկաներից, ինչպես նաև հրաձգությունից, շարային, ֆիզիկական, հասարակական-պետական պատրաստությունից անընդհատ պետք է պարապմունքներ անցկացվեն, ինչը անչափ կարևոր է։ Մենք զորամասերում ավելացրել ենք ազատ արձակումների քանակը, մանավանդ հերթապահությունից վերադարձողների համար։ Հանգստանալու, ուժերը վերականգնելու լավ միջոց են նաև մարզական-մշակութային միջոցառումները։
Բանակում կապիտալ շինարարությունը անընդհատ գործընթաց է, այն շարունակվում է մեծ տեմպերով, մենք անվերջ կառուցում ու նորոգում ենք։ Աշխատանքները ունենալու են առավել մեծ ընդգրկում, եւ տարեցտարի մենք արձանագրելու ենք նոր որակ՝ կապված զորքերի բնակավորման եւ կոմունալ-կենցաղային պայմանների հետ։
Հոկտեմբերի 17-ին Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքի մերձակայքում գտնվող «Իլիյսկսի» զորավարժարանում ավարտվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Անխախտ եղբայրություն-2012» պայմանական անվանվամբ առաջին համատեղ խաղաղապահ զորավարժությունը:
2011թ. մայիսի 8-ին N զորամասի հրամանատարության կողմից հրաման էր արձակվել ժամը 10-ին գնդի շարահրապարակում զորամասի ողջ անձնակազմով շարային ստուգատես անցկացնելու մասին։ Նույն օրը ժամը 08-ի մատույցներում հրաձգային գումարտակի ականանետային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Գաբրիել Աղաջանյանը, ի կատարումն նշված հրամանի, իր ենթակայությամբ գործող ականանետային, հակատանկային և կապի դասակների անձնակազմերին հրաման է տվել շարվել՝ շարքով շարահրապարակ գնալու համար։ Դասակների անձնակազմերը՝ բացառությամբ կապի դասակի ժամկետային զինծառայող, շարքային Արարատ Խաչիկյանի, շարվել են։