#44 (960) 8.11.2012 – 14.11.2012
Ազատամարտիկ Կարեն Առաքելյանը՝ «Լյոտչիկ Կարենը», մանկության տարիներին երազում էր նավաստի դառնալ, սակայն ծնողները դեմ էին։ «Ուրեմն՝ օդաչու եմ դառնալու»,- որոշեց, և վաստակավոր էներգետիկ հայրն ու ինժեներ մայրը իրենց որդու այս որոշմանը դեմ չեղան, պարզապես խորհուրդ տվեցին ընդունվել Կիևի քաղաքացիական ավիացիայի ինժեներների ինստիտուտ։ Կարենը ձեռք բերեց բորտ-ինժեների մասնագիտություն։ Հիմա ժպիտով է հիշում այն պահը, երբ առաջին անգամ ինքնաթիռի օդաչուի խցիկում տեսավ հազար ու մի տեսակ ու հազարերանգ կոճակներն ու մի պահ ո՜նց վարանեց։ Հետո՞. հետո արդեն աչքերը փակ էլ գիտեր՝ որը որտեղ է և ինչի համար։
Հակոբ պապն արդեն իննսունն անցել, իսկ հարյուրն էլ ծալելով թևատակի`Նարեկացու ողբերգության մեջ, ամեն առավոտ ճանապարհելով ծոռներին`Գևորգին ու Անդրանիկին, պատվիրում էր.
-Տեսե՛ք, բալե՛քս, ֆրանս ու բան չգիտեմ… մեռնիմ ձզի, էն տետրի միջի գրածս լավ սովորած կգաք…
Իսկ գրածը հայոց այբուբենն էր`ամեն տառի կողքը նշված պապի` Արևմտյան Հայաստանի ավեր գյուղի ու թափված երակների անուններով: Այս արյունաուժ այբուբենը Ա-ից էր սկսվում, որն իր մանկության` սարերի հովին վազող ընկերոջ անվան առաջին տառն էր:
-Թշնամին խուճապահար նահանջում էր։ Եկել, դեմ էր առել Արաքսին, սակայն այս անգամ «Արազը ծովը, Արազը ելման» չէր, ու թշնամին ծանծաղուտով անցնում էր մյուս ափը, անցնում էր Պարսկաստանի սահմանը։ Մեր պատմական Կովսական գավառում էինք (Հորադիզ) ու այդտեղից էլ դուրս էինք եկել հասել Արաքսի ափը։ Մեր գյուղը՝ Փոքր Վեդին, գտնվում է Մայր գետի ափին, ու ես հաճախ եմ հեռվից նայել, տեսել գետի գարնանային վարարումները, սակայն հայտնի է, որ խորհրդային ժամանակներում դժվար էր մոտենալ գետին, չէր թույլատրվում։ Ու հիմա Արաքսի կարոտով լցված իմ հոգին միայն բանաստեղծություններում, երգերում ամեն հայի գերող գետի ափին է։ Թշնամին անցել է գետն ու փախել-անէացել է։ Կռանում-լվացվում եմ Արաքսի ջրերով, որն այնքա՜ն նման է հոգևոր մկրտությանը։ Հոգիս ցնծում է, ու երգում եմ.
Սիրում եմ զրուցել մարդկանց հետ։ Երբ ինձ հարցնում են՝ ի՞նչ գործ ես անում (ի՞նչ մասնագիտություն ունես), երբեմն կատակով պատասխանում եմ՝ զրուցում եմ։ Ամեն մարդ մի չգրված վեպ է, մարդկային կյանքի մի պատմություն։ Ու ես սիրում եմ լսել մարդկանց, նրանց խոհերն ու մտորումները, կարդալ նրանց կյանքի չգրված վեպը։ Օրեր առաջ ծանոթներից մեկը ինձ հանձնեց Ազատ Հարությունյանի բանաստեղծությունների ձեռագիր տետրը, ասաց՝ հայրենիքի, բանակի ու անկախության մասին է գրում։ Եվ ահա Ազատ Հարությունյանն իմ աշխատասենյակում է։ 70-ին մոտ տղամարդ է, եկել է թոռնիկի հետ։ Ես նրա հետ հարցազրույց անելու, առավել ևս՝ այդ զրույցը թերթում հրապարակելու մտադրություն չունեի։ Բայց նաև չէի կարող 45 տարվա մանկավարժի հետ զրուցելու առիթը բաց թողնել։ Ու մեր միջև ծայր է առնում այսպիսի զրույց։
Վահան գյուղից դուրս է գալիս ճանապարհը ու գնում դեպի դիրքեր։ Ասֆալտապատ ճանապարհը տեղ-տեղ արդեն նման է կարկատած շորի։ Այն հիշեցնում է անցած-գնացած օրերի մասին։ Այս ճանապարհն է Վահան գյուղը կապել Արծվաշենին։ Հասնելով դիրքեր՝ ճանապարհը ճյուղավորվում է աջ և ձախ ձգված դիրքերի ուղղությամբ, իսկ մայր ճանապարհը ոլոր-մոլոր մեկ ձորն է իջնում, մեկ թեքվում-բարձրանում սարալանջերով ու թելի նման գնում-փաթաթվում իր կծիկին։ Մտնում է Արծվաշեն ու մոլորվում երբեմնի ճոխ ու ծաղկուն գյուղի փողոցներում, ամայի, ավերակ տներում։ Ավերակ, սակայն իշխող, վեհ ու հպարտ կանգնած է ադրբեջանական այն 20-ից ավելի բնակավայրերի մեջ։
Վերջերս գրողների տան դահլիճում նշվեց բանաստեղծ, հրապարակախոս, ռազմական պատմաբան, Հայաստանում թանգարանային գործի նվիրյալ Սասուն Գրիգորյանի ծննդյան 75 և գրական գործունեության 55-ամյա հոբելյանները։ Հընթացս ներկայացվեցին հոբելյարի վերջին` «Մեր հերոսները և զինուժի գեներալները (1988-2012)» պատմագիտական ուսումնասիրությունն ու «Հայրենի տունն է կանչում» բանաստեղծությունների ժողովածուն։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2011թ. հոկտեմբերի 3-ին «Իզվեստիա» թերթում հրապարակված իր «Ինտեգրացման նոր գործընթաց Եվրասիայի համար. ապագա, որ ծնվում է այսօր» հոդվածում առաջ քաշեց Եվրասիական միություն ստեղծելու գաղափարը: Այդ միության ստեղծման հաջորդական քայլերի շղթան հետևյալն է` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միջև գործող մաքսային միություն (գործում է 2011թ. հուլիսի 1-ից) – նույն երկրների միջև ստեղծված Տնտեսական միասնական տարածություն (գործում է 2012թ. հունվարի 1-ից) – Եվրասիական միություն: Տնտեսական միասնական տարածությունը ավելի քան 165 մլն սպառող ունեցող վիթխարի շուկա է, որում գործում է միասնական օրենսդրություն, որտեղ կապիտալը, ծառայություններն ու աշխատուժն ազատ են տեղաշարժվում: