#44 (960) 8.11.2012 – 14.11.2012
Տեղեկատվության ընդունման, մշակման ու համապատասխան գործողություն իրականացնելու համար վարորդին բավական ժամանակ է անհրաժեշտ: Եթե հաշվի առնենք, որ մեր տարածաշրջանում ճանապարհատրանսպորտային իրավիճակի փոփոխություններն ընթանում են շատ արագ` բխելով բնակլիմայական պայմաններից, արտակարգ իրավիճակներից, ապա հաճախ ժամանակը չի բավարարում, և վարորդի սխալվելու հավանականությունը մեծանում է մի շարք պատճառներով:
Ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակն աշխարհում ամենից շատ վախենում էր ամուսնանալուց։ Երկար տարիներ նա սիրահարված էր ամուսնացած մի կնոջ՝ կոմսուհի Էվելինա Հանսկային։ Սակայն այնպես պատահեց, որ նրանց առաջին հանդիպումից 10 տարի անց Էվելինան այրիացավ։ Բալզակը 8 տարի էլ «դիմադրեց», բայցևայնպես, կոմսուհին իրենը պնդեց՝ պետք է հարսանիք լինի։ Մեծ գրողը վախից հիվանդացավ և նույնիսկ գրեց հարսնացուին, թե «առողջականս այնքան վատ է, որ ավելի շուտ դուք ինձ գերեզման կճանապարհեք, քան կհասցնեք վերցնել իմ ազգանունը»։ Բայց հարսանիքը կայացավ։ Ճիշտ է, Բալզակին պսակադրության բերեցին բազկաթոռով, քանի որ նա ինքնուրույն շարժվել չէր կարող։ Պսակադրությունից հինգ ամիս անց մեծ գրողը մահացավ։
Ամերիկյան Boing ընկերության մասնագետները սկսում են HEL MD բարձր էներգետիկ լազերային հրանոթի նախատիպ հանդիսացող նմուշի փորձարկումների երկրորդ փուլը, որի ընթացքում կստուգվի կարծրամարմին լազերի 10-կիլովատային հրաձգության արդյունավետությունը` հզորության ավելացման հնարավորությամբ, որպեսզի հետագայում հնարավոր լինի խուսափել 100 և ավելի կիլովատային կրակի կառավարման և սնուցման համակարգի հետ համակցելու բարդությունից։
ԱՄՆ հեռանկարային մշակումների վարչությունը (ՀՄՎ) ավարտել է Northrop Gromman RQ-4 Global Hawk անօդաչու սարքերի (ԱԹՍ) թռիչքի ժամանակ ավտոմատ վերալիցքավորման փորձարկումները, ինչի մասին հաղորդում է Flihjtglobal-ը։
Ըստ հրատարակության տվյալների, ինը փորձարկումների ընթացքում օգտագործվել է երկու ԱԹՍ։ Ընդ որում, ապարատները ոչ մի անգամ չեն միացել իրար վառելիքի լիցքավորման համար, որոնց միակցումը հաջողությամբ ստուգել են արդեն գետնի վրա։