Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#46 (962) 22.11.2012 – 28.11.2012

ՔԻՄԻԱԿԱՆ ԶՈՐԱՄԱՍԸ՝ ԱՄՓՈՓԻՉ ՔՆՆԱՇՐՋԱՆԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ

Ազգային բանակում ուսումնական տարին մոտենում է ավարտին։ Զորամասերը նախապատրաստվում են ամփոփիչ քննությունների։ Անկախ այն բանից, թե որ զորամասն ի՞նչ գնահատականով կեզրափակի ուսումնական տարին, վստահաբար կարելի է ասել, որ անցնող տարին առանձնանում է ինչպես շտաբների, այնպես էլ զորքերի մարտունակության բարձրացմանը նպաստող միջոցառումներով՝ զորավարժությունների քանակով։ Մարտական խնդիրը կատարելու, մարտական կրակի վարման հնարավորություն ստացան գրեթե բոլոր զորատեսակների ստորաբաժանումները, մարտական հաշվարկները։ Ինչպես անցած տարիների ընթացքում, այս անգամ էլ ուսումնական ժամանակաշրջանը նպատակային է օգտագործել զինված ուժերի քիմիական զորքերի առաջատարը՝ փոխգնդապետ Մ. Վարդանյանի հրամանատարությամբ գործող ՌՔԿՊ զորամասը։

ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ

Ամեն մի ծնունդ երջանկություն է, մի նոր ճանապարհ ու կենսագրություն։ Եվ ամեն մի ծնունդ սպասում է, երջանիկ սպասում։ Սպասում են երկինքն ու արևը, բակի ծառերը, ծիրանենին ու խնձորենին, սպասում են հարազատները, ծնողները, ծաղկած մամուռները համբուրող խոխոջացող ջուրը։ Ծննդյան կապույտ ավետիսի հետ ինչ-որ տեղ ճաք է տալիս նուռը, հատիկ-հատիկ թափվում հողին ու սպասում կյանքի ճանապարհը վաղուց անցած մեկին կամ նոր-նոր այդ ճանապարհով անցնող մի մանուկի, որը փոշիների միջից գտել է մի բանալի ու վազում է իր ուրախությունը կիսելու, այդ ճանապարհն արդեն անցած-գնացած մեկի հետ, որն արդեն գրել է իր կենսագրությունը, գրել է, սակայն, ավարտին չի հասել, որովհետև բոլոր կենսագրություններն էլ ավարտ չունեն՝ նրանք քար առ քար լրացվում-բարձրացվում են վեր, դեպի երկնքի կապույտը…

ԱՅՑ ԵՌԱԲԼՈՒՐ

Դպրոցական ծաղիկները ձեռքներին քայլում էին լուռ ու զարմացած աչքերով։ Մոտեցանք հավերժի ճամփորդների մուտքին, որտեղից սկսվում էր նրանց բարի լույսը։ Երեխաների առջևից գնացող Գարիկը՝ փոքրիկ գեներալը, աշակերտներին ղեկավարի նման ուղեկցեց։ Նրանց մեջ սկսեց խոսել վրեժխնդրությունը։ Նույնիսկ աղջիկները, երբեմն բռունցք էին անում ու լուռ ատամները կրճտացնում։ «Գեներալի» ցուցումով քայլեցին առաջ՝ լուռ ու հպարտ։ Նրանց առջև քարարձանների աստղաբույլ էր… Մոտենում էինք մեր ժողովրդի հպարտության խորհրդանիշ ազգի նվիրյալներ Անդրանիկի ու Սպարապետի շիրիմներին։ Հասանք Սպարապետի շիրիմին։ Աշակերտների հայացքում ցավ ու վրեժ էր…

ՓԱԹԻԼԸ

Անծայրածիր տիեզերքում իրարանցում էր տիրում: Միլիոնավոր տարիների ընթացքում անթիվ անգամներ պատահածն այժմ խելքահան էր արել բոլորին: Պատճառն այն էր, որ երբևէ եղած բոլոր ստեղծվածներից ամենափխրունին երկրային ինչ-որ ուժ ստիպում էր թախծել…

ՃԱԽՐՈՂ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ

…Ղարաբաղյան շարժման առաջին օրվանից Լ. Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին, գործուն դերակատարում ունեցել ազգի սրբազան իղձերն ու արժանապատվությունը զենքը ձեռքին ամեն տեսակ ոտնձգությունից պաշտպանելու գործում։ Համագործակցել է Հանրապետական կուսակցության և Անկախության բանակի հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հետ, շատ բաներով նպաստել է Անկախության բանակի կազմավորմանը` երբեք չհավակնելով կուսակցական գործչի դերին։ Երդվյալ անկուսակցական լինելն էլ հետագայում պատճառ դարձավ նրանց բաժանման։

«ԶԲԱՂՎՈՒՄ ԵՄ ՍԻՐԱԾՍ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ»

Բժշկի մասնագիտությունը պահանջում է ծայրաստիճան պատասխանատվություն, քանի որ նրան է վստահվում ամենաթանկը՝ մարդու կյանքը։ Բժիշկը ազնիվ պետք է լինի, անշահախնդիր ու բարեխիղճ։ Մեզ մոտ բոլորն էլ մեծ նվիրումով են աշխատում։ Երբեմն-երբեմն հիշում եմ այն տարիները, երբ քաղաքի մի ծայրից մյուսը ոտքով կտրում-անցնում էինք աշխատանքի գալու համար ու չէինք տրտնջում։

ԾԱՌԱՅԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի` Մատենադարանի նորակառույց մասնաշենքի շքեղաշուք դահլիճն իր գոյության ընթացքում առաջին անգամ էր հյուրընկալում այդքան մեծաքանակ բարձրաստիճան զինվորականների։ Նրանց հետ էին նաև հանրապետությունում ճանաչված պատմաբան-գիտնականներ, նախկին ազատամարտիկներ, Ղարաբաղյան շարժման ղեկավարներ, մանկավարժներ, ուսանողներ։ Առիթը ռազմական պատմաբան-թանգարանագետ Ռաֆայել Թադևոսյանի «Դրվագներ հայոց ռազմական պատմությունից (XIX-XX դարեր)» մեծածավալ աշխատության և նրան կից 17 ռազմապատմական-ուսումնական քարտեզների` 1826-28 թթ. ռուս-պարսկական պատերազմից մինչև Շուշիի ազատագրում, շնորհանդեսն էր։