Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

#48 (964) 6.12.2012 – 12.12.2012

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել նոյեմբերի 29-30-ը «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» ամենամյա միջազգային ֆորումի մասնակիցներին: Ուղերձում գնահատական է տրված Հարավային Կովկասում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներին:

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ, ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՇՏԿՎՈՒՄ

Զորամասերում նոյեմբերի վերջին սկսված ամփոփիչ քննությունները շարունակվում են։ Որոշ տեղերում էլ գործընթացն ավարտվել է, և լրացուցիչ պարապմունքներ են ընթանում՝ նկատված թերությունները, բացթողումները շտկելու համար։ Զորամասի մարտունակությունը զորամիավորման հանձնաժողովը ստուգեց նախորդ շաբաթվա ընթացքում։ Քննություններին նախորդած շարային ստուգատեսը չէր գոհացրել հանձնաժողովի անդամներին, և զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Կամո Քոչունցի հրամանով այն կրկնվեց դեկտեմբերի 3-ին։

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԱՖՂԱՆՍՏԱՆ

2012թ. նոյեմբերի 25-28-ը կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Աֆղանստանի Իսլամական Հանրապետություն, որտեղ ընթացող խաղաղության աջակցության գործողություններին ներգրավված են հայ խաղաղապահները:
Արաբական Միացյալ Էմիրություններով տարանցիկ Աֆղանստան մեկնելիս պատվիրակությունը, ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի նախաձեռնությամբ, նոյեմբերի 25-ին հայկական եկեղեցում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել հայկական սփյուռքի համայնքների դերը մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին սատարելու գործում, պատասխանել է համայնքի ներկայացուցիչներին հուզող հարցերին:

ՊԱՏԵՐԱԶՄ ՍԱՆՁԱԶԵՐԾԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆ ԻՐԱԿԱՆ Է

2012 թվականի նոյեմբերի 29-30-ը «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում անցկացվեց «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» ամենամյա միջազգային ֆորումը: Ֆորումի կազմակերպիչներն էին ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (ՀՀ ՊՆ ԱՌՀԻ) և Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան:

ՕՐԻՆԱԿԱՆ ԵՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ

Կադրային քաղաքականությունը այն տեսակետների, սկզբունքների, կանոնների, նորմերի համակարգն է, որոնք սահմանում են անձնակազմի հետ աշխատանքի հիմնական ուղղությունները և ապահովում են մարդկային ռեսուրսի համապատասխանեցումը կազմակերպության ռազմավարությանը։

ՆԱԵՎ ՀԱՎԱՏՔՈՎ ԶԻՆԵՆՔ ԱՊԱԳԱ ՍՊԱՅԻՆ

Հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության պահպանումը դրված է հայոց բանակի ուսերին, իսկ հոգևոր անվտանգությունը պահպանում է Հայ Առաքելական Եկեղեցին: Որպես ազգի հարատևման երկու հիմնական երաշխավորներ` բանակը և եկեղեցին բոլոր դարերում էլ աջակցել են մեկը մյուսին: Վկան` հանուն հավատքի մղված բազում հերոսամարտերն են և հայոց երկրի անվտանգության համար պայքարող հոգևորականները: Այսօր էլ, երբ հայոց աշխարհում հարաբերական անդորր է, հայոց բանակի սպան և զինվորը դարձյալ զգում են հոգևոր աջակցության կարիք: Զինվորականների հոգևոր պահանջմունքների բավարարման նպատակով նախատեսվում է բոլոր զորամասերում կառուցել նույնատիպ եկեղեցիներ, որի նախագիծը արդեն մշակված ու հաստատված է: Գործընթացն արդեն մեկնարկել է. ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կառուցվող եկեղեցու հիմքը դրված է: Դեկտեմբերի մեկին էլ տեղի ունեցավ նոր կառուցվող եկեղեցու հիմնարկեքի օրհնության արարողությունը, որն անցկացրեց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ

Միջնադարյան Գանձակը՝ Գյանջան, տվել է շատ հռչակավոր մարդիկ՝ պոետներ, փիլիսոփաներ, պատմիչներ, ընդ որում՝ նաև հայ։ Բավական է հիշատակել Կիրակոս Գանձակեցուն, Դավիթ Գանձակեցուն։ «11-13-րդ դդ. պարսկական պոետները» Շիրվանիի հայտնի անթոլոգիայում մատնանշվում են՝ հյուսիս-արևմտյան Իրանի (Շիրվան, Արան, Ադրբեջան) 114 պոետ, որոնցից 24-ը ծնունդով հենց Գանձակից են։ Փաստենք, Նիզամին եղել է միջնադարյան Գանձակի մշակութային կյանքի անբաժանելի մասը։