#49 (965) 13.12.2012 – 19.12.2012
Մանկավարժությունն այն գլխավոր երակներից էր, որն արդեն 1991-92թթ. սնում էր Արցախի բանակը։ Մաթեմատիկայի, ֆիզիկայի, պատմության, հայոց լեզվի ու գրականության ուսուցիչները, համալրելով ձևավորվող զորամասերի սպայական կազմը, շատ արագ յուրացնում էին ռազմարվեստի նրբություններն ու դառնում հաշվարկողներ, հրետանավորներ, զենիթահրթիռային կայանքների մասնագետներ, անձնակազմերին ոգեշնչող փոխհրամանատարներ…
Համաձայն «Արաքս» հանդեսում տպագրված «Վանի անցքերը» խորագիրը կրող հոդվածաշարի, օսմանյան իշխանությունների վրա նկատելի տպավորություն է գործել և մեծ զայրույթ պատճառել 1895 թ. աշնանը Սարայ-Բողազքյասանի կռիվներում հայերի դրսևորած հանդգնությունն ու նրանց կողմից բազմաթիվ թուրք զինվորների և քուրդ ազդեցիկ ցեղապետների գնդակահարելու իրողությունը: Հոդվածագրի հավաստմամբ` կռիվները «…մեծ սարսափ էին ձգել թե կառավարության և թե թուրք ու քուրտ խուժանի վրայ, որոնք հավատացել էին, թե արտասահմանից 5000-ից ավելի կաչախներ (ավազակներ) եկել են Վան: Վանը սուլթանի մտատանջության առարկան դարձավ»:
Ծնվել եմ Արմավիրի մարզի Նորապատ գյուղում, ծառայողի ընտանիքում։ Երկու տարեկան եմ եղել, երբ մեր ընտանիքը` հայրս, մայրս երկու եղբայրներս ու ես, հեռացել է Հայաստանից։ Ավելի ճիշտ՝ ոչ թե հեռացել, այլ, հանգամանքների բերումով, ժամանակավորապես հաստատվել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ էլ հաճախել եմ մանկապարտեզ, դպրոց։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։
Քաշաթաղի շրջանի Շալուա գետը Հակարիի ձախակողմյան վտակն է, որը գոյանում է Շալուայի, Զոլասարի, Ագռավասարի միջին բարձրության լեռների աղբյուրներից ծնված գետակներով: Ավելի ներքևում Շալուային է միանում Հոչանց գետը, այնուհետև Աղավնոն: Եվ դեպի Արաքս է հոսում այս երեքի միացումից առաջացած Հակարին: Մեծ Հայքի Սյունիք և Արցախ նահանգների այս տարածքի գավառները՝ Աղահեճք/հետագայում Քաշաթաղ՝ Քշթաղ, Խոժոռաբերդ/, Վայկունիք, Մաղավուզ և այլն, մինչև 18-րդ դարի երկրորդ կեսերը եղել են հայաշատ ու ծաղկուն:
Այսօր թե՛ ինտերնետային կայքերում, թե՛ որոշակի լրատվամիջոցներում խոսվում է 2012 թվականին սպասվող աշխարհի վերջի մասին, եւ ինչ-ինչ պատվեր կատարող գիտնականներ իրենց «թեզերն» են առաջ քաշում` փորձելով ապացուցել վախճանի մոտ լինելը, մինչդեռ Հիսուս ասում է. «Եւ ինչպես Նոյի օրերն էին, այնպես պիտի լինի մարդու Որդու գալստյանը. որովհետեւ, ինչպես որ ջրհեղեղից առաջ եղած օրերն էին, երբ ուտում էին եւ խմում, կին էին առնում ու մարդու էին գնում, մինչեւ այն օրը, երբ Նոյը տապանը մտավ, ու նրանք բան չիմացան, մինչեւ որ ջրհեղեղը եկավ ու վերցրեց տարավ բոլորին, այնպես պիտի լինի մարդու Որդու գալստյանն էլ», այսինքն` աշխարհի վերջը կլինի այն ժամանակ, երբ մարդիկ չեն սպասի, ըստ Տիրոջ խոսքի. «Աշխարհի վերջը կգա ինչպես գող»:
Ես Գյումրիում եմ ծնվել։ Հայրս սպորտի վարպետ էր, ըմբշամարտիկ, մարզիչ, մայրս տնային տնտեսուհի էր։ Մենք չորս երեխա էինք՝ երկու տղա, երկու աղջիկ, ես ընտանիքի ամենակրտսերն էի։ Համարձակ, ժիր, չարաճճի երեխա էի, սիրում էի ուշադրություն գրավել։ Ձայնային տվյալները մորիցս եմ ժառանգել, նա շատ լավ երգում էր, հիմնականում՝ ժողովրդական երգեր։ Ես մանկապարտեզի երգչուհին էի եւ մանկական երգերի փոխարեն երգում էի մորիցս լսած երգերը՝ «Դլե յամանը», «Մաճկալը», «Լանջեր մարջանը»։
Ուսումնական ժամանակահատվածի ընդհանուր ժամաքանակը դպրոցում կազմում է 984 ժամ, ընդ որում՝ 321 ժամը հատկացվում է մարտավարական պատրաստության համար, 191 ժամը` ֆիզպատրաստության համար, 78 ժամը` ռազմական իրավունքն ուսումնասիրելու համար, 78 ժամը` մարտական ապահովման հարցերն ուսումնասիրելու համար, 66 ժամը` քաղաքակրթական հարցերի համար, 64 ժամը` զորամասերի մարտական կիրառման փորձն ուսումնասիրելու համար, 41 ժամը` սպորտային պատրաստության համար, 36 ժամը` ստորաբաժանումները ղեկավարելու համար, 20 ժամը` ռազմական պատմությունն ուսումնասիրման համար, 89 ժամը` որպես անձնական ժամանակ: